«ԻՄ ՔԱՅԼԸ» բարեգործական հիմնադրամը հայտարարում է «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շ…

💙«ԻՄ ՔԱՅԼԸ» բարեգործական հիմնադրամը հայտարարում է «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում իրականացվող «Ստեղծենք միասին» նախագծի շահառու դառնալու համար հայտերի ընդունման փուլի մեկնարկը:

✅Շտապե՛ք դիմել: Վերջնաժամկետը` հունիսի 10, 2025թ:

Մտածեցի անեծքների մի ամբողջ շարք գրեմ էստեղ՝ չլինի թե հանկարծ պակաս բերեն միջնադ…

Մտածեցի անեծքների մի ամբողջ շարք գրեմ էստեղ՝ չլինի թե հանկարծ պակաս բերեն միջնադարյան խավարում մնացած մեր հայրենակիցները։
Համեցեք։ Իսկ օրհնանքները սրա 10%ը հազիվ են կազմում։

«Ծակծակ լեշիդ նստեմ»
«Սեւ շապիկ հագնես»
«Անունդ սեւ քարին գրվի»
«Բալեդ առջեւդ թպրտորիկ գա»
«Շորերդ տերտերին տամ»
«Պատերդ բռնած ման գաս»

«Ջրի տակից սեւ խաբարդ գա»
«Կանաչ օրդ կտրի»
«Քու հար թաղիմ, ձեր բաղը քաղիմ»
«Բալեդ առջեւդ թպռտորիկ գա»
«Սրտիդ սիրեկանը, ջանիդ դուրեկանը մեռնի»
«Լերդ ու թոքդ փորումդ տրորվի»
«Միսըդ օսկըռիդ ձեն տա»
«Կատղիս` թեւերուդ միսը կռծես»
«Միսդ շունը ծամի, արինդ ես խմեմ»
«Ծծերըմդ փիթլա (պատրույգ) բանի»
«Շատ ուտես՝ փորեդ չելնի»
«Բեղ ու միրուքդ թափի»
«Կանաչ մողեսը մտնի անկաճդ»
«Շորերդ տերտերին տամ»
«Մորու թփերի տակին շվաք անիս»
«Միսդ շունը ծամի, արինդ ես»
«Աչքդ ջիբլիբո, մատիդ` մատնաշունչ, մեճկիդ` ձիրձիդա, վուտիդ` քարխեճ»
«Հացդ ձիավոր դառնա, դու` ոտավոր»
«Տանդ կուկուն բուն դնի»
«Տարեն տասներկու ամիս աշխատես` ձեռդ կուշտ փորի չդնես»
«Քեզ տեսնեմ` բուբուն ածի, կուկուն տանի»
«Աչքիդ լիսը հանեմ, տեղը կորեկ ցանեմ»
«Ջրի միջու ջանավարներու փայ էղնիս»
«Կանաչ ու կարմիր օրդ թաղեմ»
«Էրկոց-էրիկ (ամուսնուց ամուսին) երթաս»
«Օխտը տեղաշոր պանաս»
«Չխերես, չբարես, չբդրես, չպտկես ու չծաղկես. թե ծաղկես, թե կանաչես էլ` իշվանք կռծեն ծիլ ու ծաղիկդ»
«Ռիշեդ (արմատ) մուխ ըլնի»
«Հոգիդ սատանեքը տանեն, լաշդ` մոլլեքը»
«Հոգուդ վրա խշխշաս»
«Արեւդ լորի պոչ դառնա` փչանա»
«Բոյդ խամ թելով չափեմ` չը բարձրանա»
«Օրշնիմ, օրշնիմ` օղոճկիս,
Ոդնեն չուրի գլուխ պողոճկիս,
Ձետիկ-մետիկ ցավ առնիս,
Ուրբաթ օր ուռիս, շաբաթ օր բդկիս,
Կիրակմուտ` ժամպատարագին արժան չեղնիս»
«Արեւամե՛ռ
Մերամե՛ռ
Խերամե՛ռ
Ախպերամե՛ռ
Ազիզամե՛ռ
Որդամե՛ռ
Ժուռումուռամե՛ռ
Սեւալաչա՛կ
Հըլհըլո՛ւկ
Գոթեցո՛ւկ»
«Էնքան քեզ շինեն՝ ցանց դառնաս»
«Ծծերդ լպստող չեղնի»
«Խոզը կծի՝ փորդ թափի»
«Պատանքդ շուլուլեն սեւ-սեւ մազերով` դրան էլ արժանի չէլնես»
«Դատածդ բարձիդ տակն ուտես»
«Բմբլահան ըլես` յախեդ ծամես»
«Օձի պես հողը լիզես»
«Դեղին դանակ ուտես»
«Մեռլի միս ծամես»
«Մեռելի միս դառնաս»
«Հաց ու ջուրդ հարամ լինի»
«Քթիցդ գա»
Հողեմ գլուխներդ
Ազիզներդ թաղեմ
Դոշներիդ վարդեր շարեմ
Մուխներդ մարեմ
Քոքներդ կտրվի
Գնալներդ լինի5 գալներդ չլինի
Դառը դատեք, դատարկ նստեք
Սև գա վրեկներդ
Մուրազներդ փորներումդ մնա
Խիարներդ թարս բուսնի
Գյոռբագյոռ լինեք
Նստեք մսներդ թափի

Աուդին ծախես երազ առնես ու երազդ փորդ մնա
Հայկական Թիվին տնիցդ չանջատվի
Ամբողջ կյանքում Րաֆֆիին ընտրես՝ չընտրվի
Լէւոնին բաժին դառնաս Նիկոլը քեզ հաց տա:

«Սաղ սաղ հողը դնեմ ջանդ»
«Անունդ սեւ քարին գրվի»
«Բալեդ առջեւդ թպրտորիկ գա»
«Շորերդ տերտերին տամ»
«Պատերդ բռնած ման գաս»
«Տերտակ վըռեդ ծյուն կյա»
«Բկումդ թեփուր փսնե»
«Տափա ալյուր վհաքիս»
«Արնաճիճեխ արնակոլոլ նիս»
«Ասեղի ծակավը անց կենաս»
«Ջրի տակից սեւ խաբարդ գա»
«Լաշդ փռեմ առվի դոշին»
«Թմբե թումբ ընկնես»
«Բոյդ խորեմ յոթը ղաթ»
«Սեւ շապիկ հագնես»
«Քյոքդ չորանա»
«Կանաչ օրդ կտրի»
«Քու հար թաղիմ, ձեր բաղը քաղիմ»
«Բալեդ առջեւդ թպռտորիկ գա»
«Սրտիդ սիրեկանը, ջանիդ դուրեկանը մեռնի»
«Լերդ ու թոքդ փորումդ տրորվի»
«Միսըդ օսկըռիդ ձեն տա»
«Կատղիս` թեւերուդ միսը կռծես»
«Միսդ շունը ծամի, արինդ ես խմեմ»
«Ծծերըմդ փիթլա (պատրույգ) բանի»
«Շատ ուտես՝ փորեդ չելնի»
«Ծակծակ լեշիդ նստեմ»
«Բեղ ու միրուքդ թափի»
«Կանաչ մողեսը մտնի անկաճդ»
«Շորերդ տերտերին տամ»
«Մորու թփերի տակին շվաք անիս»
«Միսդ շունը ծամի, արինդ ես»
«Աչքդ ջիբլիբո, մատիդ` մատնաշունչ, մեճկիդ` ձիրձիդա, 34 վուտիդ` քարխեճ»
«Հացդ ձիավոր դառնա, դու` ոտավոր»
«Տանդ կուկուն բուն դնի»
«Տարեն տասներկու ամիս աշխատես` ձեռդ կուշտ փորի չդնես»
«Ջրի վրա ծըծաղաս»
«Քեզ տեսնեմ` բուբուն ածի, կուկուն տանի»
«Աչքիդ լիսը հանեմ, տեղը կորեկ ցանեմ»
«Ջրի միջու ջանավարներու փայ էղնիս»
«Կանաչ ու կարմիր օրդ թաղեմ»
«Էրկոց-էրիկ (ամուսնուց ամուսին) երթաս»
«Օխտը տեղաշոր պանաս»
«Չխերես, չբարես, չբդրես, չպտկես ու չծաղկես. թե ծաղկես, թե կանաչես էլ` իշվանք կռծեն ծիլ ու ծաղիկդ»
«Ռիշեդ (արմատ) մուխ ըլնի»
«Հոգիդ սատանեքը տանեն, լաշդ` մոլլեքը»
«Հոգուդ վրա խշխշաս»
«Արեւդ լորի պոչ դառնա` փչանա»
«Բոյդ խամ թելով չափեմ` չը բարձրանա»
«Օրշնիմ, օրշնիմ` օղոճկիս,
«Ոդնեն չուրի գլուխ պողոճկիս,
«Ձետիկ-մետիկ ցավ առնիս,
«Բոյդ հողը մտցնեմ»
«Ուրբաթ օր ուռիս, շաբաթ օր բդկիս»
«Կիրակմուտ` ժամպատարագին արժան չեղնիս»
«Արեւամե՛ռ»
«Մերամե՛ռ»
«Խերամե՛ռ»
«Ախպերամե՛ռ»
«Տերամեռ»
«Ազիզամե՛ռ»
«Որդամե՛ռ»
«Ժուռումուռամե՛ռ»
«Սեւալաչա՛կ»
«Հըլհըլո՛ւկ»
«Գոթեցո՛ւկ»
«Էնքան քեզ շինեն՝ ցանց դառնաս»
«Ծծերդ լպստող չեղնի»
«Խոզը կծի՝ փորդ թափի»
«Պատանքդ շուլուլեն սեւ-սեւ մազերով` դրան էլ արժանի չէլնես»
«Դատածդ բարձիդ տակն ուտես»
«Բմբլահան ըլես` յախեդ ծամես»
«Օձի պես հողը լիզես»
«Դեղին դանակ ուտես»
«Մեռլի միս ծամես»
«Մեռելի միս դառնաս»
«Հաց ու ջուրդ հարամ լինի»
«Քթիցդ գա»
«Հողեմ գլուխներդ»
«Բոյդ թաղեմ»
«Ազիզներդ թաղեմ»
«Դոշներիդ վարդեր շարեմ»
«Մուխներդ մարեմ»
«Քոքներդ կտրվի»
«Գնալներդ լինի, գալներդ չլինի»
«Դառը դատեք, դատարկ նստեք»
«Սև գա վրեկներդ»
«Մուրազներդ փորներումդ մնա»
«Խիարներդ թարս բուսնի»
«Գյոռբագյոռ լինեք»
«Նստեք մսներդ թափի»
«Գլխիդ սև շլվար չտսնես»
«Վայ ծիծդ չծակվի»
«Ծիծդ չորնա»
«Սև ագռավ դառնաս»
«Աուդին ծախես երազ առնես ու երազդ փորդ մնա»
«Հայկական Թիվին տնիցդ չանջատվի»
«Ամբողջ կյանքում Րաֆֆիին ընտրես՝ չընտրվի»
«Լևոնին բաժին դառնաս Նիկոլը քեզ հաց տա»
«Ասեղի հովին նստես»
«Քրքրվես ու ծակծկվես»
«Մաղիկ-մաղիկ ըլնես»
«Ջանդ դեղին ջուր դուս գցի»
«Բալաաամ-բալամ անես»
«Աստված հոգիտ չառնի»
«Շորերդ ջրի ափը մնա»
«Լաշդ փռեմ»
«Կռավաթիդ տղամարդի շալվար չլինի» և այլն։

Այսօր «Իմ Քայլը» հիմնադրամի թիմը գտնվում էր Լոռու մարզում՝ Վանաձորում, որտեղ «Տն…

💙Այսօր «Իմ Քայլը» հիմնադրամի թիմը գտնվում էր Լոռու մարզում՝ Վանաձորում, որտեղ «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության շրջանակում հավաքվել էին Փամբակ, Ալավերդի և Սպիտակ համայնքներից ժամանած 10 շահառու ընտանիքները։

Ավելին👇🏻

Կրթվելը նորաձեւ է շարժումը եւ այն գաղափարը, որ դրված է շարժման հիմքում հազարավոր…

Կրթվելը նորաձեւ է շարժումը եւ այն գաղափարը, որ դրված է շարժման հիմքում հազարավոր մարդկանց շրջանում մեծ ըմբռնում եւ աջակցություն է վայելում։

Իսկ գաղափարը մեկն է՝ բոլորս պետք է մշտապես կասկածենք մեր իմացածին եւ պետք է մշտապես կրթվենք։

Մենք ունենք սակայն մոտ 50 չարացած եւ ագրեսիվ հայրենակից, ովքեր մեզանում դեռեւս շատ ԲԱՐՁՐ են պահում ՏԳԻՏՈՒԹՅԱՆ պատիվը։

Ինչպե՞ս։ Շատ հեշտ😊

Դրա համար մեծ ջանք պետք չի։ Ընդամենը՝ ասում ես ինչ խելքիդ փչի։ Մեկնաբանում ես՝ ինչպես խելքիդ փչի։ Հանրային խոսքիդ սահմաններն անցնում ես ինչքան խելքիդ փչի։

Եւ որ ամենակարեւորն է՝ փաստերի եւ իրականության հետ հարաբերություններում հասնում ես նախանձելի իդիլիայի, որովհետեւ աչքդ չի տեսնում, ականջդ չի լսում, եւ դու մենակ ես մնում սեփական՝ իդիլիական տգիտության հետ։

50-100 հոգի կարող են սա իրենց թույլ տալ։

Մենք՝ մնացած բոլորս, պետք է կրթվենք😊Պետք է կրթվենք ավելի գրագետ, ավելի բարի, ավելի հմուտ, ավելի պրոֆեսիոնալ, ավելի բարեկեցիկ եւ ավելի երջանիկ դառնալու համար❤️

✔️2025 ԹՎԱԿԱՆԸ՝ ՄՏՔԻ ԵՒ ՀՈԳՈՒ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՏԱՐԻ❤️💙🧡

✔️2025 ԹՎԱԿԱՆԸ՝ ՆՈՐՈՎԻ ԿՐԹՎԵԼՈՒ ՏԱՐԻ❤️💙🧡

✔️2025 ԹՎԱԿԱՆԸ՝ ՄԵՐ ԴԱՐԱՎՈՐ ՎԱԽԵՐԸ ԵՒ ԲԱՐԴՈՒՅԹՆԵՐԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՏԱՐԻ❤️💙🧡



Այսօր «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը Ստանիսլավսկու անվան դրամատի…

Այսօր «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում անցավ թեժ քննարկումների մթնոլորտում։Ավելին` շուտով։

Քաղաքացու օր, Ապարան, 26.04.2025 #կրթվելընորաձեւէՄեր դարավոր խնդիրները մեր երեխ…

Քաղաքացու օր, Ապարան, 26.04.2025 #կրթվելընորաձեւէ❤️🔜Մեր դարավոր խնդիրները մեր երեխաների ուսերին չթողնելու համար

«Կրթվելը նորաձև է» բանախոսությունների շարքը շարունակվում է ՝ այս անգամ հրավիրել…

💬 «Կրթվելը նորաձև է» բանախոսությունների շարքը շարունակվում է ՝ այս անգամ հրավիրելով 3 յուրահատուկ բանախոսների:

Մայիսի 7-ին, 13:00-ին Մատենադարանում կհյուրընկալվեն՝
🎭 Ռեժիսոր, Երևանի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը՝ «Կենտրոնում մարդն է» բանախոսությամբ,
🍽 «Արտ Լանչ» ցանցի հիմնադիր, գործարար Բակուր Մելքոնյանը՝ «Ոչ թե բախտ, այլ կամք» բանախոսությամբ,
💡 «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը՝ «Մնացել ենք 5-րդ դարում» բանախոսությամբ:

Մտքի և փորձի փոխանակման այս միջավայրը քեզ համար է, եթե սիրում ես անվերջ կրթվել, զարգանալ և ծանոթանալ նոր մարդկանց հետ։

Նման հանդիպումները շարունակական են լինելու՝ ամեն անգամ նոր բանախոսներով ու նոր թեմաներով։

📌Մասնակցությունն անվճար է: Պարզապես պետք է գրանցվել հետևյալ հղումով` https://forms.gle/Y4BNQ3AW88n5XjvW7 ` նշելով, որ ցանկանում եք մասնակցել մայիսի 7-ին կայանալիք բանախոսություններին:


«Երիտասարդի երազանք» նախագծի վերջին խմբի մասնակիցները ներկայացրին իրենց մարքեթին…

📍«Երիտասարդի երազանք» նախագծի վերջին խմբի մասնակիցները ներկայացրին իրենց մարքեթինգային ծրագրերը:
✅Այսօրվա հանձնաժողովը ուրախ էր արձանագրել, որ բիզնես գաղափարների շրջանակը լայն էր՝ մեղվապահությունից և ծնեբեկի արտադրությունից մինչև գինու համտեսի սրահներ, հյուրատներ ու սրճարաններ:




«…հողը լավ բան է, հողը պետք է մշակվի, հողը պետք է ստեղծի, արարի», – նշում է «Տնտ…


🍃«…հողը լավ բան է, հողը պետք է մշակվի, հողը պետք է ստեղծի, արարի», – նշում է «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության շահառու, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված Գրիշա Մելքումյանն ու շնորհակալություն հայտնում հիմնադրամին:
📍Այսօր Արագածոտնում էինք` նախաձեռնության մասնակիցների համար տեսական դասընթաց անցկացնելու նպատակով:
💙Մանրամասները` տեսանյութում:

🍃«…հողը լավ բան է, հողը պետք է մշակվի, հողը պետք է ստեղծի, արարի», – նշում է «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության շահառու, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված Գրիշա Մելքումյանն ու շնորհակալություն հայտնում հիմնադրամին:
📍Այսօր Արագածոտնում էինք` նախաձեռնության մասնակիցների համար տեսական դասընթաց անցկացնելու նպատակով:
💙Մանրամասները` տեսանյութում:

Այսօր «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի թիմը գտնվում էր Աշտարակում՝ Արագածոտնի …

💙Այսօր «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի թիմը գտնվում էր Աշտարակում՝ Արագածոտնի մարզպետարանի դահլիճում, որտեղ «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության շահառու ընտանիքները անցնում էին իրենց առաջին տեսական դասընթացը՝ «Ջերմատնային աշխատանքների ճիշտ կազմակերպում» թեմայով։
💙5 ժամ տևողությամբ ինտենսիվ դասընթացը վարում էր գյուղատնտեսական ոլորտի փորձառու մասնագետ Արտավազդ Ղազարյանը, ով մասնակիցներին ներկայացրեց ջերմոցային տնտեսության կազմակերպման հիմնարար սկզբունքները՝ հաշվի առնելով տեղական կլիմայական առանձնահատկությունները, հողի մշակման նրբությունները և բերքատվության բարձրացման գործոնները։