Վեհափառ Հայրապետը կայացրեց իմաստուն որոշում՝ առժամանակ հետաձգելու Եպիսկոպոսաց ժո…

‼️Վեհափառ Հայրապետը կայացրեց իմաստուն որոշում՝ առժամանակ հետաձգելու Եպիսկոպոսաց ժողովը։ Օկուպացիոն ռեժիմն այս վերջին օրերին ցույց տվեց, որ պատրաստ է ամենայն նենգության՝ ուղղափառ եպիսկոպոսներին մեկուսացնելու համար՝ Ժողովին նրանց մասնակցությունը թույլ չտալու նպատակով։
_________________________________

Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ Շիրակի թեմի առաջնորդի առաջնորդանի…

Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ Շիրակի թեմի առաջնորդի առաջնորդանիստն ու «կանոնական տարածքն» ասպատակած տիրադավները՝ Կճոյան Բենթլունին, Վազգեն Սիրառատը, Սիոն Կարգավիրն ու Գևորգ Շ.-ն։

Հենց հիմա Գյումրիում ձևավորվում է նախադեպ առ այն, որ երկրի ղեկավարը կարող է ցանկ…

Հենց հիմա Գյումրիում ձևավորվում է նախադեպ առ այն, որ երկրի ղեկավարը կարող է ցանկացած պահի Ձեր կամքին հակառակ՝ գալ Ձեր տուն, Ձեզ դուրս անել Ձեր տնից, ինչ-որ բան անել ու գնալ։

Սա ոչ միայն ապօրինություն ու բռնակալություն է, այլև ապշելու աստիճան լպիրշություն է։

Այսօր «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» դարձավ երկու տարեկան։ Այս ընթացքո…

Այսօր «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» դարձավ երկու տարեկան։ Այս ընթացքում ինչ ասես՝ չենք արել – սկսած միջազգային տարբեր գործընկերների հետ շփումներից, ընդդիմադիր հայացքների համար հետապնդման ենթարկվող բազմաթիվ մարդկանց իրավական օգնություն տրամադրելուց մինչև Գոշավանքի ամառային դպրոցի կազմակերպումը։

ՀԳ. Հինգ շատ տարբեր մարդկանցով 2 տարի համագործակցեցինք, ու հերիք չի՝ իրար միս չկերանք, հլը մի հատ էլ՝ սկսեցինք իրար ավելի շատ հարգել ու ընդունել ու իրար մեջք ավելի ամուր պահել։ Կարծում եմ՝ Հայաստանում սա քիչ հանդիպող երևույթ է։

Շիրակի թեմի հոգևորականաց հայտարարությունը Մենք՝ ներքոստորագրյալներս՝ Շիրակի թե…

🔔 Շիրակի թեմի հոգևորականաց հայտարարությունը

Մենք՝ ներքոստորագրյալներս՝ Շիրակի թեմի հոգևորականաց դասը, հայտարարում ենք, որ հիմա և միշտ, մեր կոչումին վայել, անշեղորեն կանոնական Սուրբ Պատարագ ենք մատուցելու և, մեր հավատարմությամբ առ Միածնաէջ Սուրբ Էջմիածին և նրա օրինավոր գահակալ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Սրբազնագույն Կաթողիկոս, հիշատակելու ենք մեր Հայրապետի և թեմակալ առաջնորդ Բարձրաշնորհ Տ. Միքայել Արք. Աջապահյանի անունները:

Ի գիտություն մեր հավատավոր ժողովրդի հայտնում ենք, որ եթե, բացի մեր թեմի հոգևորականներից, որևէ մեկը Շիրակի թեմի եկեղեցիներից մեկում և, մասնավորապես Սուրբ Յոթ Վերք եկեղեցում Պատարագ մատուցի, կնշանակի՝ առաջնորդանիստը բռնազավթված է, որով խոչընդոտվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի օրինական գործունեությունը և կրոնական ծեսի՝ Սուրբ Պատարագի, իրավասու հոգևորականի կողմից մատուցումը՝ խաթարելով հավատացյալների հոգևոր պահանջների իրացումը:

Յոթ Վերքը հաղթահարել է թուրքական երկու օկուպացիա, սա՛ էլ կհաղթահարվի պատվով:

06.12.2025թ.

Շիրակի Թեմ
Ajapahyan Mikael
Շիրակի Թեմի Երիտասարդաց Միություն

Արշակ Սրբազանի խայտառակ գործը և «կեղտոտ ձկան» Գեբելսյան սմարթ-մեթոդը. վարկաբեկմա…

Արշակ Սրբազանի խայտառակ գործը և «կեղտոտ ձկան» Գեբելսյան սմարթ-մեթոդը. վարկաբեկման անատոմիա

Մոռացա ասեմ։ Էսօր տաքսիստը մի նոր անեկդոտ պատմեց։ Ասումա՝ Կառլսոնը, Մալիշն ու Մ…

Մոռացա ասեմ։ Էսօր տաքսիստը մի նոր անեկդոտ պատմեց։

Ասումա՝ Կառլսոնը, Մալիշն ու Մասիսը գնում են Արագածի գագաթը բարձրանալու։ Մեկ էլ՝ էս Մալիշի ոտքը սոթ ա տալիս ու քիչ ա մնում գլորվի, բայց վերջին պահին Կառլսոնը բռնում ա։ Դե Մասիսն էլ իրան չի կորցնում ու անմիջապես 2 ամսով կալանք ա տալիս։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ _____ Սիրելի հավատացյալներ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կ…

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
_____
Սիրելի հավատացյալներ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմական քահանաների նախաձեռնությամբ,
դեկտեմբերի 9-ին՝ Յղութիւն Սբ. Աստուածածնի յԱննայէ տոնի առիթով, երեկոյան ժամը 19:00-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ:

Հավարտ Սուրբ Պատարագի աղոթք կբարձրացվի առ Աստված՝ ապօրինի ազատազրկված Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի, Տ․ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, Տ․ Գարեգին քահանա Արսենյանի, ազգային բարերար Սամվել Կարապետյանի և անարդար կերպով ազատազրկված ու գերեվարված մեր զավակների համար։

Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը Սրբազան Պատարագի արարողությանը:

Օրեցոր ահագնացող քաղաքական հետապնդումների հորձանուտում կոնկրետ գործերով խորքային…

Օրեցոր ահագնացող քաղաքական հետապնդումների հորձանուտում կոնկրետ գործերով խորքային մասնագիտական վերլուծություններն ու գնահատականները հաճախ աչքաթող են արվում։

Ահավասիկ՝ Նարեկի և Վազգենի գործով «Տեղեկատվական վեճերի խորհրդի» եզրակացությունը։ Միայն մեկ մեջբերում ներկայացնեմ, մնացածը ինքներդ կարդացեք.

«Ինչ վերաբերում է քրեական հետապնդման մարմնի դիրքորոշմանը, որ փոդքաստի վարողների օգտագործած վիրավորական արտահայտությունները խուլիգանություն է, Խորհուրդը դա համարում է վտանգավոր նախադեպ։ Հրապարակային վիրավորանքը խուլիգանություն որակելով՝ այդ մարմինը, ըստ էության, քողարկված կերպով վերականգնում են նախկին քրեական օրենսգրքի տխրահռչակ 137.1 հոդվածը (ծանր վիրավորանքը), որը խստորեն քննադատվել էր Հայաստանի քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կառույցների կողմից ու այդ պատճառով հեռացվեց օրենսգրքից՝ որպես ազատ խոսքը վտանգող նորմ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2025/12/04/1526602/

Հայաստանում ԵՄ պատվիրակության նստավայրի առջև տեղի ունեցավ բողոքի գործողություն՝ …

Հայաստանում ԵՄ պատվիրակության նստավայրի առջև տեղի ունեցավ բողոքի գործողություն՝ ի պաշտպանություն Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների: Նարեկի կինը՝ Լուսինե Առաքելյանը, դեսպանության ներկայացուցչին փոխանցեց քաղաքական հետապնդումների փաստերն արտացոլող նամակ։

ՀԳ. Նարեկի կալանավորումից հետո Լուսինեի հանրային ակտիվությունը շատ եմ կարևորում։ Կցանկանայի, որ մյուս քաղբանտարկյալների ընտանիքի անդամները նույնպես դրսևորեն հանրային ակտիվություն։ Լուսինեի ուղերձների հղումները՝ ստորև։