Կճոյա՛ն, դու լավ կհիշես – երջանկահիշատակ Հենրիկ Իգիթյանը ոնց դիմեց Միխային Գարբա…

Կճոյա՛ն, դու լավ կհիշես – երջանկահիշատակ Հենրիկ Իգիթյանը ոնց դիմեց Միխային Գարբաչովին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդում։ Վերահասցեագրում եմ Ձերդ չարափառությանը։

Սկսում եմ կամաց-կամաց հասկանալ, թե մեր Մայր եկեղեցու Սրբազան Հայրերը որքա՜ն հեռա…

Սկսում եմ կամաց-կամաց հասկանալ, թե մեր Մայր եկեղեցու Սրբազան Հայրերը որքա՜ն հեռատես ու խորագետ էին, երբ սրբադասում էին Վարդանանց նահատակներին։

Սկսում եմ կամաց-կամաց հասկանալ, թե մեր Մայր եկեղեցու Սրբազան Հայրերը որքա՜ն հեռատես ու խորագետ էին, երբ Վասակ Սյունու ճակատին դաջեցին դավաճանի ու ուրացողի պիտակ ու նրա անունը հուր-հավիտյան ծածկեցին ամոթով։

Նաև սկսում եմ կամաց-կամաց հասկանալ, թե մեր Հայրենիքի, մեր Պետության ու մեր Մայր եկեղեցու կազմաքանդման գաղափարական հայրերը ինչու էին տարիներ ու տասնամյակներ շարունակ փորձում պատմության դատաստանի առջև արդարացնել դավաճան Վասակի անունը։

ՀԳ. Որքա՜ն նման են բոլոր ժամանակների Վասակները

Ուրացու՞մ թե Հավատարմություն

Ուրացու՞մ թե Հավատարմություն

ՀԱՐԳԵԼԻ’ ԱՐՑԱԽՑԻՆԵՐ Տեր Վրթանեսի վերջին քայլը՝ Արցախի հանձնման պատասխանատու անձ…

ՀԱՐԳԵԼԻ’ ԱՐՑԱԽՑԻՆԵՐ

Տեր Վրթանեսի վերջին քայլը՝ Արցախի հանձնման պատասխանատու անձի հետ հանդիպելը, նրա ձեռքը սեղմելը և խոնարհվելը բոլորիս մոտ զայրույթ ու զազրանք է առաջացրել։ Սա բացահայտ անարգանք է Արցախի հիշատակի, մեր զոհերի, մեր կորցրած տուն ու սրբավայրերի նկատմամբ, այն էլ՝ մեր հոգևոր առաջնորդի կողմից։

Հենց այդ պատճառով պարզ քննադատություններով կամ սոցիալական ցանցերում զայրույթի խոսքերով ես չեմ պատրաստվում սահմանափակվել։

Վաղը՝ ժամը 15:00-ին առաջարկում եմ բոլորիդ
ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդարանի դիմաց
(ք․ Երևան, Այգեձորի փող., 53բ) Վրթանես Սրբազանից պահանջել հրապարակային ներողություն՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչած իշխանությանը հարգանքի արժանացնելու, հայկական սրբությունները պղծության հանձնողին պատվելու և մեր ժողովրդի ցավը անտեսելու համար։

Չի կարող լինել ներման կամ լռության իրավունք այն դեպքում, երբ վիրավորվում է մեր արժանապատվությունը։

❗️Լրացում։ Հաշվի առնելով հանրային արձագանքը՝ պահանջելու ենք ոչ միայն ներողություն խնդրել, այլև գլխիկոր հրաժարվել Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից։ Նման արարքից հետո բարոյական իրավունք պարզապես չի մնացել առաջնորդելու մի ժողովրդի, որի ցավը նա անտեսեց իր այդ քայլով։

Ազատութիւն հարց մերոց գերելոց! Ազատութիւն եղբարց մերոց գերելոց! Ամոթ ուրացողաց…

Ազատութիւն հարց մերոց գերելոց!

Ազատութիւն եղբարց մերոց գերելոց!

Ամոթ ուրացողաց!

Մինչ գերագույն պառակտիչը ողջ ուժով հարձակվում է մեր Մայր Եկեղեցու վրա, քրիստոնեա…

Մինչ գերագույն պառակտիչը ողջ ուժով հարձակվում է մեր Մայր Եկեղեցու վրա, քրիստոնեական աշխարհում տեղի են ունենում հետաքրքիր իրադարձություններ։ Հովվապետական այցով Թուրքիայում գտնվող Հռոմի պապ Լևոն 14-րդը և Տիեզերական պատրիարք Բարդուղումեոս 1-ինը Բյուզանդական Նիկիա քաղաքի ավերակների վրա միասնաբար մասնակցել են Առաջին Տիեզերաժողովի 1700-ամյակին նվիրված արարողությանը։ Դրա շրջանակներում համատեղ ընթերցվել է Հավատո Հանգանակը («Հավատամք»-ը), որի հիմքը դրվել էր հենց Նիկիայի ժողովում։

Ուրախությամբ պիտի հիշեմ, որ դեռ ապրիլին՝ նախքան մեր Մայր Եկեղեցու նկատմամբ գերագույն չարիքի արշավանքը, մի քանի ընկերներիս հետ նախաձեռնեցինք և իրագործեցինք Հավատո Հանգանակի ընթերցումը (տեսագրությունը՝ ստորև👇) նվիրված Նիկիայի Տիեզերաժողովի 1700-ամյակին։

ՀԳ. Չեմ կարող այստեղ չհիշել ընկերոջս՝ քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանին, ով այժմ պահվում է Արմավիրի բանտում։ Նա ապահովեց տեսանյութի նկարահանումն ու մոնտաժը «Անտիֆեյք»-ի ստուդիայում։ Ի դեպ, այս տեսանյութը նկարահանած ու մոնտաժած ողջ տեխնիկան ներկայում առգրավված է ու գտնվում է քննչական կոմիտեում՝ Նարեկի ու Վազգենի դեմ իրականացվող շինծու վարույթի շրջանակներում։

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀՈՒԴԱՅԻ ՀԵՏ. պատմվածք [Նվիրվում է Ութ սեղանակիցներին] — Պարո՛ն Հու…

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀՈՒԴԱՅԻ ՀԵՏ.
պատմվածք

[Նվիրվում է Ութ սեղանակիցներին]

— Պարո՛ն Հուդա, կարելի՞ է մի հարց։
— Խնդրեմ, ազիզ ջան, ես մեր լրատվամիջոցներից թաքցնելու ոչինչ չունեմ։
— Շնորհակալություն։ Ճի՞շտ է արդյոք, որ երեք օր առաջ Դուք եք քահանայապետների ձեռքը մատնել Ձեր ուսուցիչ Հիսուս Քրիստոսին։
— Ոչ, իհարկե։ Դա ստոր հերյուրանքներ են, որոնք տարածվում են մի քանի գալիլեացի ձկնորսների կողմից՝ Պարթևստանի թելադրանքով։ Իրականում դեպքը եղել է հետևյալ կերպ։ Հինգշաբթի երեկոյան ես որոշեցի զբոսնել Գեթսեմանի պարտեզում։ Մեկ էլ տեսնեմ՝ դիմացս Ուսուցիչս է՝ Հիսուս Քրիստոսը, որը զրուցում էր երեք անարժան գալիլեացիների հետ։ Ես շատ ուրախացա, մոտեցա Ուսուցչիս ու ողջագուրվեցի նրան։ Հանկարծ որտեղից-որտեղ մոտեցան մեր իրավապահ մարմինների ներկայացուցիչները և իրականացրեցին Ուսուցչիս ձերբակալությունը։ Այդքան բան։ Հիմա ես ի՞նչ մեղք ունեմ։ Ճիշտ է, մինչ այդ՝ նրանք երկար ժամանակ քայլում էին իմ կողքերով, սակայն ինձ թվացել էր՝ նրանք նույնպես ցանկանում էին զբոսնել Գեթսեմանի պարտեզում։ Ի՞նչ է՝ իրավունք չունե՞ն։
— Իհարկե ունեն։ Սակայն չար լեզուները պնդում են, որ նույն օրը Դուք ժամանակից շուտ եք դուրս եկել զատկական ընթրիքից, որպեսզի իրավապահներին ցույց տաք Հիսուսի տեղը։
— Հերթական ստոր հերյուրանքը, որ տարածում են Պետրոսն ու մյուս գալիլեացիները։ Այո, ես շուտ եմ դուրս եկել զատկական ընթրիքից։ Բայց դա ի՞նչ կապ ունի։ Իրավունք չունե՞մ շուտ դուրս գալ։
— Իհարկե ունեք։ Սակայն ասում են՝ Ձեր Ուսուցչին մատնելու մասին քահանայապետերի հետ պայմանավորվել եք նախօրոք՝ չորեքշաբթի օրը։
— Չեմ ժխտի։ Չորեքշաբթի օրը քահանայապետերի հետ իրոք հանդիպել եմ։ Սակայն գալիլեացիներն ինձ զրպարտում են՝ տարածելով, թե իբր այդ հանդիպմանը ես համաձայնվել եմ մատնել Ուսուցչիս։ Բա ես նման նենգ բան կանեի՞:
— Այդ դեպքում ինչու՞ եք գնացել քահանայապետերի մոտ։
— Ազիզ ջան, ինձ հրավիրել են՝ ես էլ գնացել եմ։ Ի՞նչ կա դրա մեջ։ Բա մեր երկրի քահանայապետերն են՝ չգնայի՞: Դուք լինեիք՝ չէի՞ք գնա։
— Կգնայի, կգնայի։ Իսկ ի՞նչ եք զրուցել։
— Այ դա ասել չեմ կարող։ Թող այդ հարցը պարզաբանի Քահանայապետի մամուլի ծառայությունը։
— Լավ։ Իսկ ճի՞շտ է, որ այնտեղ ձեզ 30 արծաթադրամ են տվել։
— Այո, ճիշտ է։ Բայց գալիլեացիները ստում են, թե իբր այդ գումարը ես ստացել են Ուսուցչիս մատնելու համար։
— Այդ դեպքում՝ ինչու՞ են տվել։
— Բացատրեմ։ Մեր համայնքում ես զբաղվում էի ֆինանսներով. գանձանակի պատասխանատուն էի՝ ի հեճուկս Պետրոսի ու մյուս գալիլեացիների խարդավանքներին։ Բայց մեր միջոցները միշտ պակասություն էին անում, ու մեր հարգելի քահանայապետերը որոշել էին մեզ դրամաշնորհ տալ – ի՞նչ վատ բան են արել։
— Վատ բան չեն արել։ Բայց Դուք անընդհատ մեղադրում եք գալիլեացիներին։ Ինչու՞ պետք է Ձեզ զրպարտեին ու վատաբանեին։
— Շատ լավ հարց եք տալիս։ Իմացած եղեք, որ նրանք բոլորն ու հատկապես Պետրոսն ինձ նախանձում էին։ Չէ՞ որ ի տարբերություն նրանց՝ ես ունեմ լավ կրթություն, ունեմ բարոյական բարձր հատկանիշներ, կազմակերպված եմ, նպատակասլաց եմ։
— Հետաքրքիր է։
— Հեգնու՞մ եք։ Իզուր։ Մի դեպք պատմեմ. օրեր առաջ մեր Ուսուցիչը հյուրընկալվում էր մի հարուստի տանը։ Լավ պատրաստություն էին տեսել։ Պես-պես ուտեստներ, թանկ քաղցրավենիք… Մի խոսքով։ Այդ ժամանակ մի կին մոտեցավ Ուսուցչին ու փորձեց նրա ոտքերն ու գլուխն օծել շատ թանկարժեք յուղով։ Դե ես էլ իհարկե չթույլատրեցի – չէ՞ որ այդ յուղը կարող էինք վաճառել ու բաժանել աղքատներին։
— Հետո՞։
— Հետո այդ գեղացի Պետրոսը մեջ ընկավ, պահանջեց նեղություն չտալ կնոջն ու թողնել՝ ինչ ուզում է՝ անի։ Ցավոք, Ուսուցիչն էլ անցավ Պետրոսի կողմը։ Դե պարզ է՝ այնքան էին ինձ զրպարտել, որ ականջալուր չեղավ իմ ռացիոնալ առաջարկին։
— Լավ, իսկ ո՞վ է մեղավոր Ձեր Ուսուցչի չարչարանքների ու խաչելության համար։
— Բոլորս։ Բոլորս ենք մեղավոր։ Բոլորս։

28.11.2025

քպ-ական Հակոբ Սիմիդյանը համացանցում անկաշկանդ հայհոյում է… Բարեբախտաբար, Սիմիդյա…

քպ-ական Հակոբ Սիմիդյանը համացանցում անկաշկանդ հայհոյում է… Բարեբախտաբար, Սիմիդյանը «հետույք» բառը չի օգտագործել, թե չէ՝ «Մասյաց արդարադատության» շրջանակներում խուլիգանության համար կուղարկվեր բանտ։ Լավ պրծար, Սիմիդյան ջան, լավ պրծար։

Աննա Ավետիսյանի հետ զրուցել ենք Նարեկի ու Վազգենի դեմ խայտառակ քաղաքական հետապնդ…

Աննա Ավետիսյանի հետ զրուցել ենք Նարեկի ու Վազգենի դեմ խայտառակ քաղաքական հետապնդման մանրամասների մասին 👇

Հանրային բարոյականությունը և մեր Մայր եկեղեցին

Հանրային բարոյականությունը և մեր Մայր եկեղեցին