Լուսավոր Հայաստան կուսակցությունը, համագործակցելով իր դանիական գործընկերների՝ Young Moderates-ի և DUF-ի հետ, Ծաղկաձորում կազմակերպել է երկօրյա աշխատարան՝ ուղղված կուսակցության երիտասարդական միության զարգացմանը։
Աշխատարանը կենտրոնացած է մասնակցայնության խորքային հարցերի վրա՝ ինչպես է երիտասարդների ներգրավումն ազդում կուսակցության ներքին ժողովրդավարության վրա, ինչ գործիքներով կարող են նրանք ձևավորել քաղաքական օրակարգ, և ինչպիսի հմտություններ են անհրաժեշտ արդյունավետ ու պատասխանատու մասնակցության համար։
Սա հարթակ է, որտեղ փորձը, գաղափարներն ու տարբեր երկրներում գործող քաղաքական ուժերի մոտեցումները մի վայրում են խաչվում՝ երիտասարդներին հնարավորություն տալով բացահայտել նոր մեթոդներ, հանդես գալ նոր համարձակ լուծումներով և կառուցել ավելի ուժեղ ու ներառական քաղաքական մշակույթ։



