Սկսվում է Ավագ Շաբաթը, որի ընթացքում տարբեր օրերի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ծիսակարգով նախատեսված են յուրահատուկ ու խորհրդավոր ծիսակատարություններ։
Օրինակ այսօր՝ ժամը 17:30-ին, կատարվելու է Դռնբացեքի գեղեցիկ կարգը, որն իրենից ներկայացնում է փակ Վարագույրի հետևում գտնվող քահանայի ու դրա դիմաց ծնկած երեք քահանաների միջև հարցուպատասխան, որի արդյունքում Վարագույրը բացվում է մինչև Ավագ Հինգշաբթի։
Թե ինչ է խորհրդանշում Դռնբացեքի կարգը՝ ճիշտը հարցնելն է հոգևորականներին։