Category: Vazgen Saghatelyan
Դիտեցի Վահագն Ալեքսանյանի սրտաճմլիկ ելույթը ԱԺ-ում… Վահագնը խոսում է «տղամար…
Դիտեցի Վահագն Ալեքսանյանի սրտաճմլիկ ելույթը ԱԺ-ում…
Վահագնը խոսում է «տղամարդկության» մասին, շեշտելով, որ տղամարդը առաջին հերթին պիտի իր խոսքի տերը լինի: Զավեշտալի է լսել նման բան ՔՊ-ի հիմնական քարոզիչներից մեկից, երբ գիտես, որ իրենց իշխանության բոլոր 7 տարիները հիմնված են եղել բացառապես ստի ու կեղծիքի վրա, ինչն էլ հանգել է էն աղետալի վիճակին, որն ունենք այսօր…
Վահագնը խոսում է քրիստոնեությունից: Զավեշտալի է լսել դա մեկից, ում թիմը իշխանության գալու առաջին իսկ օրվանից ամեն կերպ թիրախավորել է Հայ Առաքելական Եկեղեցին, մշտապես անհարգել եկեղեցական բարձրաստիճան սպասավորներին, ընդհուպ մինչև կաթողիկոս:
Վահագնը խոսում է «ընտանիք մտնելու անթույլատրելիության մասին»: Զավեշտալի է լսել նման բան մեկից, ով իշխանության ա եկել դագաղներով, հեր, մեր, երեխա թիրախավորելով ու ցայսօր հանդիսանում ա ՔՊ ամենակեղտոտ քարոզչության խոսափողներից մեկը:
Վահագնը խոսում է «մոր սրբության մասին»: Զավեշտալի ա լսել սա մեկից, որի իշխանական թիմը թիրախավորում, ասֆալտով է տալիս ու դատում պատերազմում զոհված տղերքի ծնողներին:
Վահագնը խոսում է «միայնակ մայրերի» դժվար կյանքի մասին: Զավեշտալի է լսել դա մեկից, ում թիմի հանցավոր ոչ կոմպետենտության, եթե կուզեք՝ դավաճանության արդյունքում մենք ունեցանք հազարավոր միայնակ մայրեր, որդեկորույս ծնողներ, ծնողազուրկ երեխաներ։
Վահագնը փորձում է մանիպուլացնել, թե իբր հարձակում է եղել իր մոր վրա, երբ բոլոր ողջամիտ մարդկանց համար ակնհայտ է, որ ագրեսորը այդ միջադեպի եղել է հենց իր մայրը, գուցե այդ թվում իրենց իսկ կեղտոտ քարոզչության ազդեցության հետևանքով…
Ես անկեղծ ցավում եմ, որ Վահագնը մեծացել է առանց հայր, բայց իր հսկայական բացը բարոյականության մեջ չի կարելի պայմանավորել դրանով, քանզի ինձ հայտնի են շատ մայրեր, որոնք միայնակ մեծացրել են արժանապատիվ քաղաքացիներ, էս դեպքում, սակայն, ունենք լիովին այլ արդյունք…
Գլենդելում ապրող մեր համախոհներից մեկն ա ուղարկել էս վիդեոն, ասում ա նստած նայու…

Գլենդելում ապրող մեր համախոհներից մեկն ա ուղարկել էս վիդեոն, ասում ա նստած նայում էի «Իմնեմնիմին» մեկ էլ տեսնեմ դիմացի շենքում էլ ա ինչ-որ մեկը նայում 😂😂😂
Էսօրվա թողարկումը կրկին լինելու ա տարբերվող: Էս աղջիկը՝ Արսինեն, եղել ա Աննա Հակ…
Էսօրվա թողարկումը կրկին լինելու ա տարբերվող: Էս աղջիկը՝ Արսինեն, եղել ա Աննա Հակոբյանի «Էրատո» կոչվող ջոկատից, որը տենց էլ չհասկացանք որտեղ էր կռվում, ում դեմ և ինչ եղավ արդյունքում ջոկատի վետերանների հետ: Հույս ունեմ ինքը մեզ դրա մասին այսօր կպատմի ))) Մեսրոպի հետ էլ դե բնական ա քննարկելու ենք Նոր Նորքի խուլիգան թաղապետին ու քաղաքապետարանի գործունեությունն առհասարակ: Միացեք «Իմնեմնիմի» փոդքասթին այսօր՝ 22:00-ին
Էսօր զբաղվածության բերումով գրեթե համացանցում չէի եղել Նախ ուզում եմ շնորհակալ…
Էսօր զբաղվածության բերումով գրեթե համացանցում չէի եղել
Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին՝ «Իմնեմնիմի»-ի գործով արդարացման վճռին անդրադառնալու, շնորհավորելու համար: Վստահաբար, սա ոչ միայն մեր անձնական, այլ ողջ դաշտի համար նշանակալի իրադարձություն էր: Խոսքի ազատության հանդեպ իրականացված հանցագործությունը արդեն իսկ ստացել էր գնահատական միջազգային ամենահեղինակավոր կառուցների կողմից, հիմա արդեն ստացավ պատշաճ որակում նաև դատարանով: Անչափ շնորհակալ եմ բոլոր անհանգստացող մարդկանց:
Հիմա ավելի մանր բաների մասին
Նոր տեսա, որ էն Նիկոլի անձնական օգտագործման քաղաքական վերլուծաբան Հարություն Մկրտչյանը կտրել ա մեր փոդքասթի մի կտոր, որից առաջ գնահատական էին տալիս իր կողմից արված, հետո ջնջված պոստին «աչքին յոգուրտ թափելու» մասին, թողել ա դրան հաջորդող մեր խոսքն առ այն, որ իրա պես անբարոյականին մենք վստահաբար հիշելու ենք, երբ օրը գա ու անհասկանալի մեկնաբանմամբ տարածում ա, ակնարկելով իրենց սիրած «Կրեմլ», «Պուտին» էլ եսիմ ինչ ցնդաբանությունների համատեքստում: Սա ռեպոստ են անում Սծյոպիկներն ու հայկական լեռնաշխարհի հարուստ ֆաունայի այլ կենդանիներ ու սփոփում էս վերլուծաբանին:
Սծյոպիկ, Հարութ, այլ կենդանիներ, շնորհակալ եմ մեր փոդքասթը ձեր լսարանին ներկայացնելու համար, մենք ամիս ամսվա վրա աճում ենք որպես ընդդիմադիր հարթակ այդ թվում ձեր՝ անասուն լինելու հետևանքով )))) Ապրե՛ք 🤗
Դագաղներով իշանության եկածները խոսում են «կարմիր գծերի» մասին: Մարդու ձեռքերը ո…
Դագաղներով իշանության եկածները խոսում են «կարմիր գծերի» մասին:
Մարդու ձեռքերը ոլորող, վրան թքողները խոսում են «կարմիր գծերի մասին»
Մարդկանց միջնամատ ցույց տվողի, պատշգամբից իրենց վրա թքողի զավակները խոսում են մոր արժեքների մասին
Ժողովրդին «համբալ» համարողների զավակները խոսում են «կարմիր գծերի» մասին
Զոհված հերոսների ծնողներին պոլերին տվող, դատող, կալանավորողները խոսում են «կարմիր գծերի» մասին
Եռաբլուրը քառապատկեղները խոսում են «կարմիր գծերի» մասին
Արցախը թուրքին հանձնողները խոսում են «կարմիր գծերի» մասին
Դուք վաղուց հատել եք ԲՈԼՈՐ կարմիր գծերը, ձեր հանդեպ արդարադատության հաստատումը չի ճանաչելու ոչ մի կարմիր գիծ ու էդ օրը մոտ ա !!
Էսօրվա փոդքասթը հատկապես դժվար ա լինելու վարել ոչ նորմատիվ լեքսիկոնի սահմանափակմ…
Էսօրվա փոդքասթը հատկապես դժվար ա լինելու վարել ոչ նորմատիվ լեքսիկոնի սահմանափակման՝ դատական արգելանքի հանգամանքներում…
Երեկոն, ամեն դեպքում, բարի չի լինելու Նոր Նորքի թաղապետի, կուսակցության անդամ էն փնթի ագառձիոնի, ուժային կառույցների, որոշ «իրավապաշտպանների», «Հ1-յան քաղաքագետների» ու ֆաունայի այլ ներկայացուցիչների համար…
❗️Ամբողջական աջակցությունս եմ հայտնում Артур Чахоянին❗️ Պինդ մնա բռատ, սրանք իրանց ծեծը շաաաատ ավելի մեծ մասշտաբների են ուտելու…
Է հա բա, ես նենց էի տպավորվել, որ գնացի 2 ամիս նստեցի, որ մի քիչ հետ գամ
Մտա խանութ մի քան բան գնեցի, վերջում դրամարկղի աշխատողին ասում եմ շնորհակալությո…
Մտա խանութ մի քան բան գնեցի, վերջում դրամարկղի աշխատողին ասում եմ շնորհակալություն, ինքն էլ թե բա «առողջություն ձեզ»:
Հիմա ասում եմ կամ ես բեսամթ հիվանդ տեսք ունեմ, կամ ինքը՝ դեղատանն աշխատելու երկար տարիների փորձ:
Տենց մարդ գիտե՞ք, որ էսօր «Քաղաքացու օր» ա նշում: Առհասարակ, ինչպե՞ս ա պետք նշել…
Տենց մարդ գիտե՞ք, որ էսօր «Քաղաքացու օր» ա նշում: Առհասարակ, ինչպե՞ս ա պետք նշել էդ օրը: Չլողանալ, ատամները չմաքրել, կեղտոտ շորեր հագնել, նստել ավտոբուս ու բարձր տռե՞լ 🤔🤔🤔

