«Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի մասնակիցներից 2-ը Չինաստանում են: «Իմ քայլը» հիմնա…

«Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի մասնակիցներից 2-ը Չինաստանում են:🇨🇳
💙«Իմ քայլը» հիմնադրամի և Հայաստանում Չինաստանի դեսպանության համագործակցության արդյունքում մեր 2024 թ․ «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի «հաջողակ կին գործարարից` սկսնակ կին գործարարի» նախագծի մասնակիցներից երկուսը՝ Էմիլյա Միրզոյանը Տավուշից և Լիանա Մելքոնյանը Լոռիից, ներկայումս գտնվում են Չինաստանի մայրաքաղաք Պեկինում՝ մասնակցելու միջազգային կրթական ծրագրի՝ Seminar on Innovation and Development of Cultural Trade for Developing Countries:
📚 Ծրագիրը կազմակերպում է Academy for International Business Officials (AIBO)-ը, որն ավելի քան 40 տարի օժանդակում է զարգացող երկրներին՝ կազմակերպելով վերապատրաստման և փորձի փոխանակման բարձրակարգ դասընթացներ պետական ծառայողների և գործարար հատվածի ներկայացուցիչների համար։

📌Հիշեցնենք, որ Էմիլյան զբաղվում է հյուրանոցային բիզնեսով Տավուշում՝ նպաստելով համայնքի զբոսաշրջային ներուժի զարգացմանը։ Լիանան Լոռու մարզում հիմնել է բնական խոտաբույսերով թեյերի արտադրություն՝ կապելով բնությունն ու ձեռնարկատիրությունը։ Երկուսն էլ մասնակցել են «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրին, ստանալով մասնագիտական վերապատրաստում և ֆինանսավորում հիմնադրամի կողմից իրենց բիզնես գաղափարների զարգացման համար։ Հիմա էլ՝ հիմնադրամի աջակցությամբ և չինական կողմի հրավերով նրանք ստանում են միջազգային փորձ՝ ծանոթանալով Չինաստանի թվային մշակութային առևտրի զարգացման լավագույն փորձերին, նորարար գործելակերպին և գլոբալ ցանցերին։

📌 Նման կրթական և միջազգային համագործակցային հնարավորությունները լինելու են շարունակական՝ նպատակ ունենալով զարգացնել տեղական ամենակարևոր ռեսուրսը` մարդկային ներուժը:

#կրթվելընորաձևէ #կրթարշավիհաջորդհանդիպումները ապրիլի 12 – Մեղրի ապրիլի 19 – Թալ…

#կրթվելընորաձևէ #կրթարշավիհաջորդհանդիպումները

📌ապրիլի 12 – Մեղրի
📌ապրիլի 19 – Թալին
📌մայիսի 3 – Բերդավան
📌մայիսի 4 – Բերդ
📌մայիսի 10 – Կապան
📌մայիսի 11 – Քաջարան
📌մայիսի 17 – Աշտարակ
📌մայիսի 31 – Վանաձոր

💙Շարժմանը մասնակցել ցանկացողները կարող են լրացնել այս հայտը և ստանալ հնարավորություն մասնակցելու «Կրթվելը նորաձև է» հանդիպումներին, բանախոսությունների շարքին և Շարժման շրջանակում կազմակերպվող այլ միջոցառումներին։

✅Հայտը լրացնելիս պարտադիր է նշել, թե որ հանդիպմանն եք ցանկանում ներկա գտնվել, որից հետո կստանաք հրավեր «Իմ քայլը» հիմնադրամի կողմից👇🏻




Այսօր՝ Աուտիզմի իրազեկման միջազգային օրը, «Իմ ուղին» սոցիալական-հաբիլիտացիոն, կր…

Այսօր՝ Աուտիզմի իրազեկման միջազգային օրը, «Իմ ուղին» սոցիալական-հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման կենտրոնում ներկա էի «Աուտիզմ ազգային հիմնադրամի» կազմակերպած ցուցահանդեսին և համերգին։Միջոցառման ընթացքում ներկայացվեցին կենտրոնի սաների ստեղծագործությունները, իսկ ամփոփիչ համերգին նրանք հանդես եկան երաժշտական համարներով։

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Հաջողակից՝ սկսնակին» փոքր…

💙«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Հաջողակից՝ սկսնակին» փոքր բիզնեսի աջակցման ծրագրի «Երիտասարդի երազանք» նախագիծը թևակոխել է իր ամենակարևոր փուլերից մեկը։
✅Ծրագրի առաջնային փուլերը հաղթահարած 25-40 տարեկան սկսնակ տղամարդ գործարարների մի մասը, ովքեր մեր ծրագրի այս փուլի շահառուներն էին, այսօր հանդես եկան հատուկ ձևավորված հանձնաժողովի առջև՝ ներկայացնելով իրենց գործարար ծրագրերը։
📝 Հանձնաժողովը, թափանցիկությունը և արդարությունը ապահովելու համար, առաջին անգամ է լսում մասնակիցներին և պետք է գնահատի նրանց` նախապես սահմանված 14 չափորոշիչների հիման վրա (ներկայացման գնահատում, գործարար ծրագրի գնահատում):

Տեղեկացնենք, որ ծրագրի հաջորդ խմբի լսումները կկայանան ապրիլի 9-ին:

Ավելին👇🏻
https://mystep.foundation/hy/2025/04/02/հաջողակից՝-սկսնակին-ծրագրի-շահառո%2F

