Կարդում եմ, որ նիկոլականները նոր բան են մոգոնել – ասում են՝ մենք հայհոյանքին հայ…

Կարդում եմ, որ նիկոլականները նոր բան են մոգոնել – ասում են՝ մենք հայհոյանքին հայհոյանքով չենք պատասխանելու և այդ քարոզչական «սոուսի» ներքո՝ նոր վարքականոն են ընդունում։ Օքեյ։

Բա էդ դեպքում՝ ո՞նց հասկանանք Նարեկի և Վազգենի դեմ քրեական գործն ու նրանց կալանավորումը։ Երբ թիվ 2 նիկոլականը նրանց անվանում է «շան լակոտ», ստանում է պատասխան, որից հետո ինչքան իրավապահ մարմին կա՝ «քսի է տալիս» տղաների վրա։ Դա՞ ոնց հասկանանք։

Եթե ուզում եք՝ ձեր այս նախաձեռնությունը դիտարկվի գոնե մի գրամ անկեղծ, ապա անհապաղ ազատ արձակեք տղաներին։ Ձեր այս նախաձեռնությունը եփած հավի ծիծաղն է հարուցելու առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ ձեր բանտերում «հետույք» բառի համար մարդ կա նստած։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *