Բայց ասեք՝ ինչ խորհրդանշական է, որ ունենք ուղիղ Տասը տիրադավ։ Քանի դեռ նրանց թիվ…

Բայց ասեք՝ ինչ խորհրդանշական է, որ ունենք ուղիղ Տասը տիրադավ։ Քանի դեռ նրանց թիվը չի փոխվել, պետք է պատեհությունն օգտատործել և բարեպաշտ հայ ժողովրդին սովորեցնել Տասը պատվիրանները՝ նշված տիրադավների պատկերների ներքո – յուրաքանչյուրին կցելով մեկ պատվիրան, ընդ որում՝ այնպիսի պատվիրան, որի խախտման հետ տվյալ տիրարավը ԲԱԶԱՐՁԱԿ ՈՉ Մի կապ չունի։

Զորօրինակ՝ «Մի՛ գողացիր» պատվիրանը կարող է գրվել Կճոյանի նկարի տակ՝ նկատի ունենալով, որ նա երբեք-երբեք աչքի չի ընկել այդ պատվիրանի խախտմամբ։

Դե «Մի՛ շնացիր»-ի մասով, պարզ է, Վազգեն Սրբազանն է. Վիրահայոց թեմում կվկայեն, որ գործ ունենք բացարձակ մաքրակրոն մարդու հետ։

«Պատվի՛ր ծնողիդ» պատվիրանը շատերին կսազեր, բայց հատկապես՝ Գևորգ Սրբազանին, որը շարունակում է մեծ խոնարհում դրսևորել իր հոգևոր ծնողի՝ Վեհափառ Հայրապետի հանդեպ։

Հետաքրքիր առաջարկ ունենք նաև Վայոց Ձորի Աբրահամ Սրբազանի համար։ Նրան պետք է զարդարի հենց առաջին պատվիրանը՝ «Ես եմ քո Տէր Աստված. այլ աստվածներ չպաշտե՛ս»։ Վայոց Ձորի բարեպաշտ ժողովուրդը կվկայի. առ Աստված հավատքի զորությամբ Աբրահամ Սրբազանի հետ կարող էր մրցել թերևս միայն Գրիգոր Լուսավորիչը։

Մյուս պատվիրանների մասով՝ եթե լավ առաջարկներ ունեք՝ ձեն հանեք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *