«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի շահառու 40 երեխաները հնարավորութ…

«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի շահառու 40 երեխաները հնարավորություն ունեցան մուտք գործել բեմից այն կողմ՝ կուլիսներ` տեսնելու այն ամենն ինչ թաքնված է հանդիսատեսի աչքից հեռու։ Այս տպավորիչ հանդիպումը օգնեց երեխաներին ոչ միայն մոտիկից ծանոթանալ բալետի աշխարհի հետ, այլև տեսնել, թե ինչ ահռելի աշխատանք է տարվում յուրաքանչյուր ներկայացումից առաջ։




«Ճպուռն ու մրջյունը» մանկական բալետը, Օպերայի շենքում շրջայցն ու հարակից հրապար…

💙 «Ճպուռն ու մրջյունը» մանկական բալետը, Օպերայի շենքում շրջայցն ու հարակից հրապարակի ճանաչողական զբոսանքն այսօր ապահովեցին մեր «Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի փոքրիկների հագեցած ու տպավորիչ առօրյան:
Ավելին👇🏻

Այսօր «Իմ Քայլը» հիմնադրամի «Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի շահա…


🥰Այսօր «Իմ Քայլը» հիմնադրամի «Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի շահառու 40 երեխաները իրենց մշակութային ճամփորդության երրորդ կանգառում էին` Ա. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` դիտելու «Ճպուռն ու մրջյունը» մանկական բալետը։ 🩰
📸 Սակայն այցը միայն ներկայացմամբ չսահմանափակվեց։ Մանրամասները` տեսանյութում:

🥰Այսօր «Իմ Քայլը» հիմնադրամի «Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի շահառու 40 երեխաները իրենց մշակութային ճամփորդության երրորդ կանգառում էին` Ա. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` դիտելու «Ճպուռն ու մրջյունը» մանկական բալետը։ 🩰
📸 Սակայն այցը միայն ներկայացմամբ չսահմանափակվեց։ Մանրամասները` տեսանյութում:

Հավատացած եմ, որ մարդկանց հետ հաղորդակցման ամենակարևոր բաղադրիչներից մեկը լսելն …

Հավատացած եմ, որ մարդկանց հետ հաղորդակցման ամենակարևոր բաղադրիչներից մեկը լսելն է։ Այսօր Թալինում լսեցինք, թե ինչու է կրթվելը նորաձև, և ինչպես այն կարող է փոխել կյանքեր, համայնքներ և մի ողջ պետություն։ Եվ այս շղթայի առաջին օղակը հենց մեզնից յուրաքանչյուրն է՝ սկսած ❤️սեփական անձից,💙մտածողությունից,🧡կրթվելու և զարգանալու պատրաստակամությունից։

Մշտադիտարկման արդյունքները ևս մեկ անգամ փաստում են, որ ծրագիրն իրենից միայն ֆինա…

Մշտադիտարկման արդյունքները ևս մեկ անգամ փաստում են, որ ծրագիրն իրենից միայն ֆինանսական աջակցություն չի ենթադրում, այլ մարդկանց ուժեղացնելու և նրանց ապագան վստահ քայլերով կառուցելու հնարավորություն է տալիս։ Դրա մասին են վկայում այսօրվա մշտադիտարկման մասնակիցների գոհունակ դեմքերն ու իրենց զինակից ընկերներին ուղղված խորհուրդը, որ անպայման մասնակցեն ծրագրին:

Այսօր՝ ապրիլի 17-ին, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի թիմը կրկին ուղևորվեց մշտ…


Այսօր՝ ապրիլի 17-ին, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի թիմը կրկին ուղևորվեց մշտադիտարկման այցով, այս անգամ՝ Լոռու մարզ, գնահատելու 2023-2024 թվականների «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի շահառուների արդյունքներն ու առաջընթացը՝ ֆինանսավորումից 6 ամիս անց։

Այսօր՝ ապրիլի 17-ին, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի թիմը կրկին ուղևորվեց մշտադիտարկման այցով, այս անգամ՝ Լոռու մարզ, գնահատելու 2023-2024 թվականների «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի շահառուների արդյունքներն ու առաջընթացը՝ ֆինանսավորումից 6 ամիս անց։

#կրթվելընորաձեւէ շարժմանը միացողների թիվն անցավ 3000-ը։ «Շարժման նպատակը Հայաս…

#կրթվելընորաձեւէ❤️ շարժմանը միացողների թիվն անցավ 3000-ը։

«Շարժման նպատակը Հայաստանի հզորացումն ու ինքնիշխանության հարատևության ապահովումն է.

3.1. Կրթվելու ձգտումը խթանելու արդյունքում քաղաքացիական գիտակցության զարգացման՝ «կրթված քաղաքացի – հզոր պետություն» բանաձևով

3.2.Մասնագիտական և աշխատանքային որակների շարունակական բարելավման, աշխատանքի արտադրողականության ավելացման՝ «զարգացած տնտեսություն – հզոր պետություն» բանաձևով

3.3. Հանրային կյանքում բարեկրթության, փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի միջավայրի ձևավորման՝ «երջանիկ և բարեկեցիկ հանրություն – հզոր պետություն» բանաձևով»։

«ԿՐԹՎԵԼԸ ՆՈՐԱՁԵՎ Է»
հասարակական շարժման ռազմավարություն, ընդունված՝ 24. 03. 2025թ, Երեւան, ՀՀ

Արձանագրենք, որ հազարավոր մարդիկ կիսում են #Կրթվելընորաձեւէ շարժման գաղափարն ու նպատակը։ Սա նշանակում է, որ 3000-ը շուտով կդառնա 30000, հետո 300000, եւ վերջապես 3000000։ Այսպես կլինի, որովհետեւ սա է միակ ճանապարհը՝ Հայաստանի հզորացման եւ ինքնիշխանության հարատեւման։

Իսկ մեր բոլորի, բոլոր-բոլորի՝ 3 միլիոնիս միակ ցանկությունը դա է։ Մեր տարբերությունները այս նպատակին հասնելու եղանակների շուրջ տարակարծություններն են։

Եւ միայն գիտելիքն է, որ կարող է լուծել դրանք, միավորել բոլորիս ջանքերն ու հազարապատկել արդյունքները։

«Մամուլ կա։ Տասնյակ տարիներով ու անհամար դեպքերով փորձված է, է՛լ հայհոյանք, է՛լ …

«Մամուլ կա։ Տասնյակ տարիներով ու անհամար դեպքերով փորձված է, է՛լ հայհոյանք, է՛լ զրպարտություն, է՛լ ափաշկարա սուտ, է՛լ չարախոսություն, կեղծավորություն։

Նեղ թայֆականություն հո ոչ մի գյուղում գուցե էնքան անվայել կերպարանք չի՛ առել, որքան սրա մեջ։

Մի հայտնի հրապարակախոս պատմում էր, թե պարզ խոսում էին մեր խմբագրատանը, թե էս կամ էն գրողին, ինչքան էլ լավ գրվածք հրատարակի, միշտ պետք է զարկել, ծաղրել կամ լռել, մի խոսքով ամեն կերպ աշխատել սպանել, միայն նրա համար, որ մեզ հետ չի, մեր թայֆիցը չի»։

Հովհաննես Թումանյան, 1910 թ.

Բոլոր համընկնումները պատահական են, 2025 թ.

«Հաջողակից՝ սկսնակին» ծրագրով հիմնադրամը կամուրջ է հանդիսանում տարբեր բնագավառնե…

«Հաջողակից՝ սկսնակին» ծրագրով հիմնադրամը կամուրջ է հանդիսանում տարբեր բնագավառներում հաջողության հասած մարդկանց և առաջին քայլերը կատարողների միջև, աջակցում և հետևում է, որպեսզի բարեգործությունը լինի թիրախային և նպատակային, բարեգործության արդյունքում ստեղծվի հանրային բարիք:

Նախագծին աջակցելու նպատակով մայիսի 26-ին՝ ժամը 18:00-ին, «ՀԱՅՐԻԿ» ռեստորանում կկայանա բարեգործական ընթրիք, որին կարող են մասնակցել հաջողակ և կայացած բոլոր ընտանիքները, ովքեր ձեռք կբերեն մասնակցության տոմս:

Այսօր «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի և Չինաստանի ամենահեղինակավոր պետական հի…

✅Այսօր «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի և Չինաստանի ամենահեղինակավոր պետական հիմնադրամներից մեկի՝ “Soong Ching Ling” Foundation-ի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։

📌Հուշագիրը ամրապնդում է երկու հիմնադրամների միջև բարեկամական հարաբերությունները՝ նպատակ ունենալով զարգացնել մշակութային ու կրթական փոխանակման ծրագրերը, ստեղծել համագործակցության հարթակ և խթանել ժողովուրդների միջև անմիջական շփումները։
Ավելին`👇🏻