Այսօր՝ Աուտիզմի իրազեկման միջազգային օրը, «Իմ ուղին» սոցիալական-հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման կենտրոնում ներկա էի «Աուտիզմ ազգային հիմնադրամի» կազմակերպած ցուցահանդեսին և համերգին։Միջոցառման ընթացքում ներկայացվեցին կենտրոնի սաների ստեղծագործությունները, իսկ ամփոփիչ համերգին նրանք հանդես եկան երաժշտական համարներով։