3>8
Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան
3>8
3>8
Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան
3>8
«18 արդարների գործով» այսօր կայացվեց արդար որոշում՝ քաղբանտարկյալ Լիդյա Մանթաշյանին ազատ արձակելու մասին։ Ուստի մի քանի պաշտպաններով որոշեցինք հենց այսօր նկարվել Շենգավիթի դատարանի նախասրահը զարդարող՝ Մխիթար վարդապետ Գոշի արձանի մոտ։
ՀԳ. Լիդյայի պաշտպանը՝ Tatevik Soghoyan-ը, այս ընթացքում հարցազրույց էր տալիս։
Այսօր իմացա, որ մանկության ընկերս զոհվել է ռուս-ուկրաինական պատերազմում։ Շատ ծանր տարա, որովհետև Կարենի հետ կարծես թե հեռացավ մանկությանս Ջերմուկից մի մեծ կտոր։
Երկուսս էլ Երևանից էինք ու ամառները գնում էինք մեր տատիկ-պապիկների տուն, իսկ մեր տատիկ-պապիկները հարևաններ էին։
Հազար ու մի արկած ենք ունեցել Ջերմուկի փողոցներում, ու էդ բոլոր արկածների ռեժիսորն ու սցենարիստը հիմնականում հենց Կարենն էր։ Չգիտեմ՝ ինչու էր որոշել մասնակցել խալխի պատերազմին. գուցե իր հետաքրքրասեր ու «բզբզող» բնավորության համաձայն՝ որոշել էր հերթական արկա՞ծը որոնել։ Ի՞նչ իմանամ։
Վաղուց չէինք տեսնվել։ Գիտեի, որ շատ տարիներ առաջ տեղափոխվել է Ռուսաստան, կարծեմ նաև էնտեղի քաղաքացի էր դարձել։ Եվ մի տեսակ տեսադաշտիցս դուրս էր մնացել։

Թերթեցի մեր «պերեպիսկան» ու ապշեցի։ Վերջին անգամ 2020 թվի դեկտեմբերին էինք զրուցել, բայց կարճ տեքստ էր ինձ ուղարկած եղել, որը մինչ օրս չէի նկատել։ Ինչ ափսոս։ Ասում էր՝ «չես հոգնե՞լ քաղաքականությունից»։ Ասում էր՝ «էնքան կույր մարդ կա՝ մինչև նրանց աչքերը բացես՝ կծերանաս»։
Կարեն ջան, կներես՝ մի քիչ ուշ եմ պատասխանում, բայց իմացած էղի, որ ծերանալը՝ ծերացել եմ, տակ շտո մնաց աչքերը բացելու պահը։ Տեսնենք։
Չգիտեմ, ընգեր ջան, ճի՞շտ ես արել, որ գնացել ես խալխի պատերազմին մասնակցելու, թե՞ ճիշտ չես արել։ Իրոք չգիտեմ – շա՜տ վաղուց չենք խոսել – բայց մի բան հաստատ գիտեմ. սեփական երկրում հանգիստ ծերանալու հնարավորությունը հեչ վատ բան չի։
Իմ ու իմ ընկեր Կարենի մանկության քաղաք Ջերմուկից քիչ բան է մնացել։ Մեր մանկության ուրախ-զվարթ քաղաքը վերածվել է ծերացող, վիրավոր ու տխուր մի տեղի։ Չգիտեմ՝ ոնց ձևակերպեմ, բայց ինչ-որ անեծքի պես բան կա մեր գլխին, որը պիտի ամեն կերպ փորձենք չեզոքացնել։ Ոչինչ, թեկուզ էդ ընթացքում է՛լ ավելի ծերանանք։ Ոչինչ։ Պիտի ամեն կերպ փորձենք չեզոքացնել՝ ի հիշատակ շատերի։ Այդ թվում՝ իմ մանկության ընկեր Կարենի։

Քաղբանտարկյալների հարցը պետք է լինի ընդդիմության օրակարգի կարևորագույն հարցերից մեկը։
‼️Ի գիտություն լրագրողների և հետաքրքրված քաղաքացիների‼️
Վաղը՝ նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, Երևան քաղաքի քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրում (հասցե՝ Արշակունյաց պողոտա, շենք 24/1) շարունակվելու են քաղաքապետ Դավիթ Սարգսյանի և ավագանու անդամների դեմ «Ստեփանակերտի գործով» հիմնական դատալսումները։ Կողմերը հանդես են գալու եզրափակիչ ելույթներով։
Դատական նիստը դռնբաց է։
Փաստ է, որ 2025թ. մայիսի վերջից ծայր առած՝ մեր Մայր եկեղեցու նկատմամբ նիկոլական հարձակումը կա՛մ ուղիղ հրահանգված է, կա՛մ առնվազն խրախուսված է ադրբեջանից։
Փաստ է, որ Մայր Աթոռի դեմ գործարկվել է ռեպրեսիվ ողջ զինանոցը՝ բանտարկություններից մինչև տեղեկատվական ահաբեկչություն։
Փաստ է, որ «բլից-կրիգ»-ով Մայր Աթոռը գրավելու ծրագրի տապալումից հետո գերագույն դավաճանը հոկտեմբեր ամսից անցել է ավելի «սմարթ» մեթոդների կիրառման։
Այս պայմաններում Մայր Աթոռի դեմ ադրբեջանա-նիկոլական ուժերի սանձազերծած պատերազմում ռեժիմի հետ ցանկացած համագործակցություն ոչ այլ ինչ է, քան հանցակցություն՝ անկախ այդ գործակցության պատճառներից։
Ես այսպե՛ս եմ տեսնում իրավիճակը։ Մնացածը դատարկ բառեր են։
Հ2-ի եթերում Շավարշ Գևորգյանի հետ զրուցել ենք իրավապաշտպանական օրակարգի որոշ արդիական հարցերի մասին՝
✅ Լիդիայի ամոթալի ու խայտառակ բանտարկությունը
✅ «Իմնեմնիմիի» խայտառակ գործը
✅ Մեդիայի նկատմամբ լայնամասշտաբ հարձակումը
Հղումը՝ ստորև 👇