Հետո չասեք էշի ականջում քնած ենք եղել ու չենք իմացել… —— Ադրբեջանի նախագա…

Հետո չասեք էշի ականջում քնած ենք եղել ու չենք իմացել…

——
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Բաքվում անցկացված «Մշակութային ժառանգությունը և վերադարձի իրավունքը» միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված իր ուղերձում, կրկին անդրադարձել է «Արևմտյան Ադրբեջանից» բռնի տեղահանված ադրբեջանցիների վերադարձի թեմային՝ մեղադրելով Հայաստանին՝ այդ տարածքներում ադրբեջանցիների մշակութային ժառանգությունը ոչնչացնելու մեջ։ Նա պնդել է, որ անհրաժեշտ է միջազգային իրավական գնահատական տալ «հայերի կողմից ադրբեջանցիների դեմ կատարված հանցագործություններին» և կոչ է արել միջազգային հանրությանը՝ աջակցել այդ գործընթացին։
Ադրբեջանի ղեկավարը կարևորել է Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների վերադարձի իրավունքի իրացումը՝ հղում անելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին, միջազգային դաշնագրերին ու կոնվենցիաներին։

Սիրելի հայրենակիցներ, Ադրբեջանի նախագահը այսօր կրկին զգուշացրեց մեզ, որ հանկարծ, ինչպես ժողովուրդն է ասում, «արխային չընկնենք»․ Արևմտյան Ադրբեջանի թեման փակված չէ, և իրենք վերադառնալու են Հայաստան։

Ալիևը սա առաջին անգամ չէ, որ ասում է․ այդ մտքերին մենք վաղուց ծանոթ ենք, իսկ ՀՀ իշխանություններն էլ մեզ մշտապես հորդորում են դրանց ուշադրություն չդարձնել։ Ըստ իրենց՝ այդ ուղերձները նախատեսված են ներքին լսարանի համար։
Ստացվում է՝ հենց այն մարդկանց համար, ովքեր, ըստ Ալիևի, պետք է «վերադառնան»։

Ուղղակի փորձեք հիշել՝ այս 5 տարվա ընթացքում մի բան եղե՞լ է, որ Ալիևը անոնսի ու հետո դա իրականություն չդառնա։

Սիրելի հայրենակիցներ, ես վստահ եմ, որ հնարավոր է խափանել Ալիևի ծրագրերը, սակայն դրա համար նախ պետք է թույլ չտանք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը վերընտրվի։ Եվ միայն այդ դեպքում Ալիևի ասածները կսկսեն չիրականանալ։

Այսպիսով, կամ բոլորս միասին պայքարում ենք ինքնիշխան Հայաստան ունենալու համար, կամ մեր հայրենիքը ադրբեջանացվում է…

Օրեցոր ահագնացող քաղաքական հետապնդումների հորձանուտում կոնկրետ գործերով խորքային…

Օրեցոր ահագնացող քաղաքական հետապնդումների հորձանուտում կոնկրետ գործերով խորքային մասնագիտական վերլուծություններն ու գնահատականները հաճախ աչքաթող են արվում։

Ահավասիկ՝ Նարեկի և Վազգենի գործով «Տեղեկատվական վեճերի խորհրդի» եզրակացությունը։ Միայն մեկ մեջբերում ներկայացնեմ, մնացածը ինքներդ կարդացեք.

«Ինչ վերաբերում է քրեական հետապնդման մարմնի դիրքորոշմանը, որ փոդքաստի վարողների օգտագործած վիրավորական արտահայտությունները խուլիգանություն է, Խորհուրդը դա համարում է վտանգավոր նախադեպ։ Հրապարակային վիրավորանքը խուլիգանություն որակելով՝ այդ մարմինը, ըստ էության, քողարկված կերպով վերականգնում են նախկին քրեական օրենսգրքի տխրահռչակ 137.1 հոդվածը (ծանր վիրավորանքը), որը խստորեն քննադատվել էր Հայաստանի քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կառույցների կողմից ու այդ պատճառով հեռացվեց օրենսգրքից՝ որպես ազատ խոսքը վտանգող նորմ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2025/12/04/1526602/

Վեհափառը իրավունք չունի գահը թողնելու․ Վատիկանը փորձում է ներսից պայթեցնել

Վեհափառը իրավունք չունի գահը թողնելու․ Վատիկանը փորձում է ներսից պայթեցնել

88 սուպերմարկետների առեղծվածը

88 սուպերմարկետների առեղծվածը

ՀԱՍԵ 4-րդ եպիսկոպոսը կալանավորվեց 2 ամսով։ Հարց կտաք. ո՞վ է պատասխանատու դրա համ…

ՀԱՍԵ 4-րդ եպիսկոպոսը կալանավորվեց 2 ամսով։ Հարց կտաք. ո՞վ է պատասխանատու դրա համար։ Բնականաբար՝ Նիկոլ Փաշինյանը։

Աննա Հակոբյանի հիմնադրամին միլիոններ են տալիս․ որտեղից Սիմոնյանին մшրիխուանա

Աննա Հակոբյանի հիմնադրամին միլիոններ են տալիս․ որտեղից Սիմոնյանին մшրիխուանա

Հայաստանում ԵՄ պատվիրակության նստավայրի առջև տեղի ունեցավ բողոքի գործողություն՝ …

Հայաստանում ԵՄ պատվիրակության նստավայրի առջև տեղի ունեցավ բողոքի գործողություն՝ ի պաշտպանություն Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների: Նարեկի կինը՝ Լուսինե Առաքելյանը, դեսպանության ներկայացուցչին փոխանցեց քաղաքական հետապնդումների փաստերն արտացոլող նամակ։

ՀԳ. Նարեկի կալանավորումից հետո Լուսինեի հանրային ակտիվությունը շատ եմ կարևորում։ Կցանկանայի, որ մյուս քաղբանտարկյալների ընտանիքի անդամները նույնպես դրսևորեն հանրային ակտիվություն։ Լուսինեի ուղերձների հղումները՝ ստորև։

Ինչու է կալանավորվել Արշակ Սրբազանը ———— Արշակ Սրբազանի դեմ Նիկոլ Փաշինյանի հրա…

Ինչու է կալանավորվել Արշակ Սրբազանը
————

Արշակ Սրբազանի դեմ Նիկոլ Փաշինյանի հրահանգով կարված գործը թուրք–ադրբեջանական հետք ունի։

Ինչպես հայտնի է, Փաշինյանը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ հարձակվեց Փաշազադեի հրահանգից հետո։ Մեր եկեղեցու դեմ թուրք–ադրբեջանական արշավն ունի երկու նպատակ՝

1․ մեր Եկեղեցին դարձնել գրպանային՝ թույլ չտալով, որպեսզի Հայոց ցեղասպանության հարցը բարձրաձայնվի,

2․ մեր Եկեղեցին դարձնել գրպանային՝ թույլ չտալով, որպեսզի արցախահայության իրավունքների հարցը բարձրաձայնվի։

Արշակ Սրբազանը առանցքային ֆիգուր է մեր Եկեղեցում և նրան կալանավորելով՝ Փաշինյանը փորձում է կազմակերպական առումով հարվածել Եկեղեցուն և դրանից հետո ամբողջությամբ կյանքի կոչել թուրք–ադրբեջանական պատվերը։

Փաշինյանն իր աթոռն ու կաշին փրկելու հարցում ապավինում է բացառապես Էրդողանին ու Ալիևին։ Վերջիններս պայմաններ են առաջ քաշել՝ Սահմանադրության փոփոխություն, «Զանգեզուրի միջանցք», ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում, բանակի կազմաքանդում, հայկական ինքնության ոչնչացում, մեր Եկեղեցու լոկալացում, Հայաստան–Սփյուռք կապերի խզում և այլն։ Տեղի ունեցող խայտառակ գործընթացները պետք է դիտարկել հենց այս համատեքստում։

«Մեր ժամանակների հերոսը-2025» մրցանակի թեկնածուները․ Արարատ Վիրապյան

«Մեր ժամանակների հերոսը-2025» մրցանակի թեկնածուները․ Արարատ Վիրապյան

Նիկոլ, Շուշիում ե՞րբ ես մասնակցելու պատարագի: Իսկ Դադիվանքու՞մ: Իսկ Ամարասու՞մ: …

Նիկոլ, Շուշիում ե՞րբ ես մասնակցելու պատարագի: Իսկ Դադիվանքու՞մ: Իսկ Ամարասու՞մ: Գանձասարում կոնկրետ օր ունե՞ս ֆիկսած:

Ի դեպ, Աստված ըստ քեզ ո՞նց է վերաբերվում ուժայիններիդ խիտ ներկայությանը եկեղեցիներում:

Դեկտեմբերի 7-ը քաղաքական «պատարագի» վերածող անհիշողություն, անինքնասեր զանգված, մանդատի համար «ինքնասպաններ», 7 տարում 1 քառակուսի մետր բնակելի տարածք Գյումրիում չկառուցածին, Աջապահյան Միքայելին կալանավորածին, Գյումրին 2018-ից քաղաքական ավանտյուրաների մեջ մտցրածին աղ ու հացով դիմավորելուց հետո տարեք քյալլա ուտելու: Գլոխ ուտելը իրա սիրած գործն է: