Քրիստոնյաները հավատում են, որ թաղումից հետո Աստծո որդին իջավ դժոխք՝ այն ջախջախել…

Քրիստոնյաները հավատում են, որ թաղումից հետո Աստծո որդին իջավ դժոխք՝ այն ջախջախելու, արդարներին քարոզելու ու նրանց հոգիներն ազատելու։

Մահվան նկատմամբ վախը մարդկային զորեղ բնազդներից մեկն է, եթե ոչ՝ ամենազորեղը։ Այնուհանդերձ, կյանքի քրիստոնեական ընկալումն օգնում է, ընդունելով ու ճանաչելով այդ բնազդը, որոշ առումով հաղթահարելու այն։ «Ո՜վ մահ, ո՞ւր է քո խայթոցը. գերեզմա՛ն, ո՞ւր է քո հաղթությունը», – Պողոս առաքյալն այս խոսքը դարձնում է նշանաբան։

Այսօր Ավագ շաբաթ է – ԴԺՈԽՔԻ ԱՎԵՐՄԱՆ հիշատակության օրը։ Ըստ մեր եկեղեցիներում ընդունված կարգի՝ այսօր մինչև ժամը 13։00-ը կարող ենք անցնել Քրիստոսի խորհրդանշական գերեզմանի միջով՝ մեզ առնչակից զգալով նրա զոհաբերության մեծ խորհրդին։ 17:00-ին արդեն սկսում է Ս.Զատկի ճրագալույցի պատարագը, որը ընթացքում ազդարարվելու է Քրիստոսի հրաշափառ Հարությունը։ Ինչու՞ շաբաթ, այլ ոչ կիրակի։ Որովհետև ծիսական օրացույցով տոնական այս կիրակին սկսում է ոչ թե կեսգիշերին, այլ մի քանի ժամ շուտ։ Այսինքն օրացուցային շաբաթ օրվա վերջին ժամերը համարվում են ծիսական կիրակիի առաջին ժամեր։ Կարգն էդպես է։

#Ավագ_Շաբաթ #Մեծ_Պահք

Գարիկ Գալեյանի նկատմաբ խայտառակ հակաիրավական ու խայտառակ հակաբարոյական աննախադեպ…

Գարիկ Գալեյանի նկատմաբ խայտառակ հակաիրավական ու խայտառակ հակաբարոյական աննախադեպ քայլ

Գարիկ Գալեյանն այժմ ապօրինի անազատության մեջ է Հայտնում եմ հանրությանը, որ 44-օ…

‼️Գարիկ Գալեյանն այժմ ապօրինի անազատության մեջ է‼️

Հայտնում եմ հանրությանը, որ 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված զինվորի հայր, իմ պաշտպանյալ Գարիկ Գալեյանն այս պահին գտնվում է ապօրինի տնային կալանքի տակ։

Առաջին ատյանի դատավճով (դատավոր՝ Մասիս Մելքոնյան) Գ.Գալեյանի նկատմամբ կիրառվել է ԵՐԵՔ ԱՄԻՍ ԺԱՄԿԵՏՈՎ տնային կալանք, որի ժամկետն ավարտվել է այսօր՝ ապրիլի 18-ին, ժամը 00:00-ին։ Երեկ վերաքննիչ դատարանում ընթացած դատալսումների ընթացքում Գ.Գալեյանի խափանման միջոցի հարցին առհասարակ անդրադարձ չի եղել։

Հետևաբար այլևս բացակայում է պաշտպանյալիս անազատության իրավական հիմքը, մինչդեռ նա շարունակում է մնալ տնային կալանքի տակ՝ հատուկ էլեկտրոնային միջոցի («բռասլետի») կիրառմամբ հսկողության ներքո։

պաշտպան Վահան Հովհաննիսյան

Պիղատոսը հավաստիացավ, որ Հիսուս անմեղ է։ Ո՛չ Հռոմեական պետության դեմ էր հանցանք …

Պիղատոսը հավաստիացավ, որ Հիսուս անմեղ է։ Ո՛չ Հռոմեական պետության դեմ էր հանցանք գործել, ո՛չ էլ Հրեական ատյանի մահավճիռն էր ենթակա հաստատման։ Պիղատոսը դատավոր էր ու ձևավորել էր ներքին համոզմունք, որ Հիսուս անմեղ է։ Բայց վախեցավ։ Վախեցավ ու փոքրոգությունից դրդված՝ վճռահատման հարթակից (Գաբաթայից) Նրան դատապարտեց մահվան։

