Հայաստանյան ԶԼՄ-ների հարգելի ներկայացուցիչներ, Սիրով ուզում եմ տեղեկացնել, որ …

Հայաստանյան ԶԼՄ-ների հարգելի ներկայացուցիչներ,

Սիրով ուզում եմ տեղեկացնել, որ «Կրթվելը նորաձեւ է» շարժման խորքային, գաղափարական, բովանդակային եւ բազմակողմանի լուսաբանումը կտա ձեզ մասնագիտական զարգացման և ինքնակրթվելու հիանալի հնարավորություն:

Այն լրատվամիջոցների ներկայացուցիչները, որոնք ապրիլ եւ մայիս ամիսների ընթացքում թվով ամենաշատ գաղափարական-բովանդակային հոդվածները, հեռուստահաղորդումներն ու ռեպորտաժները կհրապարակեն «Կրթվելը նորաձեւ է» շարժման մասին, կստանան հետեւյալ հնարավորոթյունները:

Առաջին տեղ՝ 2 հոգու մասնակցություն «Times Summer Academy»-ին, Լոնդոնում հուլիսի 21-25-ը և օգոստոսի 4-8-ը: Մասնակցելու համար պետք կլինի լրացնել հայտ, որը գնահատելու է «Times Summer Academy»-ն: «Իմ քայլը» հիմնադրամը կհոգա մասնակցության բոլոր ծախսերը, ինչպես նաեւ կաջակցի հայտը լրացնելու գործընթացին:

Երկրորդ տեղ՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հուլիսի 8-ից 10-ը Նյու Յորքում մասնակցելու է «Global First Ladies Academy»-ին: Լրատվամիջոցի ներկայացուցիչը հնարավորություն կստանա ուղեկցել Հակոբյանին:

Երրորդ տեղ՝ մասնակցություն Չինաստանում «Գոտի եւ Ճանապարհ» նախաձեռնության մասնակից երկրների համար «Թվային եւ մշակութային զարգացման» սեմինարին, որ կազմակերպում է Չինաստանի Մշակույթի եւ զբոսաշրջության կառավարման կենտրոնական ակադեմիայի կողմից, եւ կկայանա հունիսի 5-ից 18-ը Պեկինում, ինչպես նաեւ՝ նախատեսված են այցեր այլ քաղաքներ:

Ընտրության համար կձեւավորվի հանձնաժողով, որի կազմում մեկական ներկայացուցիչ կլինեն «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամից, «Կրթվելը նորաձեւ է» շարժման կենտրոնական կոմիտեից, հայաստանյան ԶԼՄ-ներից: Ընտրությունը կկատարվի պարզ հաշվարկով՝ համոզվելով, որ ներկայացված նյութերը գաղափարական եւ բովանդակային են:

Արդյունքները կամփոփվեն հունիսի առաջին շաբաթվա ընթացքում: Մինչ այդ՝ հրապարակված նյութերը պետք է ուղարկել հետեւյալ էլեկտրոնային հասցեով` learningistrendy.mystep@gmail.com

Այս նախաձեռնությունը շարունակական է լինելու և առաջիկայում ներկայացվելու են նմանատիպ բազում այլ հնարավորություններ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *