‼️«Տատիկների գործով» ներկայացվեց մեղադրանք։ Խափանման միջոց ընտրելու հարցով շուտով քննչական մարմինը կդիմի հակակոռուպցիոն դատարան (հասցե՝ Թբիլիսյան խճուղի 3/9)։ Նիստը՝ հավանաբար գիշերը
Category: Ruben Mkhitaryan Iravaban
Ֆեյսբուքի ֆաքթ-չեքի սիստեմը հիվանդացել է շիզոֆրենիայով Ուրեմ էրեկ ահազանգում եմ…
‼️Ֆեյսբուքի ֆաքթ-չեքի սիստեմը հիվանդացել է շիզոֆրենիայով‼️
Ուրեմ էրեկ ահազանգում եմ, որ Աշոտյանի անունից ֆեյքնյուզ ա տարածվում (տե՛ս էջիս): Որից հետո պաշտոնական ֆաքթչեք անողները ստուգում են ու պարզում են, որ այո՛ ճիշտ եմ ասում, դա ֆեյքնյուզ ա։
Ու ինչ են անու՞մ։ Ինձ պատժում են… ֆեյքնյուզ տարածելու համար։ Այսինքն ֆեյքնյուզի մասին ահազանգը համարել են ֆեյքնյուզ՝ այն պայմաններում, երբ ահազանգը եղել է լրիվ ճիշտ։
Ամեն հոկտեմբերի 27-ի հիշեցնելու եմ։
Անցյալ տարի հոկտեմբերի 3-ին՝ աշխատանքային օրվա ավարտին, Ազգային ժողով ներկայացրե…
Անցյալ տարի հոկտեմբերի 3-ին՝ աշխատանքային օրվա ավարտին, Ազգային ժողով ներկայացրեցի կրկնակի հրաժարականս, և օրենքի ուժով որպես Արցախի Հանրապետության ՄԻՊ լիազորություններս դադարեցին։
Հաջորդ առավոտյան պիտի վերադառնայի Երևան, բայց մինչ այդ, իրերս հավաքելով, սպասում էի, թե Նախագահի ընդունարանից երբ կհրավիրեն հրաժեշտի առանձնազրույցի։
Գիշերը ժամը 11-ի կողմերը զանգահարեցին և ասացին, որ Նախագահը սպասում է։ 10 րոպեից տեղում էի. Ստեփանակերտը փոքր քաղաք է։
Շնորհակալություն հայտնեցի համատեղ աշխատանքի համար, և որպես արդեն էքս-օմբուդսմեն՝ խնդրեցի ՄԻՊ գրասենյակը Շուշիից տեղափոխել Ստեփանակերտ. առաջարկը վաղուց էր հասունացել, բայց որոշել էի այն ներկայացնել միայն պաշտոնավարումս ավարտելուց հետո։ Կարծում էի՝ այդպես ավելի ազնիվ կլինի։
Նախագահն իր հերթին շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար, խոստացավ քննարկման դնել գրասենյակի տեղափոխման հարցը, ապա անսպասելիորեն հարցրեց՝ ընթրե՞լ ես։ «Այո, իհարկե», – ստեցի ես։ Ճիշտն ասած, հաց կերած լինելու մասին հարցին ինքնաբերաբար հաստատական պատասխան տալը միակ վատ սովորությունս է, որ ձեռք բերեցի Արցախում. մայրս ու կինս միշտ հարցնում էին, դե ես էլ միշտ պատասխանում էի՝ այո, կերած եմ։
«Լավ, ոչինչ, արի մի կտոր հաց ուտենք», – ասաց Նախագահն ու հրավիրեց հանգստի սենյակ։ Համեստ սեղան էր գցած՝ հաց, պանիր, կանաչի, պոմիդոր, կնձմնձյուկ, խաշած միս։
Ընթրեցինք, հետո միասին դուրս եկանք շենքից և միմյանց հրաժեշտ տվեցինք։ Աշխատանքային օրն ավարտված էր։
Տուն վերադարձա Նախագահ Բակո Սահակյանի նկատմամբ ավելի մեծ հարգանքով։ Ու մտածում էի՝ տեսնես երեխաներիս սերնդին դեռ հասու կլինե՞ն այն նուրբ մարդկային ժեստերը, որոնք Փիառի գրքերից չեն վերցված, այլ բնական են, պատշաճ ու ներդաշնակ։