Հայաստանյան ԶԼՄ-ների հարգելի ներկայացուցիչներ, Սիրով ուզում եմ տեղեկացնել, որ …

Հայաստանյան ԶԼՄ-ների հարգելի ներկայացուցիչներ,

Սիրով ուզում եմ տեղեկացնել, որ «Կրթվելը նորաձեւ է» շարժման խորքային, գաղափարական, բովանդակային եւ բազմակողմանի լուսաբանումը կտա ձեզ մասնագիտական զարգացման և ինքնակրթվելու հիանալի հնարավորություն:

Այն լրատվամիջոցների ներկայացուցիչները, որոնք ապրիլ եւ մայիս ամիսների ընթացքում թվով ամենաշատ գաղափարական-բովանդակային հոդվածները, հեռուստահաղորդումներն ու ռեպորտաժները կհրապարակեն «Կրթվելը նորաձեւ է» շարժման մասին, կստանան հետեւյալ հնարավորոթյունները:

Առաջին տեղ՝ 2 հոգու մասնակցություն «Times Summer Academy»-ին, Լոնդոնում հուլիսի 21-25-ը և օգոստոսի 4-8-ը: Մասնակցելու համար պետք կլինի լրացնել հայտ, որը գնահատելու է «Times Summer Academy»-ն: «Իմ քայլը» հիմնադրամը կհոգա մասնակցության բոլոր ծախսերը, ինչպես նաեւ կաջակցի հայտը լրացնելու գործընթացին:

Երկրորդ տեղ՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հուլիսի 8-ից 10-ը Նյու Յորքում մասնակցելու է «Global First Ladies Academy»-ին: Լրատվամիջոցի ներկայացուցիչը հնարավորություն կստանա ուղեկցել Հակոբյանին:

Երրորդ տեղ՝ մասնակցություն Չինաստանում «Գոտի եւ Ճանապարհ» նախաձեռնության մասնակից երկրների համար «Թվային եւ մշակութային զարգացման» սեմինարին, որ կազմակերպում է Չինաստանի Մշակույթի եւ զբոսաշրջության կառավարման կենտրոնական ակադեմիայի կողմից, եւ կկայանա հունիսի 5-ից 18-ը Պեկինում, ինչպես նաեւ՝ նախատեսված են այցեր այլ քաղաքներ:

Ընտրության համար կձեւավորվի հանձնաժողով, որի կազմում մեկական ներկայացուցիչ կլինեն «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամից, «Կրթվելը նորաձեւ է» շարժման կենտրոնական կոմիտեից, հայաստանյան ԶԼՄ-ներից: Ընտրությունը կկատարվի պարզ հաշվարկով՝ համոզվելով, որ ներկայացված նյութերը գաղափարական եւ բովանդակային են:

Արդյունքները կամփոփվեն հունիսի առաջին շաբաթվա ընթացքում: Մինչ այդ՝ հրապարակված նյութերը պետք է ուղարկել հետեւյալ էլեկտրոնային հասցեով` learningistrendy.mystep@gmail.com

Այս նախաձեռնությունը շարունակական է լինելու և առաջիկայում ներկայացվելու են նմանատիպ բազում այլ հնարավորություններ։

«Կրթվելը նորաձև է» հասարակական շարժմանն անհրաժեշտ են կամավորներ հետեւյալ հանձնաժ…

«Կրթվելը նորաձև է» հասարակական շարժմանն անհրաժեշտ են կամավորներ հետեւյալ հանձնաժողովներում ու աշխատանքային խմբերում ընդգրկվելու համար։

Կոչ ենք անում Շարժման համակիրներին Հայաստանի բոլոր համայնքներում ձևավորել այդպիս…

Կոչ ենք անում Շարժման համակիրներին Հայաստանի բոլոր համայնքներում ձևավորել այդպիսի կոմիտեներ եւ տեղեկացնել դրանց կազմի մասին` գրելով մեզ հետեւյալ էլեկտրոնային հասցեով՝ learningistrendy.mystep@gmail.com։ Յուրաքանչյուր համայնքում կարող է գործել մեկից ավելի տեղական կոմիտե: Կենտրոնական կոմիտեն առաջարկում է, որ տեղական կոմիտեները բաղկացած լինեն նվազագույնը` 3, առավելագույնը` 7 անդամից:

Սիրելի՛ արմավիրցիներ, «Կրթվելը նորաձև է» շարժման հաջորդ հանդիպումը լինելու է հեն…

Սիրելի՛ արմավիրցիներ,
«Կրթվելը նորաձև է» շարժման հաջորդ հանդիպումը լինելու է հենց ձեր քաղաքում😊 Անհամբեր սպասում եմ մեր հանդիպմանը, ձեր մտքերին, հարցերին ու գաղափարներին։

Եթե ուզում եք մասնակցել, անպայման գրանցվե՛ք այս հղումով՝ https://shorturl.at/Zjm9V

Մինչ հանդիպում ❤️

#կրթվելընորաձեւէ
#կրթություն
#զինվենքգիտելիքներով #տգիտությունընորաձեւչէ #նորաձեւությունիցմինչեւսովորություն #սկսենքմեզանից
#սովորենքսովորել
#սովորենքմիմյանցից

Անչափ ուրախ էի Երեւանում հյուրընկալել Գերմանիայի առաջին տիկնոջը՝ իմ լավ բարեկամ …

Անչափ ուրախ էի Երեւանում հյուրընկալել Գերմանիայի առաջին տիկնոջը՝ իմ լավ բարեկամ Էլկե Բուդենբենդերին🇦🇲🇩🇪