Հայաստանում ԵՄ պատվիրակության նստավայրի առջև տեղի ունեցավ բողոքի գործողություն՝ ի պաշտպանություն Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների: Նարեկի կինը՝ Լուսինե Առաքելյանը, դեսպանության ներկայացուցչին փոխանցեց քաղաքական հետապնդումների փաստերն արտացոլող նամակ։
ՀԳ. Նարեկի կալանավորումից հետո Լուսինեի հանրային ակտիվությունը շատ եմ կարևորում։ Կցանկանայի, որ մյուս քաղբանտարկյալների ընտանիքի անդամները նույնպես դրսևորեն հանրային ակտիվություն։ Լուսինեի ուղերձների հղումները՝ ստորև։