Իմ պաշտպանյալ, ընկեր ու սանիկ Նարեկ Սամսոնյանը բանտարկված է ալեն կոչեցյալ նիչտոժեստվոյի դանոսով՝ եթերում «հետույք» բառն ասելու համար։
Այս տխուր փաստը պատճառ դարձավ, որ Նարեկի կինը՝ Լուսինեն, որոշում կայացնի հրապարակավ խոսել հանրության հետ։ Ահա՛ նրա առաջին ուղերձը👇։
Առհասարակ, քաղբանտարկյալների ընտանիքները ոչ պակաս զրկանքների են ենթարկվում, քան բուն քաղբանտարկյալները։ Դա ես շատ լավ գիտեմ – շատերից լավ։ Սակայն այդ զրկանքները հաճախ մնում են լուսանցքում՝ տեսախցիկներից ու խոսափողներից հեռու։ Եվ դա շատ անարդար է։ Ուստի ամբողջապես ողջունում եմ Լուսինեի դժվարին որոշումը։
Կարծում եմ՝ Լուսինեն իր զուսպ ու արժանապատատիվ կեցվածքով, իր վճռականությամբ ու նվիրվածությամբ ունակ է դառնալ ռեժիմի թիրախում հայտնված բոլոր քաղբանտարկյալների ընտանիքների հավաքական ձայնը։
