«Հետույք» բառը հնչեցնելու համար խուլիգանության հոդված «կարող» ռեժիմն ունակ է ամե…

«Հետույք» բառը հնչեցնելու համար խուլիգանության հոդված «կարող» ռեժիմն ունակ է ամեն ինչի։ Ամեն-ամեն ինչի։ Արշակ Սրբազանի դեմ կարված՝ վարկաբեկիչ հոդվածով անհեթեթ գործը դրա հերթական վկայությունն է։

Ամուր լինենք փորձության ժամին, որովհետև գործ ունենք թուրք-ադրբեջանական շահերը սպասարկելիս ամեն տեսակ նենգության պատրաստ օկուպացիոն ռեժիմի հետ։

ադրբեջանաթուրքական օկուպացիոն ռեժիմը քիչ առաջ ձերբակալել է Հայ Առաքելական Եկեղեց…

ադրբեջանաթուրքական օկուպացիոն ռեժիմը քիչ առաջ ձերբակալել է Հայ Առաքելական Եկեղեցու արդեն չորրորդ բարձրաստիճան նվիրապետին՝ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։

Այս հալածանքի համար հավասարապես պատասխանատու են «Տասը տիրադավները»։

«Կյանքի Խոսք» կրոնական կազմակերպության ներկայացուցիչը բացահայտորեն անհանդուրժող…

‼️ «Կյանքի Խոսք» կրոնական կազմակերպության ներկայացուցիչը բացահայտորեն անհանդուրժողականություն է տարածում Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ։

Ամեն քողարկված բան ի վերջո բացահայտ է դառնում։

Հիմա հասկանու՞մ եք՝ ինչ խորքային նպատակ է հետապնում Վեհափառի անվան զեղչումը։ Հիմա հասկանու՞մ եք, թե ինչ ԻՐԱԿԱՆ օրակարգ են սպասարկում «Տասը տիրավները» և նրանց ԻՐԱԿԱՆ տերերը։

Շատերս նույնիսկ հիմա՛ չենք պատկերացնում այս դավադրության իրական մասշտաբը։ Միակ բանը, որ հստակ է՝ այն է, որ պետք է ողջ հոգով, ողջ սրտով, ողջ կարողությամբ պաշտպան կանգնել մեր Մայր Եկեղեցուն՝ Ամենայն Հայոց Հայրապետ Գարեգին Երկրորդ Սրբազնագույն կաթողիկոսի գլխավորությամբ։
_____________________________________

Արհեստական բանականությանը խնդրեցի համեմատել այս երկու նկարների տղամարդկանց եւ պա…

Արհեստական բանականությանը խնդրեցի համեմատել այս երկու նկարների տղամարդկանց եւ պատասխանել, թե արդյո՞ք նույն մարդն է:

ԱԲ-ն մեր փորձագետից շատ ավելի խորքային համեմատություն կատարեց:

Ահա արդյունքը

– Քիթը նման է
պրոֆիլային կորությունը, կամրջի բարձրությունը և ընդհանուր ձևը մոտ են իրար։

– Ճակատը նման է
երկուսն էլ ունեն բարձր, լայն ճակատ՝ նույն ուղղությամբ նոսրացող մազագծով։

– Մազագիծը նման է
կողային նահանջը և վերին հատվածի բացվածքը գրեթե նույն կառուցվածքն ունեն։

– Ականջի ձևը նման է
վի‍րևի եզրի կորությունը և ընդհանուր կառուցվածքը մոտ են։

– Դեմքի օվալը նման է
կլորավուն-օվալային ընդհանուր գիծ, առանց սուր անկյունների։

– Դեմքի մազածածկույթի գծագրությունը նման է
մորուսի տարածման գիծը ու ձևը մոտ են, թեկուզ խտությունը տարբեր է։

– Ակնոցի դիրքն ու տեսակը նման են
բարակ շրջանակ, ուղղանկյունաձև, և նստվածքը համարյա նույն բարձրության վրա։

Եթե ես լինեի քննչական կոմիտեի նախագահը, ապա վստահաբար կպնդեի, որ այս երկու լուսանկարներում բացարձակ նույն մարդն է:

Տիրադավները մրցության մեջ են մտել՝ այն հարցով, թե իրենցից որ մեկն է ավելի ուրացո…

Տիրադավները մրցության մեջ են մտել՝ այն հարցով, թե իրենցից որ մեկն է ավելի ուրացող ու երախտամոռ։ Այս պահի դրությամբ առաջատարը էն զզվելի ձենով ղզիկն է, որը Պետրոսի շնորհիվ առաջ է անցնում թե՛ Բենթլիից, թե՛ Յագուարից, և թե՛ ուխտադրույժ Արցախցուց։

