«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի շահառու 40 երեխաները հնարավորություն ունեցան մուտք գործել բեմից այն կողմ՝ կուլիսներ` տեսնելու այն ամենն ինչ թաքնված է հանդիսատեսի աչքից հեռու։ Այս տպավորիչ հանդիպումը օգնեց երեխաներին ոչ միայն մոտիկից ծանոթանալ բալետի աշխարհի հետ, այլև տեսնել, թե ինչ ահռելի աշխատանք է տարվում յուրաքանչյուր ներկայացումից առաջ։



