Ընկերնե՛ր,
Անսալով «Երևանի մթնոլորտի աղտոտվածություն» օգտատիրոջ առաջարկությանը՝ ահավասիկ բարձրաձայնում եմ Երևանում օդի բարձր աղտոտվածության մասին։
Category: Ruben Mkhitaryan Iravaban
Փաստ է, որ 2025թ. մայիսի վերջից ծայր առած՝ մեր Մայր եկեղեցու նկատմամբ նիկոլական …
Փաստ է, որ 2025թ. մայիսի վերջից ծայր առած՝ մեր Մայր եկեղեցու նկատմամբ նիկոլական հարձակումը կա՛մ ուղիղ հրահանգված է, կա՛մ առնվազն խրախուսված է ադրբեջանից։
Փաստ է, որ Մայր Աթոռի դեմ գործարկվել է ռեպրեսիվ ողջ զինանոցը՝ բանտարկություններից մինչև տեղեկատվական ահաբեկչություն։
Փաստ է, որ «բլից-կրիգ»-ով Մայր Աթոռը գրավելու ծրագրի տապալումից հետո գերագույն դավաճանը հոկտեմբեր ամսից անցել է ավելի «սմարթ» մեթոդների կիրառման։
Այս պայմաններում Մայր Աթոռի դեմ ադրբեջանա-նիկոլական ուժերի սանձազերծած պատերազմում ռեժիմի հետ ցանկացած համագործակցություն ոչ այլ ինչ է, քան հանցակցություն՝ անկախ այդ գործակցության պատճառներից։
Ես այսպե՛ս եմ տեսնում իրավիճակը։ Մնացածը դատարկ բառեր են։
Հ2-ի եթերում Շավարշ Գևորգյանի հետ զրուցել ենք իրավապաշտպանական օրակարգի որոշ արդ…
Հ2-ի եթերում Շավարշ Գևորգյանի հետ զրուցել ենք իրավապաշտպանական օրակարգի որոշ արդիական հարցերի մասին՝
✅ Լիդիայի ամոթալի ու խայտառակ բանտարկությունը
✅ «Իմնեմնիմիի» խայտառակ գործը
✅ Մեդիայի նկատմամբ լայնամասշտաբ հարձակումը
Հղումը՝ ստորև 👇
Էս խայտառակ վիճակից չգժվելու հարցում ամեն մեկըս ունի իր «դեղատոմսը»։ Օրինակ՝ ես …
Էս խայտառակ վիճակից չգժվելու հարցում ամեն մեկըս ունի իր «դեղատոմսը»։ Օրինակ՝ ես զբաղվում եմ գոշագիտական հետազոտություններով ու մեկ-մեկ էլ գիտաժողովների եմ մասնակցում։
Ահավասիկ, լույս է տեսել այդ ուղղությամբ հերթական գիտական հոդվածս, որում կոնկրետ օրինակներով ցույց եմ տալիս, թե ի՛նչ մտքեր ու գաղափարներ է Մխիթար վարդապետ Գոշը ընդօրինակել Կիլիկյան հայ մեկնիչներից։
Ժամանակին Շպրոտին անուն էինք կպցնում… Բայց մարդը չի վարանում հստակ ու շիտակ դիրք…
Ժամանակին Շպրոտին անուն էինք կպցնում… Բայց մարդը չի վարանում հստակ ու շիտակ դիրքորոշում հայտնել։ Ինչու՞: Ենթադրում եմ, որ եթե ուղիղ հարց տաք՝ կասի «Որտև ամոթ ա լռելը»։
Հանրային անուն ու լսարան ունեցող, բայց «քաղաքականությամբ չզբաղվող» հարգելի՛ կանայք։ Լիդիայի նկատմամբ ծայրահեղ անարդար, անմարդկային վերաբերմունքի մասին լռելը պարզապես ամոթ է։ Ձե՛ր ամոթն է։ Առհասարակ՝ ամոթ է, որ կա նման հարց։ Ամոթների ամոթն է։
Ոչ մի ձև չեմ տեղավորվում այն իրականության մեջ, որում նույն գործով տասը տղամարդ ք…
Ոչ մի ձև չեմ տեղավորվում այն իրականության մեջ, որում նույն գործով տասը տղամարդ քաղբանտարկյալ բանտից ազատ արձակած դատավորը երկարացնում է Լիդիայի բանտարկությունը ևս երեք ամսով։ Խի՞, էլի, խի՞:
Գերմանական ձախակողմյան «Յունգե Վելթ» օրաթերթը ծավալուն անդրադարձ է կատարել Նարեկ…
Գերմանական ձախակողմյան «Յունգե Վելթ» օրաթերթը ծավալուն անդրադարձ է կատարել Նարեկի ու Վազգենի գործին👇։
Աջից, ձախից աշխարհով մեկ խայտառակ եմ անելու։ Հլը սպասեք դուք, շվայնեն ունդ շակալեն։
Իմ պաշտպանյալ, ընկեր ու սանիկ Նարեկ Սամսոնյանը բանտարկված է ալեն կոչեցյալ նիչտոժ…
Իմ պաշտպանյալ, ընկեր ու սանիկ Նարեկ Սամսոնյանը բանտարկված է ալեն կոչեցյալ նիչտոժեստվոյի դանոսով՝ եթերում «հետույք» բառն ասելու համար։
Այս տխուր փաստը պատճառ դարձավ, որ Նարեկի կինը՝ Լուսինեն, որոշում կայացնի հրապարակավ խոսել հանրության հետ։ Ահա՛ նրա առաջին ուղերձը👇։
Առհասարակ, քաղբանտարկյալների ընտանիքները ոչ պակաս զրկանքների են ենթարկվում, քան բուն քաղբանտարկյալները։ Դա ես շատ լավ գիտեմ – շատերից լավ։ Սակայն այդ զրկանքները հաճախ մնում են լուսանցքում՝ տեսախցիկներից ու խոսափողներից հեռու։ Եվ դա շատ անարդար է։ Ուստի ամբողջապես ողջունում եմ Լուսինեի դժվարին որոշումը։
Կարծում եմ՝ Լուսինեն իր զուսպ ու արժանապատատիվ կեցվածքով, իր վճռականությամբ ու նվիրվածությամբ ունակ է դառնալ ռեժիմի թիրախում հայտնված բոլոր քաղբանտարկյալների ընտանիքների հավաքական ձայնը։
Վաղարշապատի ընտրության արդյունքները

Վաղարշապատի ընտրության արդյունքները
Ի գիտություն լրատվամիջոցների ու հետաքրքրված քաղաքացիների Վաղը՝ նոյեմբերի 18-ին,…
‼️Ի գիտություն լրատվամիջոցների ու հետաքրքրված քաղաքացիների‼️
Վաղը՝ նոյեմբերի 18-ին, ժամը 17:00-ին Կենտրոնի դատարանում (հասցե՝ Տիգրան Մեծի 23/1) շարունակվելու են Էդգար Ղազարյանի վերաբերյալ «ՍԴ-ի գործով» հիմնական դատալսումները։ Շարունակվելու է նոր ապացույցներ ներկայացնելու մասին միջնորդությունների քննարկումն ու լուծումը։
Դատական նիստը դռնբաց է։



