Մինչ գերագույն պառակտիչը ողջ ուժով հարձակվում է մեր Մայր Եկեղեցու վրա, քրիստոնեա…

Մինչ գերագույն պառակտիչը ողջ ուժով հարձակվում է մեր Մայր Եկեղեցու վրա, քրիստոնեական աշխարհում տեղի են ունենում հետաքրքիր իրադարձություններ։ Հովվապետական այցով Թուրքիայում գտնվող Հռոմի պապ Լևոն 14-րդը և Տիեզերական պատրիարք Բարդուղումեոս 1-ինը Բյուզանդական Նիկիա քաղաքի ավերակների վրա միասնաբար մասնակցել են Առաջին Տիեզերաժողովի 1700-ամյակին նվիրված արարողությանը։ Դրա շրջանակներում համատեղ ընթերցվել է Հավատո Հանգանակը («Հավատամք»-ը), որի հիմքը դրվել էր հենց Նիկիայի ժողովում։

Ուրախությամբ պիտի հիշեմ, որ դեռ ապրիլին՝ նախքան մեր Մայր Եկեղեցու նկատմամբ գերագույն չարիքի արշավանքը, մի քանի ընկերներիս հետ նախաձեռնեցինք և իրագործեցինք Հավատո Հանգանակի ընթերցումը (տեսագրությունը՝ ստորև👇) նվիրված Նիկիայի Տիեզերաժողովի 1700-ամյակին։

ՀԳ. Չեմ կարող այստեղ չհիշել ընկերոջս՝ քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանին, ով այժմ պահվում է Արմավիրի բանտում։ Նա ապահովեց տեսանյութի նկարահանումն ու մոնտաժը «Անտիֆեյք»-ի ստուդիայում։ Ի դեպ, այս տեսանյութը նկարահանած ու մոնտաժած ողջ տեխնիկան ներկայում առգրավված է ու գտնվում է քննչական կոմիտեում՝ Նարեկի ու Վազգենի դեմ իրականացվող շինծու վարույթի շրջանակներում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *