Միհրան Հակոբյանի նկատմամբ օրը ցերեկով հարձակում. վերջին նորություններ

Միհրան Հակոբյանի նկատմամբ օրը ցերեկով հարձակում. վերջին նորություններ

Քիչ առաջ «Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում տեղի է ունեցել բանդիտական հարձակում հան…

‼️Քիչ առաջ «Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում տեղի է ունեցել բանդիտական հարձակում հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա։ Հարձակվողները եղել են դիմակներով և անսպասելի հարձակվել են թիկունքից։ Միհրանը ստացել է մարմնակվն վնասվածքներ և այժմ տեղափոխվում է «Իզմիրլյան» ԲԿ։

Վստահ եմ, որ այս հարձակումը տեղի չէր ունենա, եթե իրավապահները բացահայտած լինեին 2021թ-ին Միհրանի տան առջև նռնակ նետելու հանցանքը։

Գյումրի – Եկեղեցի – Քաղբանտարկյալներ

Գյումրի – Եկեղեցի – Քաղբանտարկյալներ

Բայց ասեք՝ ինչ խորհրդանշական է, որ ունենք ուղիղ Տասը տիրադավ։ Քանի դեռ նրանց թիվ…

Բայց ասեք՝ ինչ խորհրդանշական է, որ ունենք ուղիղ Տասը տիրադավ։ Քանի դեռ նրանց թիվը չի փոխվել, պետք է պատեհությունն օգտատործել և բարեպաշտ հայ ժողովրդին սովորեցնել Տասը պատվիրանները՝ նշված տիրադավների պատկերների ներքո – յուրաքանչյուրին կցելով մեկ պատվիրան, ընդ որում՝ այնպիսի պատվիրան, որի խախտման հետ տվյալ տիրարավը ԲԱԶԱՐՁԱԿ ՈՉ Մի կապ չունի։

Զորօրինակ՝ «Մի՛ գողացիր» պատվիրանը կարող է գրվել Կճոյանի նկարի տակ՝ նկատի ունենալով, որ նա երբեք-երբեք աչքի չի ընկել այդ պատվիրանի խախտմամբ։

Դե «Մի՛ շնացիր»-ի մասով, պարզ է, Վազգեն Սրբազանն է. Վիրահայոց թեմում կվկայեն, որ գործ ունենք բացարձակ մաքրակրոն մարդու հետ։

«Պատվի՛ր ծնողիդ» պատվիրանը շատերին կսազեր, բայց հատկապես՝ Գևորգ Սրբազանին, որը շարունակում է մեծ խոնարհում դրսևորել իր հոգևոր ծնողի՝ Վեհափառ Հայրապետի հանդեպ։

Հետաքրքիր առաջարկ ունենք նաև Վայոց Ձորի Աբրահամ Սրբազանի համար։ Նրան պետք է զարդարի հենց առաջին պատվիրանը՝ «Ես եմ քո Տէր Աստված. այլ աստվածներ չպաշտե՛ս»։ Վայոց Ձորի բարեպաշտ ժողովուրդը կվկայի. առ Աստված հավատքի զորությամբ Աբրահամ Սրբազանի հետ կարող էր մրցել թերևս միայն Գրիգոր Լուսավորիչը։

Մյուս պատվիրանների մասով՝ եթե լավ առաջարկներ ունեք՝ ձեն հանեք։

ՀԱՅՈՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ նվիրապետական չորս բարձրագույն Աթոռների խորհրդանշ…

ՀԱՅՈՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ նվիրապետական չորս բարձրագույն Աթոռների խորհրդանշանները

Վերևում՝ ձախից աջ.
(1) Ամենայն Հայոց Կաթողիկոսություն – Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Վաղարշապատ,
(2) Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն – Անթիլիաս։
Ներքևում՝ ձախից աջ.
(3) Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն,
(4) Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություն։

Տեխնիկական պատճառով այսօրվա «Ծովից ծով»-ը ժամը 20:00-ի փոխարեն՝ հեռարձակվում է 2…

Տեխնիկական պատճառով այսօրվա «Ծովից ծով»-ը ժամը 20:00-ի փոխարեն՝ հեռարձակվում է 23:00-ին 👇

1) Հայ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ Սուրբ Եկեղեցին հիմնվել է 1-ին դարում Սբ.Թադեոս ու Սբ.Բարդուղու…

1) Հայ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ Սուրբ Եկեղեցին հիմնվել է 1-ին դարում Սբ.Թադեոս ու Սբ.Բարդուղումեոս ԱՌԱՔՅԱԼՆԵՐԻ կողմից։

2) 301 թվին Պետությունը ընդամենը ճանաչել ու պետական կարգավիճակ է տվել Հայաստանում շուրջ 250 տարի առաջ հիմնված Եկեղեցուն։ Շնորհիվ մեր Երկրորդ Լուսավորիչ Սբ.Գրիգորի։

3) Պետական օրհներգը Սբ.Պատարագից առաջ երգելու առաջարկը բացարձակ մառազմ է։

4) Դու վաբշե ի՞նչ գործ ունես հարյուրամյակներով ու հազարամյակներով Եկեղեցու Հայրերի կողմից մշակված՝ Սբ.Պատարագի ծիսակարգի հետ։
________________________________

Վեհափառ Հայրապետը կայացրեց իմաստուն որոշում՝ առժամանակ հետաձգելու Եպիսկոպոսաց ժո…

‼️Վեհափառ Հայրապետը կայացրեց իմաստուն որոշում՝ առժամանակ հետաձգելու Եպիսկոպոսաց ժողովը։ Օկուպացիոն ռեժիմն այս վերջին օրերին ցույց տվեց, որ պատրաստ է ամենայն նենգության՝ ուղղափառ եպիսկոպոսներին մեկուսացնելու համար՝ Ժողովին նրանց մասնակցությունը թույլ չտալու նպատակով։
_________________________________

Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ Շիրակի թեմի առաջնորդի առաջնորդանի…

Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ Շիրակի թեմի առաջնորդի առաջնորդանիստն ու «կանոնական տարածքն» ասպատակած տիրադավները՝ Կճոյան Բենթլունին, Վազգեն Սիրառատը, Սիոն Կարգավիրն ու Գևորգ Շ.-ն։

Հենց հիմա Գյումրիում ձևավորվում է նախադեպ առ այն, որ երկրի ղեկավարը կարող է ցանկ…

Հենց հիմա Գյումրիում ձևավորվում է նախադեպ առ այն, որ երկրի ղեկավարը կարող է ցանկացած պահի Ձեր կամքին հակառակ՝ գալ Ձեր տուն, Ձեզ դուրս անել Ձեր տնից, ինչ-որ բան անել ու գնալ։

Սա ոչ միայն ապօրինություն ու բռնակալություն է, այլև ապշելու աստիճան լպիրշություն է։