Գյումըրվա արհեստական ինտրիգը վերջապես ավարտվեց Մարտուն Գրիգորյանի պարզ ու հստակ …

Գյումըրվա արհեստական ինտրիգը վերջապես ավարտվեց Մարտուն Գրիգորյանի պարզ ու հստակ խոսքով, ուստի ժամանակն է մտածել քպ-ի հնարավոր հակաքայլերի մասին։

Ընտրության գիշերը՝ ժամը 1-ի կողմերը, Անտիֆեյքի ուղիղ եթերում ներկայացրել եմ այն երեք հնարավոր «դաղալությունները», որոնց կարող են դիմել նիկոլականները, եթե որոշեն ամեն գնով պահել Սարիկի աթոռը։ Զուտ հիշեցնում եմ։

Ի պատասխան «տատիկների գործի» մասին Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած մանիպուլատի…

Ի պատասխան «տատիկների գործի» մասին Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած մանիպուլատիվ տեսանյութի։ Ինչու՞ մանիպուլատիվ։ Որովհետև.

(1) չեն ասում, որ հսկայածավալ ապացուցողական գործողություններ են կատարել, բայց փող բաժանելու գեթ մեկ դեպք չեն բացահայտել

(2) «ընտրակաշառք» բառը հանրությունը հասկանում է հենց փող բաժանելու իմաստով, մինչդեռ Կիմա տատիկի մեղադրանքը վերաբերում է բացառապես «խոստում ընդունելուն», ընդ որում՝ նա չի ընդունում մեղադրանքը

(3) կրիմինալ են տեսնում հեռախոսով ծածկանշաններով խոսելու մեջ։ Մինչդեռ ընդդիմադիր հայացքներ ունեցողների միջև ծածկագրով խոսելը կայուն սովորույթ է – մենք լավ գիտենք, որ մեզ գաղտնալսում եք, մենք էլ խոսում ենք ծածկանշաններով, օրինակ՝ «էն թրաշված պինգվինը էսօր էլ ասում էր, որ էլ ոչ մեկ իրա հետ չի ուզում բլոտ խաղա» (էսօր եմ ասել՝ Կառավարության նիստում «կադրային սովի» մասին մարդամեկի ճառերի մասին)

(4) հեղինակության, «խաթրի» ուժով ընտրողներ ներգրավելն ու նրանց ցուցակներ կազմելը, իմ իմանալով, հանցանք չի։

Էսօր շատ տարօրինակ երազ եմ տեսել։ Հայկ Նահապետը հավաքել էր մեզ ու ասում էր՝ տղե…

Էսօր շատ տարօրինակ երազ եմ տեսել։

Հայկ Նահապետը հավաքել էր մեզ ու ասում էր՝ տղերք, Բելը զորք ա վերցրել՝ գալիս ա մեր վրա։ Ի՞նչ անենք։

Առաջինը խոսեց Աննան։ Ասեց՝ «ես էս հարցի միակ լուծումը տեսնում եմ կրթվելու մեջ։ Պիտի կրթվենք»։ Ըտեղ մի անդուր կենդանի ոտքի կանգնեց ու սկսեց ծափ տալ – «Ճիշտ է ասում տիկին Աննան։ Դա՛ է միակ ճանապարհը։ Հաղդելու՛ ենք»։ Միջամտեց Խզմալյան Տիկոն՝ խորհրդավոր ձայնով – «Իսկ ե՛ս կարծում եմ, որ մենք պետք է ձիով քայլ անենք։ Պիտի առաջին շարքում կանգնեցնենք կանանց բատալյոնը ու հե՛նց Բաբելոնի զորքը մոտենա…»։ «Տիգրա՛ն, քո ասածը ձիով քայլ չի – էշով քայլ է, – չդիմացավ Վանոն, – էդ քո ելույթը Յութուբով եմ լսել։ Կյանքումս նման էշություն չէի լսել։ Դու բացառիկ դ……ոբ ես, Տիգրա՛ն»։ «Պարո՛ն Սիրադեղյան, ես Ձեզ կոչ եմ անում հարգել միմյանց, – լսվեց մի ճղճղան ձայն, – իմ ա՛յս ձեռքերով գրված Մեծ Հայքի Սահմանադրության համաձայն՝ չի՛ կարելի ատելության խոսք հնչեցնել։ Փոխարենը ես առաջարկում եմ դիմել Ամերիկայի դեսպանատուն ու խնդրել գրանտ՝ խաղաղություն հաստատելու մասին սեմինարներ կազմակերպելու համար»։ «Դանիե՛լ, Ամերիկան դեռ չի հայտնաբերվել։ Ինչե՞ր ես խոսում», – նորից չդիմացավ Վանոն։ «Ո՛չ մի Ամերիկա, – լսվեց զրնգուն մի ձայն, – մենք պիտի դիմենք Սպարտային։ Սպառտա, Առմե՛նիա…»։ «Տղերք, Սպարտան հեռու է։ Կարողա՞ Ասորեստանին դիմենք։ Ես էնտեղ լավ գործընկերներ ունեմ», – բազմանշանակ ժպիտով ասաց Արա Գեղեցիկը։ «Արա՛, Գեղեցի՛կ, – նորից չդիմացավ Վանոն, – քո գործընկերը Շամիրամը չի՞։ Քեզ հազա՛ր եմ ասել, դրա հետ զգույշ էղի, ա՛յ տղա։ Դա վերջը գլուխդ ուտելույա»։ «Մի վայրկյան, մի վայրկյան։ Արա ջան, կարո՞ղ եմ խնդրել տիկին Շամիրամի հեռախոսահամարը։ Նրան ուզում եմ հրավիրել մեր կրթական արշավին»։ «Ճի՛շտ եք ասում։ Բռավո։ Պարտադիր պետք է հրավիրել տիկին Շամիրամին։ Հաղդելու՛ ենք»։

Էդ թեժ պահին նկատեցի, որ Հայկ Նահապետը նետ ու աղեղը վերցրել է ու շարժվել Բելին ընդառաջ։

Ամոթից զարթնեցի։

Այս զարմանահրաշ պարզաբանումը թարգմանաբար նշանակում է հետևյալը. «Թանկագի՛ն բարեկ…

Այս զարմանահրաշ պարզաբանումը թարգմանաբար նշանակում է հետևյալը.

«Թանկագի՛ն բարեկամներ,
Մենք ոչ թե Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն ենք, այլ նիկոլ փաշինյանի հաստատած հակահայ ու հակաիրավական ռեժիմի զինված պահակախումբ։ Ուստի երբ որ պետք է՝ պատրաստ ենք օրենքի խախտմամբ ուժ կիրառել, նվաստացնել, ստորացնել, խոշտանգել ռեժիմի խաթրին կպնող մարդկանց նկատմամբ։ Մենք անպատժելի ենք ու ինչ անում ենք՝ լավ ենք անում։ Ձեզ էլ մաղթում ենք հանգիստ սպասել 2026 թվին ու հուսալ, որ կկարողանաք մեզ հաղթել արդար ու ցիվիլ պայքարում։ Խելոքներ։»

նիկոլերենից թարգմանությունը՝ Ռ.Մելիքյանի

75 տարեկան տատիկի հետ բա էսպես կվարվե՞ն։ Ամո՛թ ու մի անգամ ևս ամո՛թ։ Հիշեցնեմ, …


Explore more in Video

75 տարեկան տատիկի հետ բա էսպես կվարվե՞ն։ Ամո՛թ ու մի անգամ ևս ամո՛թ։

Հիշեցնեմ, որ Կիմա տատիկը անազատության մեջ պահվեց ուղիղ 72 ժամ:

Տատիկների գործով Կիմա տատիկն ազատ արձակվեց։ Դատարանը կիրառեց վարչական հսկողությ…

‼️Տատիկների գործով‼️

Կիմա տատիկն ազատ արձակվեց։ Դատարանը կիրառեց վարչական հսկողություն։

Ուղիղ 72 ժամ պահեցին։ Մինչև վերջին րոպեն։

Աստված թող բոլորին տա՝ ըստ իրենց արդարության։ Ուրիշ բան չունեմ ասելու։

«Տատիկների գործի» մասին Ժամը 10:10 է, բայց Կիմա տատիկին դեռ չեն բարեհաճել ՁՊՎ-ի…

«Տատիկների գործի» մասին

Ժամը 10:10 է, բայց Կիմա տատիկին դեռ չեն բարեհաճել ՁՊՎ-ից ներկայացնել Հակակոռուպցիոն դատարան։

Հիշեցնեմ, որ երեկ ժամը 23:59-ի դրությամբ անգամ ըստ քննչական մարմնի՝ վերացել է Կիմա տատիկին անազատության մեջ պահելու անհրաժեշտությունը, քանի որ դատարան է ներկայացվել վարչական հսկողության, այլ ոչ թե կալանքի միջնորդություն, սակայն Կիմա տատիկը ձերբակալումից ազատ չի արձակվել։

ԼՐԱՑՈՒՄ 10:25. Վերջապես հասան։ Շուտով դատական նիստը կսկսվի։

«Տատիկների գործով» ներկայացվեց մեղադրանք։ Խափանման միջոց ընտրելու հարցով շուտով …

‼️«Տատիկների գործով» ներկայացվեց մեղադրանք։ Խափանման միջոց ընտրելու հարցով շուտով քննչական մարմինը կդիմի հակակոռուպցիոն դատարան (հասցե՝ Թբիլիսյան խճուղի 3/9)։ Նիստը՝ հավանաբար գիշերը

Շուտով՝ լայվ։

Ֆեյսբուքի ֆաքթ-չեքի սիստեմը հիվանդացել է շիզոֆրենիայով Ուրեմ էրեկ ահազանգում եմ…

‼️Ֆեյսբուքի ֆաքթ-չեքի սիստեմը հիվանդացել է շիզոֆրենիայով‼️

Ուրեմ էրեկ ահազանգում եմ, որ Աշոտյանի անունից ֆեյքնյուզ ա տարածվում (տե՛ս էջիս): Որից հետո պաշտոնական ֆաքթչեք անողները ստուգում են ու պարզում են, որ այո՛ ճիշտ եմ ասում, դա ֆեյքնյուզ ա։

Ու ինչ են անու՞մ։ Ինձ պատժում են… ֆեյքնյուզ տարածելու համար։ Այսինքն ֆեյքնյուզի մասին ահազանգը համարել են ֆեյքնյուզ՝ այն պայմաններում, երբ ահազանգը եղել է լրիվ ճիշտ։

Շիզոֆրենիա։