Պայքարը թեժ է լինելու։

ՀԳ. Այդ ստահակի հոգևոր իշխանության ներքո է գտնվում այն եկեղեցին, որը կառուցել է պապիս նախապապը՝ 1828 թվին իր ժողովրդի հետ Արարատյան դաշտավայր գաղթելուց հետո։ Ուստի տիրադավներից հատկապես այս մեկի աթոռազրկումն ինձ համար անձնական հարց է։

Կարդում եմ, որ նիկոլականները նոր բան են մոգոնել – ասում են՝ մենք հայհոյանքին հայ…

Կարդում եմ, որ նիկոլականները նոր բան են մոգոնել – ասում են՝ մենք հայհոյանքին հայհոյանքով չենք պատասխանելու և այդ քարոզչական «սոուսի» ներքո՝ նոր վարքականոն են ընդունում։ Օքեյ։

Բա էդ դեպքում՝ ո՞նց հասկանանք Նարեկի և Վազգենի դեմ քրեական գործն ու նրանց կալանավորումը։ Երբ թիվ 2 նիկոլականը նրանց անվանում է «շան լակոտ», ստանում է պատասխան, որից հետո ինչքան իրավապահ մարմին կա՝ «քսի է տալիս» տղաների վրա։ Դա՞ ոնց հասկանանք։

Եթե ուզում եք՝ ձեր այս նախաձեռնությունը դիտարկվի գոնե մի գրամ անկեղծ, ապա անհապաղ ազատ արձակեք տղաներին։ Ձեր այս նախաձեռնությունը եփած հավի ծիծաղն է հարուցելու առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ ձեր բանտերում «հետույք» բառի համար մարդ կա նստած։

Դիլետանտական մտքեր  Իմ ընկալմամբ՝ Եկեղեցու հետ կապված բոլոր հարցերը պայմանականո…

Դիլետանտական մտքեր

Իմ ընկալմամբ՝ Եկեղեցու հետ կապված բոլոր հարցերը պայմանականորեն կարելի է քննարկել երեք դիտանկյուններից.

1) վարչական, որովհետև Եկեղեցին դարեր առաջ ստեղծված հիերարխիկ համակարգ է
2) բարոյական, որովհետև Եկեղեցին դարեր առաջ ստեղծել է թե՛ եկեղեցականներին և թե՛ աշխարհականներին վերաբերող վարքականոն ու անընդհատ կատարելագործում է այն
3) Աստվածպաշտական, որովհետև Եկեղեցին դարեր առաջ ստեղծել ու անընդհատ կատարելագործում է վարդապետություն՝ միտված դեպի Աստված տանող ճանապարհը Մարդուն ցույց տալուն, Աստծուն ընդառաջ քայլողներին օգնելուն։

«Տասը Տիրադավների» հարցը փորձեմ քննարկել այս դիտանկյուններից յուրաքանչյուրով։

(1) ՎԱՐՉԱԿԱՆ. Առաքելական բոլոր եկեղեցիները հիերարխիկ համակարգեր են՝ կառուցված կառավարման դասական մոդելով. ներքևինները պետք է ենթարկվեն վերիններին։ Ընդ որում, մեզանում գոյություն ունի բարձրագույն ներկայացուցչական մարմին՝ ի դեմս Ազգային Եկեղեցական Ժողովի։

Տիրադավներն ի՞նչ են անում. նախ, հրաժարվում են հնազանդվել Վեհափառին (խախտելով իրենց սրբազան ուխտը) և ոչ թե պահանջում են գումարել Ազգային Եկեղեցական Ժողով, այլ պահանջում են հրաժարական։

Ի՞նչ է սա, եթե ոչ՝ դասական նիկոլական շանտաժ («կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա»)։ Այսինքն նրանք ինձ ու հազարավոր ու տասնյակ հազարավոր հավատացյալներին փորձում են ԶՐԿԵԼ վավեր ընտրությամբ ընտրված ու վավեր օծմամբ օծված Վեհափառից։ Ի՞նչ իրավունքով։

Փա՜ռք Աստծո, Վեհափառ Հայրապետը վեմի պես անսասան է և լիովին հավատարիմ է իր ծանր խաչը մինչև վերջ պատվով կրելու ուխտին։

2) ԲԱՐՈՅԱԿԱՆ. Էստեղ ասելիքն այնքան շատ է, որ ստիպված եմ գրեթե ոչինչ չասել։ Միայն երեք բան։

(ա) Երբ մարդիկ ամիսներ առաջ ջանասիրաբար հիմնավորում էին, որ «մածունը սպիտակ է», իսկ հիմա ղազագիր են ստորագրում՝ մածունը սև լինելու մասին, ուրեմն հաստատ բարոյական առումով «մի բան էն չի»։

(բ) Երբ մարդիկ ղազագիր են ստորագրում՝ ուրիշներին մեղադրելով ինչ-ինչ խնդիրների մեջ, մինչդեռ հենց իրենք այդ խնդիրների մարմնացումն ու քայլող խորհրդանիշն են, ուրեմն հաստատ բարոյական առումով «մի բան էն չի»։

(գ) Երբ լպիրշ ամբարտավանություն են թույլ տալիս իրենց խնամատարի ու բարեգործի հանդեպ, ուրեմն հաստատ բարոյական առումով «մի բան էն չի»։

3) ԱՍՏՎԱԾՊԱՇՏԱԿԱՆ. Էստեղի ասելիքս գուցե բացարձակ դիլետանտական հնչի, բայց պիտի ասեմ։

«Տասը Տիրադավներն» իրենց հոտի շարքային անդամին մոտեցրեցի՞ն Աստծուն, թե՞ հեռացրեցին։

Դարեր շարունակ՝ Քրիստոնեությունը զորացել է այն մարդկանց շնորհիվ, ովքեր անսասան հավատքով տոգորված՝ անմռունչ կերպով պատրաստ են եղել կրել զրկանքներ ու նույնիսկ ընդունել նահատակության պսակ։ Իսկ «Տասը Տիրադավներն» ի՞նչ օրինակ են ցույց տալիս։ Մեկը չի ուզում նստել բանտ, մյուսը ուզում է նստել դեկանի աթոռին, երրորդը ուզում է նստել Լուսավորչի գահին, և այսպես շարունակ։ Կա՞ այստեղ որևէ վեհություն։ Կա՞ այստեղ որևէ վսեմություն։ Ո՛չ. միայն նսեմ կրքեր ու բութ վախեր, որոնք Քրիստոսի հոտի քաջ հովիվներին վայել չեն։

Ասածս ի՞նչ է։ Ասածս այն է, որ «Տասը Տիրադավները» ոտքից գլուխ սխալ են բոլոր դիտանկյուններով։

Մի հատ տեսեք՝ երջանկահիշատակ Հրանտ Մաթևոսյանի շնորհավորանքի խոսքն առ Ամենայն Հայ…

Մի հատ տեսեք՝ երջանկահիշատակ Հրանտ Մաթևոսյանի շնորհավորանքի խոսքն առ Ամենայն Հայոց նորընտիր կաթողիկոս Գարեգին Երկրորդ.

«Ի՜նչ վատ է, որ կարող էինք ավելի լավը լինել և չե՜նք, և ի՜նչ լավ է, որ կարող էինք և չլինել և ե՜նք: Ի՜նչ վատ է, որ Հայոց երկհազարամյա
պատմության մեր քարավանը չի գալիս Հայոց արքաների իրարահաջորդ կյանքերի ու գործերի ագուցմամբ, բայց և ի՜նչ մխիթարիչ է, որ այդ պատմությունը մի անընդմեջ երթ է դառնում Հայոց հարյուր երեսուներկու –
Հայոց մեր մեջ անպատկերացնելի մի թիվ – հա՜ր – յուր – ե – րե – սուն – եր – կո՜ւ – Վեհի տիրական մաքառումով ու բազում առաքինությամբ և նույնքան էլ բեկումով ու վհատությամբ, բայց երբե՜ք իեքնուրացմամբ, որ ազգուրացում ու այսօրվա մեջ մեր երկրի ու մարդու չգոյության էր նշանակելու»։

Միքայել Սրբազանի և Բագրատ Սրբազանի ծանրակշիռ խոսքը բանտից. Ազգային-եկեղեցական ժո…

Միքայել Սրբազանի և Բագրատ Սրբազանի ծանրակշիռ խոսքը բանտից. Ազգային-եկեղեցական ժողովի հրամայականը

Աննախադեպ. վաղուց է՝ ՀՀ ոստիկանությունը չէր պաշտպանել Արցախյան որևէ կառույց։ Եվ …

Աննախադեպ. վաղուց է՝ ՀՀ ոստիկանությունը չէր պաշտպանել Արցախյան որևէ կառույց։ Եվ ահա այսօր մի քանի արցախցիներից պաշտպանում էր Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդարանը։