Այսօր «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» դարձավ երկու տարեկան։ Այս ընթացքում ինչ ասես՝ չենք արել – սկսած միջազգային տարբեր գործընկերների հետ շփումներից, ընդդիմադիր հայացքների համար հետապնդման ենթարկվող բազմաթիվ մարդկանց իրավական օգնություն տրամադրելուց մինչև Գոշավանքի ամառային դպրոցի կազմակերպումը։
ՀԳ. Հինգ շատ տարբեր մարդկանցով 2 տարի համագործակցեցինք, ու հերիք չի՝ իրար միս չկերանք, հլը մի հատ էլ՝ սկսեցինք իրար ավելի շատ հարգել ու ընդունել ու իրար մեջք ավելի ամուր պահել։ Կարծում եմ՝ Հայաստանում սա քիչ հանդիպող երևույթ է։