Այ մարդ, ողջ ֆիդս Միքայել Աջապահյանն ա: Մի մասը քլնգում ա, մյուսը՝ պաշտպանում ))…

Այ մարդ, ողջ ֆիդս Միքայել Աջապահյանն ա: Մի մասը քլնգում ա, մյուսը՝ պաշտպանում ))) Ես էլ չէի նայել ոչ իր նախորդ հարցազրույցը, ոչ էս մեկը, միայն մի վերնագիր էր անընդհատ աչքիս ընկնում, որում պնդում էր, թե իբր Սերժ Սարգսյանի մոտեցումն այն է, որ կամ ինքը պիտի լինի հաջորդ իշխանությունը, կամ՝ իշխանափոխություն չլինի: Ստիպված, թեմայի մեջ լինելու համար որոշեցի նայել հարցազրույցը: Հասել եմ 6-րդ րոպեին ու արդեն կարելի ա որոշակի նկատառումներ անել.

disclaimer

Ես աթեիստ եմ ու, ըստ այդմ, արքեպիսկոպոսի խոսքերը վերլուծում եմ զուտ որպես անհատի արտահայտած մտքեր և չեմ համարում, որ դրանցում կա ինչ-որ «աստվածային տարր», նենց որ ներող կլինեք:

Այսպիսով, նախ պիտի սկսենք Միքայել Աջապահյանի դիրքավորումից: Ես չեմ հասկանում էս մարդը որպես ինչ ա հանդես գալիս: Ոչ մի դերում իր ներգրավվածությանը ես դեմ չեմ, բայց պիտի հասկանանք չէ՞ էս մարդը քաղաքականությամբ ա զբաղվում թե չէ: Իմ կողմից շատ սիրելի ու հարգված Բագրատ Սրբազանը պարզ ու հստակ մտել ա պայքարի մեջ՝ համարելով սա էքզիստենցիալ կռիվ դավաճանների դեմ: Հիմա Աջապահյանն էլ ա՞ նույնը անում թե՞ ինքը թեմի առաջնորդ մարդ ա, որը «չի զբաղվում քաղաքականությամբ»: Այ ստեղից ա առաջանում դիսոնանսը, երբ չգիտես ոնց արձագանքես կամ վերլուծես խոսքը, քանի որ խոսողը անհասկանալի դիրքերից ա հանդես գալիս: Ու այնպես չէ, որ մեկ անգամ հարցրել են, ինքն էլ պատասխանել ա, չէ, շաբաթը մեկ մի քաղաքական հարցազրույց ա տալիս, ինչը առաջացնում դիսոնանս:

Հետո

Սրբազանը խոսում ա կուսակցությունների վարկանիշի մասին ու պնդելով, որ բոլորինը ցածր է, գալիս ա եզրահանգման, որ դրանք կամ չկան, կամ բանի պետք չեն: Հմմմ, էդ տրամաբանությամբ, ՀԱԵ վարկանիշը էսօր նույքան ցածր ա ու դա առավել քան ապացուցելի ա. Հարյուր հազարավոր աղանդավորներ, իշխանության դեմարշ եկեղեցու դեմ ու 0-ին ձգտող լայն հանրային արձագանք, իսկ Վեհափառի վարկանիշից եթե սկսենք խոսել, առհասարակ լավ բան չի ստացվի: Փաստացի եկեղեցին այսօր գրեթե «նախկինների» օրին ա, որոշակի առավելությամբ՝ բացառապես Աստծո պատժի ու անդրշիրիմյան կյանքի մասին թեզերի բերումով: Օրինակ ՀՀԿ-ն անդրշիրիմյան կյանքի հետ էդքան կապ չունի, դրա համար գուցե մի փոքր ավելի խոցելի վիճակում ա, բայց ձեր վիճակն էլ վիճակ չի էլի, Սրբազան, եկեք ճիշտը խոսենք:

Հետո մարդը պնդում ա, որ ինքը Գյումրիի թիվ մեկ ընդդիմադիրն ա ու ով իր հետ կապի մեջ չի՝ կեղծ ընդդիմադիր ա, #մերՌուբոյին էլ անվանական կոչում ա կեղծ: Ինձ թվում ա էս էպիզոդը խորը հակաքրիստոնեական ա: Չնայած կարաք ասեք ախպեր, դու ինչ ես հասկանում քրիստոնեությունից, ուստի եկեք ասեմ, որ բանականության ու բարոյականության հետ էս կտորն ունի խնդիր:

Էս 6 րոպեն թերևս այսքանի մասին էր: Չեմ էլ ուզում մնացածը նայել անկեղծ ասած, քանի որ ողջախոհության մասին չի էս ամենը: Ինքը իր ընկալումներով ա կիսվում, որոնց զգալի մասը չփաստարկված, սուբյեկտիվ մտքեր են: Առհասարակ, եկեղեցականները, կարծում եմ, մեծամասամբ սովոր են իմպերատիվ մեսիջ հաղորդել, ակնկալելով, որ ստացողը չի վիճարկելու կամ խնդրի փաստարկել դրանք: Եկեղեցում դե այդպես ա, որ ասում են «Քրիստոս հարիավ ի մեռելոց» բոլորը պատասխանում են «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի», ոչ մեկ չի ասում հոպ, եկեք մի հատ հասկանանք ոնց հարյավ, երբ հարյավ ու արդյո՞ք իսկապես հարյավ: Տենց են սովոր էս մարդիկ, բայց քաղաքակնության մեջ դժվար թե այդպես ստացվի…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *