Երկիրը լուրջ վտանգված ա… Սա պարզապես մեկ օր չի, հետո շաբաթ կիրակի ա ընկնում, էս թուլացած վիճակում պետականությունը կարա չդիմանա դդումի երեքօրյա բացակայությանը 😱😱😱
Category: Vazgen Saghatelyan
2018-ին շիզոֆրենիկները բացառապես նիկոլապաշտների շրջանակներում էին: Հետո ինչ-որ հ…
2018-ին շիզոֆրենիկները բացառապես նիկոլապաշտների շրջանակներում էին: Հետո ինչ-որ հրաշքով տարեց տարի մի մասը տրանսֆեր եղավ էս կողմ ու հիմա մենք ունենք ինչ-որ անհասկանալի դեգեներատներ, բայց արդեն ընդդիմադիր հայացքների: Պոստ եմ գրել արցախցի կնոջ մասին, նշելով, որ իրեն գտնելու նպատակս անհատական պատմությունների միջոցով արցախյան աղետը ավելի ընկալելի դարձնելն ա, մի խելապակաս հականիկոլական (որի հետ ունեմ 248 ընդհանուր ընկեր) խմբերից մեկում գրել ա մոտավոր սենց մի բան (մտքերը շարադրելու ուցադեկվատության խնդիր ունի, փորձում եմ վերարտադրել). «Վազգենը լավ կանի գնա իրան վճարողներից հարցնի, մի 100 պետպաշտոնյաի ու սորոսականի պատմություն որ ներկայացնի, ավելի հեշտ ա, քան 150,000 մարդու պատմություն»: Հիմա կհարցնեք ինչ նկատի ունի սույն խելագարը, ես էլ անկեղծ կասեմ, որ չեմ հասկանում, բայց տոչնի սենց 2018-ին էր, էն ժամանակ նիկոլի կողմ ու ՍՍ-ի դեմ, հիմա Նիկոլի ու ՍՍ-ի դեմ միաժամանակ🤦♂️🤦♂️🤦♂️ Ու սրանց թվում ա, որ 2018-ի ապրիլին մեծ լսարանի վրա Նիկոլի դեմ բան գրող մարդուն կարող են սենց հիմարություններով մտահոգել կամ ընկճել 😂 Դուք նույն նիկոլականն եք, ուղղակի ընդիմադիր ռեսթայլ եղած, նույն զոմբին եք մեծ հաշվով անկախ նրանից թե հիմա ում աջակիցն եք հանդիսանում: Ինձ միայն զվարճացնում եմ Ձեր գրած հիմարությունները, էն ժամանակ նիկոլականներին էի սքրին անում դնում էջիս, հիմա երևի անցնեմ ձեզ, թարմություն եք մտցնում իմ կոնտենտի մեջ, շնորհակալություն 🤗
Հ. Գ. Eliza Arakelyan եթե ինչ՝ էս սաղ քո մասին էր, ծյոծ
Երեկ պոստ կարդացի հրապարակի մետրոյի մոտ հացի փող մուրող արցախցի մի տիկնոջ մասին,…
Երեկ պոստ կարդացի հրապարակի մետրոյի մոտ հացի փող մուրող արցախցի մի տիկնոջ մասին, որը կարծես դպրոցի տնօրեն է եղել Արցախում: Ըստ հեղինակի այդ, կնոջը հաճախակի կարելի է հանդիպել մետրոյի մոտ և հարակից այգում: Այսօր որոշեցի գտնել այդ կնոջն ու տեսնել թե ինչով կարող եմ օգնել, նաև մանրամասներ իմանալ, փորձել ներկայացնել իր պատմությունը, քանի որ արցախյան աղետն անհատական պատմությունների կարիքն ունի ըստ իս, որ մարդիկ ավելի լավ պատկերացնեն կատարվածը: Երեք ժամից ավել է այստեղ եմ, էս ընթացքում օգնել եմ երկու ռուս տատիների անցնել փողոցը, հնդիկ առաքիչին բացատրել եմ ուր պիտի գնա, հետևել եմ 2 կռվող և մեկ սիրառատ զույգի, 1000 դրամ դոնեյթ եմ արել փողոցային ջութակահարի, մոտեցել եմ երկու պոտենցիալ հավանական կանանց, մեկը արցախցի չէր, մյուսը պարզվեց առհասարակ մուրացկան չի, ուղղակի վատ տեսք ուներ 🤔 Մի խոսքով, էս պահին դեռ անարդյունավետ են փնտրողական աշխատանքները, եթե որևէ մեկը ավելի հստակ տեղեկություն ունենա, խնդրում եմ կիսվել 🤗
Մի կյանքի պատմություն Առաջին օրն էի Արմավիրի քրեակատարողական հիմնարկի ընդհանու…
Մի կյանքի պատմություն
Առաջին օրն էի Արմավիրի քրեակատարողական հիմնարկի ընդհանուր կորպուսում, դուրս էկա «պռագուլկի» տեսնեմ 50-ին մոտ պարապած մի տղամարդ հերթով պարտադրում ա կալանավորներին ժիմ անել ձողի վրա, պարան թռնել ու այդպես շարունակ: Ինձ որ տեսավ, ծանոթացանք, նայեց, ասեց չէ ախպեր, դու պիտի մի 3 ամիս զուտ հաց ուտես, հետո նոր սկսենք պարապել ))) Բոլորը Սենսեյ էին ասում, վաղուցվա կալանավոր էր: Ժամանակին ուժային ինչ-որ կառույցներում կոնսուլտանտ ա եղել, ահավոր հասկանում էր զենքից ու դրա հետ առնչվող ցանկացած բանից: Գիտեր որ երկրի որ բանակում ինչ զենքեր են, մի ատրճանակի մասին կարար ժամերով խոսեր: Ֆանտաստիկ մարզավիճակ ուներ, ասես բոդի բիլդեր լիներ, 55 տարեկանում բոլոր մնացածից լավ էր իրեն զգում ու բոլորին լավատեսություն էր փորձում ներշնչել, դուխ տալ, չնայած նրան, որ ինքը դեռ 6 տարի պիտի անազատության մեջ գտնվեր: Տարիներ առաջ մեծ գումարների հետ կապված ծանր պատմության մեջ էր ընկել աներձագի պատճառով ու միակ լուծումը, որ պատկերացրել էր՝ չենջ թալանելն էր, ինչն էլ արել էր ու բռնվել նույն աներձագի մեղքով: Կատակում էր, որ լավ եմ պրծել աներձագ չունենալու հանգամանքով: Հարյուրավոր կալանավորների մոտ սպորտի հանդեպ սեր էր առաջացրել, մի կազմվածքով մտնում էին բերդ, լրիվ ուրիշ տեսքով դուրս գալիս, ինքն էլ գլուխ էր գովում, ասում էր, որ դուրս գաս, կասեմ գնաս սաներիս տեսնես, իմանաս ինչ կադրեր եմ տվել: Հանրօգուտ աշխատանք էր անում իրականում, կյանքի բերումով իր կերպարին անհամապատասխան վայրում էր հայտնվել ու ամեն ինչ անում էր, որ դուխից չընկնի: Ասում էր փոքր երեխա ունեմ, որ դուրս գամ, պիտի պապայի տեսք ունենամ, ոչ թե պապիկի:
Երեկ կամեռում ինֆարկտից մահացավ Սենսեյը…
Չկա էլ էդ մարդը
Ու ես ոչ կոնտակտ ունեմ, ոչ հասցե գիտեմ, ոչ հեռախոսահամար…
Ճակատագրի բերումով հայտնվեցինք մի վայրում, լեզու գտանք, շփվեցինք կարճ ժամանակ, ես գնացի, ինքը մնաց: Ու հիմա Սենսեյն էլ չկա…
Հանգչիր խաղաղությամբ բռատ, եթե երկնային կյանքից հետո ինչ-որ բան կա ու կա արդարություն, վստահ եմ՝ քեզ պիտի լավ ընդունեն, միանգամից 20 կիլանոց գանտելները տան, ասեն ինչքան ուզում ես մարզվի բռատ, ստեղ «պռագուլկեն» մեկ ժամ չի…
Ճիշտն ասած չէի դիտել Hripsime Jebejyanի՝ մարտի 29-ին հրապարակված փոդքասթը՝ Սամվ…
Ճիշտն ասած չէի դիտել Hripsime Jebejyanի՝ մարտի 29-ին հրապարակված փոդքասթը՝ Սամվել Բաբայանի մասնակցությամբ: Երեկ մեր համախոհներից մեկն ուղարկեց, հուշելով, որ մեր մասին ինչ-որ բան է ասել Սյամոն: Նայեցի, պարզվում ա սույն գեներալը մեզ անվանում ա «ֆեյք ջահելներ»: Երեկվա «Իմնեմնիմիում» վարչական վերահսկողության թույլատրելիության շրջանակներում ասեցինք երբեմնի բեղավոր ֆեյքին ինչ պետք ա, բայց ուշադրությունս մեկ այլ բան գրավեց:
Երբ սա ասում ա «ֆեյք ջահելներ, որոնք իբր ֆեյքերի դեմ են պայքարում» ու փորձում ա հիշել մեր անունները, Հռիփսիմեն հուշում ա. «Անտիֆեյքը»: Զավեշտ ա, որ դրանից ընդամենը մեկ շաբաթ առաջ ինքը՝ Հռիփսիմեն, բախվել էր գործընկերներական սոլիդարության խայտառակ բացակայության հետ, որին անդրադարձել էինք նաև մենք ու ինքն էլ ակնկալում էր, որ լրագրողները չպիտի իրենց նման իներտ ու անհաղորդ դրսևորեին էդ միջադեպում:
Մենք իհարկե լրագրող չենք, բայց փոդքասթ ենք վարում, ինչպես և ինքը ու էս համատեքստում փաստացի գործընկերներ ենք: Որքանով ա նորմալ չարձագանքել Սյամոյի էդ որակմանը, մի բան էլ հուշել թե ում ինքը նկատի ունի ))))) Մեր տաղավարում եթե մեկն ասեր «էն Տրիբունի ֆեյք լրագրողը» բացառվում է մենք միաձայն ասեինք. «Հա, Հռիփսիմեն»: Հիմա, եթե նույնսիկ օրեր առաջ էդ իրավիճակին բախված մարդը չի գիտակցում, որ սա անընդունելի վարքագիծ ա, էն մնացածից մենք ի՞նչ ակնկալենք )))
Եսիմ, ընկերներ, ես ուրախ եմ, որ էդ քըմյունիթիի մաս չենք մեծ հաշվով, մենք մեր գործն ենք անում ու անում ենք դա ազնիվ: Ես էլի հարկն եղած դեպքում կանգնելու եմ էն մարդկանց կողքին, ում թիրախավորում են, կլինի դա իշխանության թե իրենց սատելիտ բեղավոր ինչ-որ կերպարների կողմից, բայց, ոնց նայում եմ, փոխադարձություն ակնկալելն էս պարագայում անշնորհակալ գործ ա:
Ի՞նչ ասեմ: Դուք գիտեք, ձեր գործն ա ու ձեր խիղճը…
Այ մարդ, ողջ ֆիդս Միքայել Աջապահյանն ա: Մի մասը քլնգում ա, մյուսը՝ պաշտպանում ))…
Այ մարդ, ողջ ֆիդս Միքայել Աջապահյանն ա: Մի մասը քլնգում ա, մյուսը՝ պաշտպանում ))) Ես էլ չէի նայել ոչ իր նախորդ հարցազրույցը, ոչ էս մեկը, միայն մի վերնագիր էր անընդհատ աչքիս ընկնում, որում պնդում էր, թե իբր Սերժ Սարգսյանի մոտեցումն այն է, որ կամ ինքը պիտի լինի հաջորդ իշխանությունը, կամ՝ իշխանափոխություն չլինի: Ստիպված, թեմայի մեջ լինելու համար որոշեցի նայել հարցազրույցը: Հասել եմ 6-րդ րոպեին ու արդեն կարելի ա որոշակի նկատառումներ անել.
disclaimer
Ես աթեիստ եմ ու, ըստ այդմ, արքեպիսկոպոսի խոսքերը վերլուծում եմ զուտ որպես անհատի արտահայտած մտքեր և չեմ համարում, որ դրանցում կա ինչ-որ «աստվածային տարր», նենց որ ներող կլինեք:
Այսպիսով, նախ պիտի սկսենք Միքայել Աջապահյանի դիրքավորումից: Ես չեմ հասկանում էս մարդը որպես ինչ ա հանդես գալիս: Ոչ մի դերում իր ներգրավվածությանը ես դեմ չեմ, բայց պիտի հասկանանք չէ՞ էս մարդը քաղաքականությամբ ա զբաղվում թե չէ: Իմ կողմից շատ սիրելի ու հարգված Բագրատ Սրբազանը պարզ ու հստակ մտել ա պայքարի մեջ՝ համարելով սա էքզիստենցիալ կռիվ դավաճանների դեմ: Հիմա Աջապահյանն էլ ա՞ նույնը անում թե՞ ինքը թեմի առաջնորդ մարդ ա, որը «չի զբաղվում քաղաքականությամբ»: Այ ստեղից ա առաջանում դիսոնանսը, երբ չգիտես ոնց արձագանքես կամ վերլուծես խոսքը, քանի որ խոսողը անհասկանալի դիրքերից ա հանդես գալիս: Ու այնպես չէ, որ մեկ անգամ հարցրել են, ինքն էլ պատասխանել ա, չէ, շաբաթը մեկ մի քաղաքական հարցազրույց ա տալիս, ինչը առաջացնում դիսոնանս:
Հետո
Սրբազանը խոսում ա կուսակցությունների վարկանիշի մասին ու պնդելով, որ բոլորինը ցածր է, գալիս ա եզրահանգման, որ դրանք կամ չկան, կամ բանի պետք չեն: Հմմմ, էդ տրամաբանությամբ, ՀԱԵ վարկանիշը էսօր նույքան ցածր ա ու դա առավել քան ապացուցելի ա. Հարյուր հազարավոր աղանդավորներ, իշխանության դեմարշ եկեղեցու դեմ ու 0-ին ձգտող լայն հանրային արձագանք, իսկ Վեհափառի վարկանիշից եթե սկսենք խոսել, առհասարակ լավ բան չի ստացվի: Փաստացի եկեղեցին այսօր գրեթե «նախկինների» օրին ա, որոշակի առավելությամբ՝ բացառապես Աստծո պատժի ու անդրշիրիմյան կյանքի մասին թեզերի բերումով: Օրինակ ՀՀԿ-ն անդրշիրիմյան կյանքի հետ էդքան կապ չունի, դրա համար գուցե մի փոքր ավելի խոցելի վիճակում ա, բայց ձեր վիճակն էլ վիճակ չի էլի, Սրբազան, եկեք ճիշտը խոսենք:
Հետո մարդը պնդում ա, որ ինքը Գյումրիի թիվ մեկ ընդդիմադիրն ա ու ով իր հետ կապի մեջ չի՝ կեղծ ընդդիմադիր ա, #մերՌուբոյին էլ անվանական կոչում ա կեղծ: Ինձ թվում ա էս էպիզոդը խորը հակաքրիստոնեական ա: Չնայած կարաք ասեք ախպեր, դու ինչ ես հասկանում քրիստոնեությունից, ուստի եկեք ասեմ, որ բանականության ու բարոյականության հետ էս կտորն ունի խնդիր:
Էս 6 րոպեն թերևս այսքանի մասին էր: Չեմ էլ ուզում մնացածը նայել անկեղծ ասած, քանի որ ողջախոհության մասին չի էս ամենը: Ինքը իր ընկալումներով ա կիսվում, որոնց զգալի մասը չփաստարկված, սուբյեկտիվ մտքեր են: Առհասարակ, եկեղեցականները, կարծում եմ, մեծամասամբ սովոր են իմպերատիվ մեսիջ հաղորդել, ակնկալելով, որ ստացողը չի վիճարկելու կամ խնդրի փաստարկել դրանք: Եկեղեցում դե այդպես ա, որ ասում են «Քրիստոս հարիավ ի մեռելոց» բոլորը պատասխանում են «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի», ոչ մեկ չի ասում հոպ, եկեք մի հատ հասկանանք ոնց հարյավ, երբ հարյավ ու արդյո՞ք իսկապես հարյավ: Տենց են սովոր էս մարդիկ, բայց քաղաքակնության մեջ դժվար թե այդպես ստացվի…
Nairi Medical Center հըլը ասեք, հույս կա՞
Դիտեցի ԼուրջCast-ի թողարկումը արդարադատության նախարար Սրբուհի Գալյան-ի հետ: Առան…
Դիտեցի ԼուրջCast-ի թողարկումը արդարադատության նախարար Սրբուհի Գալյան-ի հետ: Առանձին կտորով քննարկում են քաղբանտարկյալների հարցը, որոնց առկայությունը տիկին Գալյանը տեղում հարցականի տակ է դնում: Narekն ու Sergeyը հիշեցնեմ են Արմեն Աշոտյանի քեյսը, Էդգար Ղազարյանի հանդեպ իրականացվող հետապնդումը (մեջբերելով ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի սպառնալիքն իր հասցեին), նաև Արմեն Գրիգորյանի ողբերգական դեպքը դատարանում:
Աշոտյանի մասով ինչ-որ խառը անհասկանալի բաներ ա պատմում տիկին նախարարը:
Edgarի մասով ասում ա, որ ատելության խոսքն ու սպառնալիքը տարբեր բաներ են (գիտենք՝ մերսի) ու հավելում, որ տեղյակ չէ «ականջ կտրելու» խոսքից:
Արմեն Գրիգորյանի մասով զավեշտալի պատասխան ա հնչում, երբ մեկնաբանում ա Սիունյանի՝ ատելությամբ էլ ավելի աչքի ընկնող խոսքը, համեմատության մեջ Արմենի գործի հետ ասում ա, որ որոշ դեպքերում տուժողները հետամուտ են լինում մեղավորի պատժմանը, որոշ դեպքերում՝ ոչ: Այսինքն ըստ տիկին նախարարի՝ Շիրակի մարզի բնակիչներն են արել ամեն բան, որ իրենց հանդեպ հնչած ենթադրյալ ատելության խոսքը պատժվի, իսկ արցախցիները, ըստ նախարարի տրամաբանության, բան չեն արել, դրա համար էլ Սիրունյանը քիչ ա չի դատվել, դեռ մի բան էլ քիչ էր մնում ԲԴԽ անդամ դառնար, ինչին, ի դեպ, խանգարեց առերևույթ կոռուպցիոն դրվագները, ոչ թե չէ իր լեքսիկոնը:
Զարմանալի ա, որ չհիշատակվեց Մամիկոն Ասլանյանը, հետաքրքիր կլիներ լսել, թե ինչպես ա տիկին նախարարը բացատրում զուտ ՔՊ-ին դեմ գնալով քաղաքապետ ընտրվելու պատճառով գրեթե 3 տարի բանտարկվելը:
Narek Malianի դեպքը, որին մեկ տարի բանտարկել են «քպականների մամաների հետ սուրճ խմելու» մտադրության համար:
Վերջ ի վերջո իմ ու Narekի դեպքը, երբ նույն ՔՊ-ականները առ այսօր, այդ թվում մեր վիդեոների տակ գալիս հայհոյում են ու ոչ մի բան, իսկ մեզ տարան նստացրեցին 2 ամսով, հետո սահմանափակեցին մեր խոսքն որ գործունեությունը ու առ այսօր էլ գտնվում ենք վարչական վերահսկողության տակ:
«Բայց Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն» հարցնում է նախարար աչոնիկը: Չէ բալես, քանի դեռ դուք իշխանության եք, մենք խուլիգան ենք ու հանցագործ, բայց ոչինչ, ձեզանից շատերը Мамиконից երկար են նստելու ու դա, ի դեպ, չի լինելու քաղաքական հետապնդում:
Որպեսզի հասկանաք որոշ «վերլուծաբան», «ստատուսչի» իմբեցիլների տրամաբանությունը: Մ…
Որպեսզի հասկանաք որոշ «վերլուծաբան», «ստատուսչի» իմբեցիլների տրամաբանությունը: Մարտուն Գրիգորյանի լռության ժամանակ էս ողջ սոստավը լուրջ դեմքով պատմում էր, որ դե հիմա արդեն «էլ ավելի ակնհայտ ա», որ Նիկոլին բերել ա Սերժը 🤦♂️🤦♂️🤦♂️ Ըստ էդ տրամաբանության, հիմա, երբ Մարտունը հայտարարեց, որ մի շարք մտավախություններով հանդերձ այնուամենայնիվ կպաշտպանի Ղուկասյանի թեկնածությունը, էդ ողջ սոստավը պիտի հայտարարի, որ իրենք իմբեցիլների ու դավադրապաշտների կույտ են, որոնք կամ չեն հասկանում ինչ են խոսում, կամ խոսում են այն, ինչ բխում ա իրենց ներաձնական/ներթիմային շահերից