Շատերն են արդարացնում Հռոմի «Հրեաստան» նահանգի հինգերորդ կառավարիչ Պիղատոս Պոնտացուն՝ Քրիստոսին խաչելու մեղքը թողնելով միայն հրեաների խղճին։

Բայց չէ՞ որ Պիղատոսի՛նն էր Գաբաթայից վճիռ արձակելու իրավունքը՝ կյանքի ու մահվան նկատմամբ իշխանությունը։ Չէ՞ որ ցանկացած անիրավ վճիռ արձակելիս ցանկացած դատավոր էլ հաստատ ինչ-որ «ծանրակշիռ» պատճառներ կունենա։ Ու՞մ են դրանք հետաքրքիր, եթե վճիռն անիրավ է։

Այսօր Ավագ ուրբաթ է – Քրիստոսի ԽԱՉԵԼՈՒԹՅԱՆ հիշատակության օրը։ Այսօր մեր եկեղեցիներում կատարվում է Խաչելության կարգը (12:00-ին) և Թաղման կարգը (17:00-ին)։

Կից պատկերը՝ Մինաս Ավետիսյանի։

#Ավագ_Շաբաթ #Մեծ_Պահք

Ավագ հինգշաբթի օրը մի ամբողջ տիեզերքի չափ իրադարձություն տեղի ունեցավ. խորհրդավո…

Ավագ հինգշաբթի օրը մի ամբողջ տիեզերքի չափ իրադարձություն տեղի ունեցավ. խորհրդավոր ընթրիք, ոտնլվա, աղոթք Գեթսեմանի պարտեզում, ձերբակալություն, աշակերտների փոքրոգություն ու ուրացում, դատ ու նվաստացում հրեական ատյանում։

Հատուկ այս օրվա համար մեր եկեղեցին ունի յուրօրինակ ծիսակարգ՝ «Խավարման կարգը» (սկսում է ժամը 17:00-ին). խորանին դրվում է 13 մոմ – մեջտեղինը՝ կարմիր, ձախինը՝ սև, մնացածը՝ սպիտակ։ Սևից բացի՝ բոլոր մոմերը վառվում են ու, շարականների երգեցողության ու Ավետարանների ընթերցանության ներքո, մեկը մյուսի հետևից հանգցվում։ Վերջում վառ է մնում միայն մեջտեղինը, որ խորհրդանշում է Քրիստոսին, իսկ մնացած՝ մեկ առ մեկ մարող մոմերը խորհրդանշում են Քրիստոսին լքող ու ուրացող աշակերտներին։

5 տարի տարի առաջ մի օնլայն դասախոսություն էի կարդացել Ավագ հինգշաբթի և ուրբաթ օրերի իրադարձությունների իրավական կողմի մասին։ Թե հավես ունեք՝ կարող եք դիտել՝ այս👇 հղումով։

https://www.facebook.com/groups/196101961692356/permalink/211164720186080/

#Ավագ_Շաբաթ #Մեծ_Պահք

Ի գիտություն լրատվամիջոցների ու հետաքրքրված քաղաքացիների Վաղը՝ ապրիլի 17-ին, ժա…

‼️Ի գիտություն լրատվամիջոցների ու հետաքրքրված քաղաքացիների‼️

Վաղը՝ ապրիլի 17-ին, ժամը 16:00-ին Կենտրոնի դատարանում (հասցե՝ Տիգրան Մեծի 23/1) սկսվելու են Էդգար Ղազարյանի վերաբերյալ «ՍԴ-ի գործով» հիմնական դատալսումները։ Կողմերը հանդես են գալու բացման խոսքով, հնարավոր է՝ սկսվի ապացույցների հետազոտումը։

Դատական նիստը դռնբաց է։

Կրկին «Տատիկների գործի» մասին։ Այցելեցի Կիմա տատիկին, ու զրույցի ընթացքում բացահ…

Կրկին «Տատիկների գործի» մասին։ Այցելեցի Կիմա տատիկին, ու զրույցի ընթացքում բացահայտվեցին նոր մանրամասներ…

Էս պատմական օրով Գյումրիում լինելը խեր է։ Հուսով եմ կհամաձայնվեք, որ Հայաստանի …

Էս պատմական օրով Գյումրիում լինելը խեր է։

Հուսով եմ կհամաձայնվեք, որ Հայաստանի երկրորդ քաղաքի նիկոլազերծման գործում մեր Ռուբոն ունեցել է կարևորագույն դեր։

Տարոսը Երևանին!