Օրեցոր ահագնացող քաղաքական հետապնդումների հորձանուտում կոնկրետ գործերով խորքային…

Օրեցոր ահագնացող քաղաքական հետապնդումների հորձանուտում կոնկրետ գործերով խորքային մասնագիտական վերլուծություններն ու գնահատականները հաճախ աչքաթող են արվում։

Ահավասիկ՝ Նարեկի և Վազգենի գործով «Տեղեկատվական վեճերի խորհրդի» եզրակացությունը։ Միայն մեկ մեջբերում ներկայացնեմ, մնացածը ինքներդ կարդացեք.

«Ինչ վերաբերում է քրեական հետապնդման մարմնի դիրքորոշմանը, որ փոդքաստի վարողների օգտագործած վիրավորական արտահայտությունները խուլիգանություն է, Խորհուրդը դա համարում է վտանգավոր նախադեպ։ Հրապարակային վիրավորանքը խուլիգանություն որակելով՝ այդ մարմինը, ըստ էության, քողարկված կերպով վերականգնում են նախկին քրեական օրենսգրքի տխրահռչակ 137.1 հոդվածը (ծանր վիրավորանքը), որը խստորեն քննադատվել էր Հայաստանի քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կառույցների կողմից ու այդ պատճառով հեռացվեց օրենսգրքից՝ որպես ազատ խոսքը վտանգող նորմ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2025/12/04/1526602/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *