Սկսվում է Ավագ Շաբաթը, որի ընթացքում տարբեր օրերի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու…

Սկսվում է Ավագ Շաբաթը, որի ընթացքում տարբեր օրերի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ծիսակարգով նախատեսված են յուրահատուկ ու խորհրդավոր ծիսակատարություններ։

Օրինակ այսօր՝ ժամը 17:30-ին, կատարվելու է Դռնբացեքի գեղեցիկ կարգը, որն իրենից ներկայացնում է փակ Վարագույրի հետևում գտնվող քահանայի ու դրա դիմաց ծնկած երեք քահանաների միջև հարցուպատասխան, որի արդյունքում Վարագույրը բացվում է մինչև Ավագ Հինգշաբթի։

Թե ինչ է խորհրդանշում Դռնբացեքի կարգը՝ ճիշտը հարցնելն է հոգևորականներին։

արաբաթը Անթալիայում թուրքերից ու ադրբեջանցիներից արդեն ոչ թե խաղաղություն է մուր…

արաբաթը Անթալիայում թուրքերից ու ադրբեջանցիներից արդեն ոչ թե խաղաղություն է մուրում, այլ խաղաղության մասին ակնարկ։ Ծնկաչոք աղերսում է երկու բառ ասել խաղաղության մասին։

Էդտեղ ենք հասել։ Էդտեղ է մեզ հասցրել գերագույն դավաճանն իր նազիր-վեզիրներով, որոնցից անձամբ ինձ համար առավել գարշելին արաբաթն է։

Տևական ժամանակ է՝ գերագույն դավաճանը դոզավորված ապուշություններ է դաշտ նետում։ Մ…

Տևական ժամանակ է՝ գերագույն դավաճանը դոզավորված ապուշություններ է դաշտ նետում։ Մաքուր ապուշություններ։ Է՛լ կառավարության նիստերն է վերածում մեկ դերասանի թատրոնի, է՛լ Մատենադարանն է վերածում աղանդ հիշեցնող փսևդո-կրթական շարժման հարթակի, է՛լ ֆեյսբուքում է ապուշություններ դուրս տալիս…

Ինչու՞: Որտև գիտի, զգում է, հասկանում է, որ է՛լ ինքը հետաքրքիր չի։ Մարդիկ մեծամասամբ իր նկատմամբ անտարբեր են։ Համարում են անցած էտապ։ Աչքերը չորս արած՝ նոր առաջնորդ են փնտրում։ Էլ գերագույն դավաճանը ոչ մեկին հետաքրքիր չի։

Այ դրա՛ մեջ չի կարում «տեղավորվել» գերագույն դավաճանը։ Նախընտրում է, որ իրեն թունդ խոսքով հիշեն, նույնիսկ հայհոյեն, բայց չառհամարեն։ Իսկ առհամարանքը «հերոստրատի տեսակի» մղձավանջն է – էդքան բան։

Ըստ իս՝ սա է էդ ոչնչության գերակտիվության բուն պատճառը։

«Հունիսի 12-ի» գործով դատարանը որոշեց մեղադրյալների նկատմամբ վարչական հսկողությո…

«Հունիսի 12-ի» գործով դատարանը որոշեց մեղադրյալների նկատմամբ վարչական հսկողությունը շարունակել առանց էլեկտրոնային սարքերի («բրասլետների») կիրառման։

Ներկայումս այդ անհարմար միջոցը Պրոբացիայի ծառայության կողմից կիրառվում է 16 մեղադրյալներից 12-ի նկատմամբ։

Էդգար Ղազարյանի վերաբերյալ «ՍԴ-ի գործով» դատական նիստը տևեց կարճ։ Ներկայացրեցի մ…

Էդգար Ղազարյանի վերաբերյալ «ՍԴ-ի գործով» դատական նիստը տևեց կարճ։ Ներկայացրեցի միջնորդություն ՍԴ հինգ դատավորների տուժող ճանաչելու մասին, որը մերժվեց։

Դատական նիստի ուղիղ հեռարձակման հղումը՝ մեկնաբանությունում։ Կուզեի լսել անկողմնակալ իրավաբանների կարծիքը – համաձայն են ի՞նձ հետ, թե՞ դատախազի ու դատավորի։

Ի գիտություն լրատվամիջոցների և հետաքրքրված քաղաքացիների Ներկայացնում եմ վաղվա՝ …

‼️Ի գիտություն լրատվամիջոցների և հետաքրքրված քաղաքացիների‼️

Ներկայացնում եմ վաղվա՝ ապրիլի 10-ի քաղաքական դատավարությունների ժամանակացույցը.

1) ժամը 10:00-ին Կենտրոնի դատարանում (հասցե՝ Տիգրան Մեծի 23/1) շարունակվելու են Էդգար Ղազարյանի վերաբերյալ «ՍԴ-ի գործով» նախնական դատալսումները։ Հավանաբար սկսվելու են հիմնական դատալսումները՝ դատախազի կողմից մեղադրական եզրակացության հրապարակմամբ։

2) ժամը 14:00-ին Աջափնյակի դատարանում (հասցե՝ Նազարբեկյան 40) շարունակվելու են «Հունիսի 12-ի գործով» հիմնական դատալսումները։ Հետազոտվում են մեղադրանքի կողմի ապացույցները։

Դատական նիստերը դռնբաց են։

«Տատիկների գործը» ինձ պատահած ամենածանր վարույթներից մեկն է։ Բարոյակա՛ն առումով՝…

«Տատիկների գործը» ինձ պատահած ամենածանր վարույթներից մեկն է։ Բարոյակա՛ն առումով՝ ամենածանր։ 10 օր է անցել՝ բայց, միևնույն է, ես ներքուստ հրաժարվում եմ «տեղավորվել» այդ գործի մեջ։ Այն ստեղծվել է՝ որպես նիկոլական քարոզչության գործիք «ընտրակաշառք»-ի կեղծ թեմայով, բայց վերածվել է նիկոլիզմի ողջ թշվառությունն ի ցույց դնող մի կանթեղի, «չի կարելի»-ների մասին մի կենդանի ուղեցույցի։

Կարճ 1) Ինձ համար բացարձակ անընդունելի ու մերժելի է Միքայել արքեպիսկոպոս Աջապահ…

Կարճ

1) Ինձ համար բացարձակ անընդունելի ու մերժելի է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և առհասարակ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու որևէ նվիրապետի նկատմամբ անձնական վիրավորանքը։ Այդ սկզբունքը պահել եմ միշտ։

2) Միաժամանակ, ինձ համար բացարձակ անընդունելի ու մերժելի են Միքայել Սրբազանի քաղաքական գնահատականները Սերժ Սարգսյանի քաղաքական դերակատարման վերաբերյալ։ Հուսով եմ՝ Սրբազանն ինքը մի օր կընդունի իր սխալը՝ այնպես, ինչպես հրապարակավ ընդունել է իր սխալը 2018-ին նիկոլ բերելուն մասնակցություն ունենալու հարցում։

Վերդիկտ «ավտոբուսի գործով» Ատելության հոդվածով (խիստ հոդված) Սամվել Վարդանյանն …

‼️Վերդիկտ «ավտոբուսի գործով»‼️

Ատելության հոդվածով (խիստ հոդված) Սամվել Վարդանյանն արդարացվեց, իսկ խուլիգանության հոդվածով (մեղմ հոդված)՝ ճանաչվեց մեղավոր։ Դա նշանակում է, որ Սամվելի նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակվել չի կարող։ Այդ փաստը համարում եմ իրավունքի հաղթանակ, քանի որ առնվազն այս փուլում վերացավ խոշտանգման ենթարկված անձի բանտարկման վտանգը։

Այնուհանդերձ, խուլիգանության մասով պարտադիր ներկայացնելու ենք վերաքննիչ բողոք։

Իմ և գործընկերներիս անունից շնորհակալություն եմ հայտնում նիստերը լուսաբանող լրագրողներին, իրավապաշտպաններին, հանրային մյուս դերակատարներին, տարբեր եղանակներով (սկսած գրավի գումարի հավաքելուն մասնակցելուց մինչև սոցցանցային անդրադարձներ կատարելը, դատական նիստերին ներկա լինելը) Սամվելին աջակցած քաղաքացիներին։

Միրզոյան Արո, դու դավաճան շուն ես։ Դու Հայրենիք ուրացող դավաճան շուն ես։ Քո անու…

Միրզոյան Արո, դու դավաճան շուն ես։ Դու Հայրենիք ուրացող դավաճան շուն ես։ Քո անունն անջնջելի նզովքի տակ է լինելու։ Քո սերունդներն ամոթով են մնալու քո անվան պատճառով, որովհետև դու Հայրենիք ուրացող ես։

Քեզ հետ մի քանի անգամ հաց եմ կիսել։ Վերջին անգամ՝ 2008-ին: Հարա՛մ լինի մեր կիսած ամեն պատառ հացը։

Քեզ բազմիցս բարև եմ տվել։ Վերջին անգամ՝ 2018-ին, Արցախի Ճարտար քաղաքում՝ Սբ.Վարդան եկեղեցու օծման ժամանակ։ Հարա՛մ լինի քեզ տված ամեն մի բարևը։