Մշտադիտարկման արդյունքները ևս մեկ անգամ փաստում են, որ ծրագիրն իրենից միայն ֆինանսական աջակցություն չի ենթադրում, այլ մարդկանց ուժեղացնելու և նրանց ապագան վստահ քայլերով կառուցելու հնարավորություն է տալիս։ Դրա մասին են վկայում այսօրվա մշտադիտարկման մասնակիցների գոհունակ դեմքերն ու իրենց զինակից ընկերներին ուղղված խորհուրդը, որ անպայման մասնակցեն ծրագրին: