#կրթվելընորաձեւէ շարժմանը միացողների թիվն անցավ 3000-ը։ «Շարժման նպատակը Հայաս…

#կրթվելընորաձեւէ❤️ շարժմանը միացողների թիվն անցավ 3000-ը։

«Շարժման նպատակը Հայաստանի հզորացումն ու ինքնիշխանության հարատևության ապահովումն է.

3.1. Կրթվելու ձգտումը խթանելու արդյունքում քաղաքացիական գիտակցության զարգացման՝ «կրթված քաղաքացի – հզոր պետություն» բանաձևով

3.2.Մասնագիտական և աշխատանքային որակների շարունակական բարելավման, աշխատանքի արտադրողականության ավելացման՝ «զարգացած տնտեսություն – հզոր պետություն» բանաձևով

3.3. Հանրային կյանքում բարեկրթության, փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի միջավայրի ձևավորման՝ «երջանիկ և բարեկեցիկ հանրություն – հզոր պետություն» բանաձևով»։

«ԿՐԹՎԵԼԸ ՆՈՐԱՁԵՎ Է»
հասարակական շարժման ռազմավարություն, ընդունված՝ 24. 03. 2025թ, Երեւան, ՀՀ

Արձանագրենք, որ հազարավոր մարդիկ կիսում են #Կրթվելընորաձեւէ շարժման գաղափարն ու նպատակը։ Սա նշանակում է, որ 3000-ը շուտով կդառնա 30000, հետո 300000, եւ վերջապես 3000000։ Այսպես կլինի, որովհետեւ սա է միակ ճանապարհը՝ Հայաստանի հզորացման եւ ինքնիշխանության հարատեւման։

Իսկ մեր բոլորի, բոլոր-բոլորի՝ 3 միլիոնիս միակ ցանկությունը դա է։ Մեր տարբերությունները այս նպատակին հասնելու եղանակների շուրջ տարակարծություններն են։

Եւ միայն գիտելիքն է, որ կարող է լուծել դրանք, միավորել բոլորիս ջանքերն ու հազարապատկել արդյունքները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *