Ո՞վ կմտածեր, որ Ջենիֆեր Լոպեսը երբևէ հիշատակելու ա Վազգեն Սարգսյանի անունը

Ո՞վ կմտածեր, որ Ջենիֆեր Լոպեսը երբևէ հիշատակելու ա Վազգեն Սարգսյանի անունը 😂

Թալինի համայնքապետի սենյակի պատին կողք կողքի կախված են Վազգեն Սարգսյանի ու Նիկոլ…

Թալինի համայնքապետի սենյակի պատին կողք կողքի կախված են Վազգեն Սարգսյանի ու Նիկոլի նկարները///

Դա նույնն ա ոնց որ ասենք Տարկովսկու ու Սարիկ Անդրեասյանի նկարներն իրար կողք կախես

կամ ասենք Հիտլերի ու Գանդիի

կամ

Ջեննիֆեր Լոպեսի ու Թաթուլի

կամ

Նելսոն Մանդելայի ու 222Լավայի

🤦‍♂️

Մշտապես կարևորելով հետադարձ կապն իմ լսարանի հետ, փորձում եմ մաքսիմալ ընկալելի լի…

Մշտապես կարևորելով հետադարձ կապն իմ լսարանի հետ, փորձում եմ մաքսիմալ ընկալելի լինել իրենցից յուրաքանչյուրի համար 🤗😊😇

Նախորդ պոստում վիդեոն չգիտես ինչի կիսատ էր հրապարակվել, այստեղ տեղադրում եմ ամբո…

Նախորդ պոստում վիդեոն չգիտես ինչի կիսատ էր հրապարակվել, այստեղ տեղադրում եմ ամբողջական տարբերակը

Մեր վաղվա թողարկումը որոշակիորեն տարբերվելու ա սովորական եթերներից: Չքնաղ Anna …

Մեր վաղվա թողարկումը որոշակիորեն տարբերվելու ա սովորական եթերներից: Չքնաղ Anna Mkrtchyanի հետ քաղաքական թեմաների էսթետիկ քննարկումից հետո հյուրընկալելու ենք Արամ Մանուկյանին, որը վերջին շրջանում սեփական կամքով ներգրավվել է հայ-ադրբեջանական քարոզչական պատերազմի մեջ՝ իր յուրահատուկ հումորային ձևաչափով

Էսօր հերթական անգամ իշխանության կարկառուն ներկայացուցիչը խիստ ագրեսիվ վարքագիծ թ…

Էսօր հերթական անգամ իշխանության կարկառուն ներկայացուցիչը խիստ ագրեսիվ վարքագիծ թույլ տվեց իրեն լրագրողի հանդեպ ու ինչպես շատ այլ դեպքերում՝ մյուս լրագրողներն ուղղակի կանգնած նայում են, չեն ասում. «Հավաքի քեզ մի հատ հըլը, այ Գռզո»: Ես դադարել եմ զարմանալ էս ֆենոմենի վրա, երևի թե սա մեր ընդհանուր հանրության պատկերն ա. Մինչև կոնկրետ մեզ հետ չի լինում՝ վեջներիս չի, լինի դա մեր գործընկերը, կողքի գյուղը թե մի ողջ Արցախ…

(իմ) Ընկեր Քրիստինե Վարդանյանի այսօրվա ԱԺ փայլուն ելույթից հետո Ալեն Սիմոնյանը տ…

(իմ) Ընկեր Քրիստինե Վարդանյանի այսօրվա ԱԺ փայլուն ելույթից հետո Ալեն Սիմոնյանը տելեգրամում (!) առերևույթ սպառնալիքի տարրեր պարունակող արձագանք է գրել, թե բա. «Կոնկրետ դու իմ անունը երկար ես հիշելու»: Էն փաստը, որ ինքը նախընտրել ա նման ճղճիմ հայտարություն տարածել Ֆեյսբուքից դուրս, արդեն խոսում է այն մասին, որ գիտակցում է իր ու ՔՊ-ի հանդեպ լայն հանրության ընկալումը, հատկապես, երբ պիտի սպառնա դաշնակցական աղջկան, պնդելով, որ իրեն հիշելու է: Իհարկե քեզ հիշելու են շատ երկար, Ալեն: Քեզ էլ, Նիկոլին էլ, մի քանի ակնառու քպականներին էլ: Այլ հարց ա, թե ոնց են հիշելու: Օրինակ քո դեպքում կարելի է «Ալենի անկյուն» սարքել քաղաքի մի վայրում, որտեղ մարդիկ կարող են գալ ու թքել վրադ: Տուրիստներին էլ կհամոզենք, որ դա հին հայկական ավանդույթ ա, Գեղարդում կոպեկ գցելու պես, ով թքի հենց ճակատին՝ հաջողություն կունենա էդ տարի: Համ տուրիզմը կզարգացնենք, համ քեզ ըստ արժանվույնս կհատուցենք պետական ծառայությանդ արդյունավետության համար:

Դուք երեսպաշտ սրիկաներ եք, Ալեն: Անամոթ, լկտի լակոտներ, որոնք երկիրը վերածել են լակոտապետության ու թաքնվելով իշխանական լծակների հետևում շարունակում են իրենց ազգակործան, դավաճանական գործունեությունը:

Պատմությունն ամեն ինչ իր տեղն է դնում ու շատ շուտով դուք ընկնելու եք էդ պատմության գիրկը, որտեղ ձեզ դուր չեն գա ձեզ նկարագրող որակումները: Էսօր չլինի՝ վաղն ա լինելու, հասկանում եմ, որ 21-ից հետո առխային եք ընկել, բայց հավերժ իշխանություն չի լինում, այն էլ ձեր պես անտաղանդ, անթասիբ ու ապապետական: Մենք մի քիչ էլ կսպասենք, երկիրն ա ափսոս, բայց դե հազարամյակների պատմություն ունի, սա էլ կդիմանա…

Հ. Գ. Քրստինե ջան, գիտեմ, որ քեզ նման բաներով չեն կարող ընկճել ու վստահ եմ, գիտես, որ ես էլ քո մյուս ընկերների պես կողքիդ կանգնած եմ ✊