Լուսավոր Հայաստան կուսակցությունը, համագործակցելով իր դանիական գործընկերների՝ Yo…

Լուսավոր Հայաստան կուսակցությունը, համագործակցելով իր դանիական գործընկերների՝ Young Moderates-ի և DUF-ի հետ, Ծաղկաձորում կազմակերպել է երկօրյա աշխատարան՝ ուղղված կուսակցության երիտասարդական միության զարգացմանը։

Աշխատարանը կենտրոնացած է մասնակցայնության խորքային հարցերի վրա՝ ինչպես է երիտասարդների ներգրավումն ազդում կուսակցության ներքին ժողովրդավարության վրա, ինչ գործիքներով կարող են նրանք ձևավորել քաղաքական օրակարգ, և ինչպիսի հմտություններ են անհրաժեշտ արդյունավետ ու պատասխանատու մասնակցության համար։

Սա հարթակ է, որտեղ փորձը, գաղափարներն ու տարբեր երկրներում գործող քաղաքական ուժերի մոտեցումները մի վայրում են խաչվում՝ երիտասարդներին հնարավորություն տալով բացահայտել նոր մեթոդներ, հանդես գալ նոր համարձակ լուծումներով և կառուցել ավելի ուժեղ ու ներառական քաղաքական մշակույթ։




2020-ի պատերազմն անգործության արդյուն էր. 2019-ի փաթեթը՝ բարենպաստ առաջարկ ։

2020-ի պատերազմն անգործության արդյուն էր.
2019-ի փաթեթը՝ բարենպաստ առաջարկ ։

Հետո չասեք էշի ականջում քնած ենք եղել ու չենք իմացել… —— Ադրբեջանի նախագա…

Հետո չասեք էշի ականջում քնած ենք եղել ու չենք իմացել…

——
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Բաքվում անցկացված «Մշակութային ժառանգությունը և վերադարձի իրավունքը» միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված իր ուղերձում, կրկին անդրադարձել է «Արևմտյան Ադրբեջանից» բռնի տեղահանված ադրբեջանցիների վերադարձի թեմային՝ մեղադրելով Հայաստանին՝ այդ տարածքներում ադրբեջանցիների մշակութային ժառանգությունը ոչնչացնելու մեջ։ Նա պնդել է, որ անհրաժեշտ է միջազգային իրավական գնահատական տալ «հայերի կողմից ադրբեջանցիների դեմ կատարված հանցագործություններին» և կոչ է արել միջազգային հանրությանը՝ աջակցել այդ գործընթացին։
Ադրբեջանի ղեկավարը կարևորել է Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների վերադարձի իրավունքի իրացումը՝ հղում անելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին, միջազգային դաշնագրերին ու կոնվենցիաներին։

Սիրելի հայրենակիցներ, Ադրբեջանի նախագահը այսօր կրկին զգուշացրեց մեզ, որ հանկարծ, ինչպես ժողովուրդն է ասում, «արխային չընկնենք»․ Արևմտյան Ադրբեջանի թեման փակված չէ, և իրենք վերադառնալու են Հայաստան։

Ալիևը սա առաջին անգամ չէ, որ ասում է․ այդ մտքերին մենք վաղուց ծանոթ ենք, իսկ ՀՀ իշխանություններն էլ մեզ մշտապես հորդորում են դրանց ուշադրություն չդարձնել։ Ըստ իրենց՝ այդ ուղերձները նախատեսված են ներքին լսարանի համար։
Ստացվում է՝ հենց այն մարդկանց համար, ովքեր, ըստ Ալիևի, պետք է «վերադառնան»։

Ուղղակի փորձեք հիշել՝ այս 5 տարվա ընթացքում մի բան եղե՞լ է, որ Ալիևը անոնսի ու հետո դա իրականություն չդառնա։

Սիրելի հայրենակիցներ, ես վստահ եմ, որ հնարավոր է խափանել Ալիևի ծրագրերը, սակայն դրա համար նախ պետք է թույլ չտանք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը վերընտրվի։ Եվ միայն այդ դեպքում Ալիևի ասածները կսկսեն չիրականանալ։

Այսպիսով, կամ բոլորս միասին պայքարում ենք ինքնիշխան Հայաստան ունենալու համար, կամ մեր հայրենիքը ադրբեջանացվում է…

ՀԱՍԵ 4-րդ եպիսկոպոսը կալանավորվեց 2 ամսով։ Հարց կտաք. ո՞վ է պատասխանատու դրա համ…

ՀԱՍԵ 4-րդ եպիսկոպոսը կալանավորվեց 2 ամսով։ Հարց կտաք. ո՞վ է պատասխանատու դրա համար։ Բնականաբար՝ Նիկոլ Փաշինյանը։

Երևանը շնչում է քաղցկեղածին օդ․ ո՞վ է պատասխանատու

Երևանը շնչում է քաղցկեղածին օդ․ ո՞վ է պատասխանատու

2019-ի լռության իրական գինը․ ինչպես անգործությունը բերեց 2020-ի պատերազմին

2019-ի լռության իրական գինը․ ինչպես անգործությունը բերեց 2020-ի պատերազմին

Եթե մենք մեզ չհարգենք, աշխարհը չի հարգի

Եթե մենք մեզ չհարգենք, աշխարհը չի հարգի

Ինչու՞ է Ալիևը ստորագրում այն, ինչի հետ ինքը կապ չունի։ Ի՞նչ օրակարգ ունի մեր իշ…

Ինչու՞ է Ալիևը ստորագրում այն, ինչի հետ ինքը կապ չունի։ Ի՞նչ օրակարգ ունի մեր իշխանությունը

Սուտը բացահայտվեց. Նիկոլի պայքարը Եկեղեցին մաքրելու մասին չէ

Սուտը բացահայտվեց. Նիկոլի պայքարը Եկեղեցին մաքրելու մասին չէ

Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին կարգալույծ հռչակելու պահանջ

Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին կարգալույծ հռչակելու պահանջ