Նիկոլի «պլանը» ———— Ժանրի կանոնների համաձայն Նիկոլ Փաշինյանին մնում է իր դեմ մա…

Նիկոլի «պլանը»
————

Ժանրի կանոնների համաձայն Նիկոլ Փաշինյանին մնում է իր դեմ մահափորձի իմիտացիա կազմակերպելը։ Մեկ էլ ․․․ ինտիմ կադրերը։

«Նահապետի աշնան» մեջ ամեն ինչ մանրամասն նկարագրված է։

Ինչ վերաբերում է հրապարակ նետված «դարի բացահայտմանը»՝ պլանին, ապա այն հիշեցնում է հայտնի մուլտֆիլմի հերոսի պլանին։ Բայց ինչպես մուլտֆիլմում, այնպես էլ Հայաստանում Նիկոլը մնալու է իր «պլանի» տակ։ Կալանքն ու ապուշությունները միայն վատացնում են իր վիճակը։

Ռումբերի և երկակի ստանդարտների տակ ճզմվող ժողովրդավարություն․ Նիկոլ Փաշինյանի թո…

Ռումբերի և երկակի ստանդարտների տակ ճզմվող ժողովրդավարություն․ Նիկոլ Փաշինյանի թուրքական ստանդարտները
————————————

ԱՄՆ–ի կողմից Իրանի ռմբակոծումը հերթական անգամ հաստատում է միջազգային հարաբերություններում առկա երկակի, իսկ երբեմն նաև՝ եռակի ստանդարտների մասին թեզը։

Ժողովրդավարության մասին խոսակցություններն ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում են աշխարհաքաղաքական և տնտեսական շահերը։ Դա ռասիզմի նոր ձևի դրսևորում է երբ որոշ պետություններ դառնում են ավելի հավասար, քան մյուսները։

Վերցնենք Հայաստանի օրինակը։ Նիկոլ Փաշինյանը հարձակվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ։ Նա միջամտում է կրոնական կազմակերպության ներքին գործերին՝ խախտելով ՀՀ սահմանադրությունը։ Ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության մասին խոսողները, դեպի ԵՄ վազողները լուռ են։ Մինչդեռ պետք է կոկորդները պատռեին աղաղակող ապօրինությունների մասին՝ անկախ այն հանգամանքից, թե արդյոք հավատացյա՞լ են, աթեի՞ստ կամ կվադրոբեր։

Նիկոլ Փաշինյանն Էրդողանին դուր գալու և իր նվիրվածությունը թուրք–ադրբեջանական օրակարգին ցույց տալու համար ապօրինաբար կալանավորել է հայտնի գործարար Սամվել Կարապետյանին։ Կրկին զրո ռեակցիա իրենց ժողովրդավար կամ մարդու իրավունքների պաշտպան ներկայացնողների կողմից։ Մինչդեռ այլ իրավիճակում սրանք ոչ միայն կոկորդները կպատռեին, այլ նաև հետույքները մեջ կգցեին՝ իրենց բիզնեսն առաջ տանելու համար։

Ի դեպ, լուռ են ոչ միայն տնաբույծ «ժողովրդավարները», այլ նաև մարդու իրավունքների պաշտպանության հարցում մասնագիտացած միջազգային կազմակերպությունները և արևմտյան այն երկրները, որոնք Հայաստանում տարիներ շարունակ ներկայացել են որպես մոլի ժողովրդավարներ։ Աշխարհաքաղաքականությունը սրանց ստիպում է զուգարանի թղթի վերածել մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։

Ինչ վերաբերում է Նիկոլին, ապա նրա մոտ թուրքական ստանդարտներ են։ Այդ ստանդարտների շրջանակներում է նա հանձնում Արցախը, ստորադասում հայկական շահը, հարձակվում մեր Եկեղեցու դեմ, կալանավորում Ս․ Կարապետյանին։

Հայկական ստանդարտները պետք է դրսևորվեն այս ամենի դեմ կռիվ տալով և ազգային իշխանություն ձևավորելով։

Նիկոլ Փաշինյանը Թուրքիային ասում է «այո», Հայաստանին՝ «ոչ» ________________ Նիկ…

Նիկոլ Փաշինյանը Թուրքիային ասում է «այո», Հայաստանին՝ «ոչ»
________________

Նիկոլ Փաշինյանի թուրքական վոյաժները հակապետական օրակարգով էին: Նրա առաջ նախապայմաններ են դրել, ինչին ինքն ասում է «այո» և իր գործողություններով ցույց է տալիս, որ պատրաստ է ամեն ինչի: Ու որպես ապացույց Թուրքիա գնալուց առաջ արեց քայլեր, որոնք պետք է դուր գային Էրդողանին ու Ալիևին:

Ահա այդ քայլերից երեքը:

Լկտիաբար հարձակվել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա և քծնել Էրդողանին՝ թուրքական մզկիթ այցելելով:

Զանգվածաբար և ապօրինաբար հարձակվել ՀՅԴ ներկայացուցիչների, ընդդիմադիր հայացքներ ունեցող ակտիվիստների դեմ, բայց խոսել ժողովրդավարությունից:

Խոսել, իբր, խաղաղության խաչմերուկից, բիզնեսի զարգացումից, Հայաստանի տնտեսական հեռանկարից, բայց ապօրինաբար կալանավորել հայտնի գործարար Սամվել Կարապետյանին ու փորձել սեփականության վերաբաշխում իրականացնել: Ավելի մեծ վնաս Հայաստանի տնտեսությանն ու մեր երկրի ներդրումային իմիջին դժվար է պատկերացնել:

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանն ուզում է, որ Սամվել Կարապետյանը Հայաստանից հեռանա, իսկ թուրքերը՝ գան:

Մեր անելիքը ճիշտ հակառակ վեկտորն ունի:

Հ.Գ. Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած միջազգային տնտեսական ֆորումում հնչեցված մտքերը, մեր տարածաշրջանում առկա զարգացումները ևս մեկ անգամ հաստատում են, որ ցնցումներով լի այս ժամանակահատվածում Հայաստանը կարող է կայունություն և անվտանգություն ապահովել միայն ազգային շահերի համար կռիվ տալով:

Մեր երկրի գոյության ու անվտանգության թիվ մեկ սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է:

Նիկոլ Փաշինյանի թրքաբոլշևիզմը _______________ Նիկոլ Փաշինյանն Էրդողանի ու Ալիևի…

Նիկոլ Փաշինյանի թրքաբոլշևիզմը
_______________

Նիկոլ Փաշինյանն Էրդողանի ու Ալիևի հետ ինտենսիվորեն բանակցում է «Զանգեզուրի միջանցքի» հարցով: Թուրքիա մեկնելու նպատակը «միջանցքի» հարցն ավարտին հասցնելն է: Նա պատրաստ է հանձնել այն՝ դիմացն ակնկալելով իր իշխանավարման 3-րդ ժամկետին աջակցություն: Այդ աջակցությունը Նիկոլը պատկերացնում է, այսպես կոչված, խաղաղության փաստաթղթի ստորագրմամբ, որպեսզի կարողանա հայ ժողովրդին խաբել, թե, իբր, խաղաղություն է բերել:

Ալիևը թղթի դիմաց պահանջում է գործողություններ: Սկսած Սահմանադրության փոփոխությունից մինչև ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում՝ «փախստականների վերադարձ» ծրագրի շրջանակներում: Նիկոլը համաձայն է դրանց, բայց խնդրում է ժամանակ: Ասում է՝ վերարտադրվեմ, գնամ 3-րդ ժամկետի, հետո ամեն ինչ կանեմ: Նրան Ալիևն ու Էրդողանը չեն հավատում, կամ էլ՝ չեն հավատում, որ կարողանալու է խոստացածները անել:

Գարեգին Բ-ի և Սամվել Կարապետյանի դեմ լկտի, հանցավոր արշավների կազմակերպումով Նիկոլ Փաշինյանը Թուրքիային ու Ադրբեջանին ցույց է տալիս, որ հավատարիմ է իր խոստումներին և պատրաստ է Հայաստանի լուծարման ծրագրի իրագործմանը` վա բանկ գնալով: Այսինքն՝ Կաթողիկոսի և հայտնի գործարարի դեմ հարձակումները ոչ միայն ու ոչ այնքան Եկեղեցու և բիզնեսի դեմ են, որքան ՀՀ-ի: Փաշինյանի թուրքականությունն է դրսևորվում այդ քայլով:

Ինչ վերաբերում է նրա բոլշևիզմին, ապա այն արտահայտվեց ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանից խլելու և այդ հանցագործության անունը ազգայնացում դնելու հարցում:

Ժամանակին բոլշևիկներն էլ էին կուլակաթափություն և էքսպոպրիատորների էքսպոպրիացիա իրականացնում՝ դեմագոգիկ ձևով խոստանալով խլածը բաժանել ժողովրդին, խոստանալով գործարանը տալ բանվորներին, իսկ հողը՝ գյուղացուն: Սակայն բերեցին սով և ավերածություններ:

Հիմա նույն բանն անում է Նիկոլ Փաշինյանը՝ թուրքական սոուսով:

Ինչպես որ Բրեստ-Լիտովսկի պայմանագրով բոլշևիկները հանձնեցին ռուսական շահերը հանուն իրենց իշխանության, այնպես էլ թրքաբոլշևիկ Նիկոլը 2022-ի հոկտեմբերի 6-ից սկսած բացահայտորեն ու դավաճանաբար հանձնում է հայկական շահերը` անամոթաբար հայտարարելով, թե 2022֊ի հոկտեմբերի 6֊ին ոչ թե Արցախն է հանձնել, այլ Հայաստանն է անկախացրել։

Նիկոլը «հակաօլիգարխիկ» պայքարի լոզունգի տակ էլ սեփականության վերաձևում է իրականացնում, խլոցի կազմակերպում՝ դառնալով Հայաստանի թիվ մեկ թալանչին:

Հայաստանում թրքաբոլշևիզմն արմատախիլ անելն է, որ հնարավորություն կտա չվերանալ աշխարհի քաղաքական քարտեզից:

«Մայր Հայաստանի» հայտարարությունը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և հայտնի գործա…

«Մայր Հայաստանի» հայտարարությունը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և հայտնի գործարար Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող իշխանական ապօրինությունների վերաբերյալ
—————

Հայաստանի օրվա իշխանության պարագլխի կողմից շարունակվում են ապօրինի հարձակումները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ: Նույն ապօրինությունը տեղի ունեցավ նաև միջազգային մասշտաբի հայտնի գործարար և բարեգործ Սամվել Կարապետյանի դեմ, երբ նա հանդես եկավ ի պաշտպանություն մեր Եկեղեցու:

«Մայր Հայաստանը» Եկեղեցու, Ամենայն Հայոց Կաթողիկոսի, հոգևորականների դեմ արշավը գնահատում է որպես Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածների կոպտագույն խախտում, Եկեղեցու ներքին գործերին միջամտելու փորձ, ժողովրդավարական սկզբունքների բռնաբարում և մեր պետականության դեմ ուղղված քայլ:

Կարապետյանի՝ ՀԱՍԵ-ին պաշտպանելու հայտարարությունից քիչ անց վարչապետի պաշտոնը զբաղեցնողից հնչեց հրապարակային հրահանգ՝ քայլեր ձեռնարկել նրա դեմ: Կարապետյանն ապօրինաբար զրկվեց ազատությունից: Նրա դեմ գործողությունների ձևն ու բովանդակությունն աննախադեպ են, անընդունելի, հակաիրավական և դատապարտելի:

Նշյալ հանգամանքները ևս մեկ անգամ հաստատում են, որ Հայաստանում տապալված է սահմանադրական կարգը: Բացի այդ՝ գործող վարչախմբի քայլերը համահունչ են հարևան, բայց ոչ բարեկամ երկրների հայտարարություններին ու ցանկություններին:

Եկեղեցու և հայտնի գործարարի դեմ ոտնձգություններվ փորձ է արվում սիրաշահել այն երկրներին, որոնք բացասաբար են տրամադրված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և այն անձանց ու մասնավորապես Ս. Կարապետյանի դեմ, որոնք այս կամ այն չափով առնչվել են Արցախի հետ, և դեմ են արտահայտվում Հայաստանի Հանրապետության շահերին սպառնացող այլոց օրակարգերի սպասարկմանը:

Մենք խստորեն դատապարտում ենք օրվա իշխանությունների այս գործելաոճը և կոչ անում հանրությանը համախմբվել՝ մեր երկրին սպառնացող ներքին ու արտաքին մարտահրավերները հաղթահարելու նպատակով:

Ինչու է Նիկոլ Փաշինյանը լկտիաբար և հիստերիկաբար հարձակվել Գարեգին Բ֊ի և Սամվել Կ…

Ինչու է Նիկոլ Փաշինյանը լկտիաբար և հիստերիկաբար հարձակվել Գարեգին Բ֊ի և Սամվել Կարապետյանի դեմ։

Թուրքիա մեկնելուց և իր սիրելի Էրդողանին հանդիպելուց առաջ Եկեղեցու և Կաթողիկոսի դ…

Թուրքիա մեկնելուց և իր սիրելի Էրդողանին հանդիպելուց առաջ Եկեղեցու և Կաթողիկոսի դեմ հարձակումը Նիկոլի համար հաշվետվության պես բան է։ Յուրօրինակ քծնանքի ու հավատարմության դրսևորում։

Նա ոչ թե գժական է խաղում, այլ կոնկրետ աշխատանք է կատարում։

Նիկոլենց հանցավոր մոլորեցումը. ինչ է սպասվում Սյունիքում ____________________ Ն…

Նիկոլենց հանցավոր մոլորեցումը. ինչ է սպասվում Սյունիքում
____________________

Նիկոլ Փաշինյանն իրեն կցվածների բերանով շարունակում է հանցավոր կերպով մոլորեցնել, քնեցնել մեր հանրությանը և բթացնել մարդկանց զգոնությունը:

Ինչպես որ 2023-ին Արցախի պահով էին գիտակցված ձևով խաբում ժողովրդին, այնպես էլ հիմա են մոլորեցնում, թե բա՝ անհանգստանալու կարիք չկա, Արևմուտքը մեզ կօգնի: Իրենք 2022-ի հոկտեմբերի 6-ին պաշտոնապես հանձնել էին Արցախը, բայց 2023-ին, երբ Արցախը շրջափակված էր, փափուկ բարձ էին դնում, թե, իբր, Արևմուտքը թույլ չի տա էթնիկ զտում:

Հիմա էլ դեմքի նույն արտահայությամբ և Աստծո անունը տալով խոսում են Սյունիքի մասին, ինչը շատ վատ նշան է:

«Ադրբեջանի իշխանությունը բռնատիրական երկրի մի փոքր սուլթանիկ է, որը ուզում է արցախցիներին բռնի տեղահանել, բայց դա տեղի չի ունենալու, որովհետև էդ դեմ է Միացյալ Նահանգների և Եվրոպայի ընդհանուր գաղափարախոսությանը»: «ԱՄՆ-ի համար, ի բախտավորություն մեզ` Սյունիքի միջանցքը կարմիր գիծ է, և՝ փառք Տիրոջը…»:

Այս երկու հայտարարությունները Նիկոլին կցված նույն մարդն է արել: Տեղին է նաև հիշեցնելը, թե ինչպես էր Նիկոլը հայտարարում, որ Արցախը Հայաստան է, և վե՛րջ ու ինչ եղավ դրանից հետո և հիմա ինչ է հայտարարում:

Այնպես որ մեր երկրի անվտանգության թիվ մեկ մարտահրավեր է շարունակում մնալ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որը սպասարկում է թուրք-ադրբեջանական օրակարգը, և որը իր ու տնաբույծ եվրաթուրքերի բերանով պարբերաբար խաբում է ՀՀ քաղաքացիներին՝ խաղաղություն խոստանալով, բայց պատերազմ ու պարտություն բերելով:

Ալիևն ու Էրդողանը Նիկոլ Փաշինյանից պահանջում են Հայաստանի Հանրապետության լուծարո…

Ալիևն ու Էրդողանը Նիկոլ Փաշինյանից պահանջում են Հայաստանի Հանրապետության լուծարում: Վերջինս համաձայնել է դրան, բայց ասում է՝ եկեք դա անենք փուլային տարբերակով, որպեսզի մնամ վարչապետի աթոռին:

Նիկոլը Էրդողանի միջնորդությամբ Ալիևից «խաղաղություն» բառի օգտագործմամբ թուղթ է ուզում, որպեսզի փորձի խաբել հայ ժողովրդին, թե, իբր, խաղաղություն է բերում ու դրա միջոցով գնալ 3-րդ ժամկետի:

Ալիևը «խաղաղություն» բառով թղթի դիմաց պահանջում է՝

– ՀՀ Սահմանադրության փոփոխություն,

-ՀՀ անկախության հռչակագրից հրաժարում,

-Արցախի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարում,

-ադրբեջանցի, այսպես կոչված, փախստականների վերադարձ,

-«Զանգեզուրի միջանցք»,

-Հայ Առաքելական Եկեղեցու կազմաքանդում,

-ՀՀ ապառազմականացում,

-ռուսական ռազմաբազայի հեռացում Գյումրիից,

– Մեծամորի ատոմակայանի փակում,

-Հայաստանի խոշոր հանքերի փակում:

Այս պահանջների մի մասը պաշտոնապես են հնչեցվում, մյուս մասը՝ ոչ պաշտոնապես: Նիկոլը համաձայն է բոլորի հետ, բայց խնդրում է «խաղաղություն» բառով թուղթ, որպեսզի գնա 3-րդ ժամկետի ու փուլային տարբերակով Հայաստանը մտցնի թուրք-ադրբեջանական զույգի տակ: Ալիևը փուլային տարբերակին համաձայն չէ: Փաթեթային է ուզում:

Միայն Նիկոլի հեռացմամբ է հնարավոր կանգնեցնել այս հրեշավոր ծրագրի իրագործումը:

Ներքաղաքական հարցերի վերաբերյալ «Մայր Հայաստանի» դիրքորոշումը ներկայացրել եմ արցախցիների հետ հանդիպման ժամանակ:

Որն է Հայաստանի շահն այլոց պատերազմներում․ Իրանն ու Ռուսաստանը մեր բնական դաշնակ…

Որն է Հայաստանի շահն այլոց պատերազմներում․ Իրանն ու Ռուսաստանը մեր բնական դաշնակիցներն են, Վրաստանը՝ բարեկամ–հարևանը, Թուրքիան ու Ադրբեջանը՝ ոխերիմ հարևանները
———————————————

Հայաստանի շահերից է բխում, որ ռուս–ուկրաինական և իրանաիսրայելական պատերազմները հնարավորինս արագ խաղաղ հանգուցալուծում ստանան։

Հասկանալի պատճառներով մեզանից շատ քիչ բան է կախված այս հարցում։ Հետևաբար՝ մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի՝ նախևառաջ մեր ներսում փոփոխության հասնելով, մեր տնային աշխատանքը կատարելով։ Քանի որ Նիկոլ Փաշինյանի պես ղեկավարով Հայաստանին թշնամիներ պետք չեն։ Թշնամին ու փորձանքը ներսից են։

Նրանք, ովքեր վերը նշված հակամարտությունների մեջ երկրպագում են Իսրայելին և Ուկրաինային/Արևմուտքին, կամա թե ակամա, երկրպագում են Թուրքիային ու Ադրբեջանին։ Ովքեր սա չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ՝ կա՛մ անմեղսունակ են, կա՛մ թուրքական 5–րդ շարասյան ներկայացուցիչներ։

Ռուսաստանն ու Իրանը, իրենց շահերից ելնելով, շահագրգռված են, որ Հայաստանը լինի, իսկ Թուրքիան ու Ադրբեջանը՝ հակառակը։

Իրանը միակ երկիրն է, որ «Զանգեզուրի միջանցք» կոչվածի պահով հստակ հայտարարություն է արել՝ անթույլատրելի համարելով ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունը։ Ռուսաստանը միակ երկիրն է, որը կանգնած է Շիրակի մարզից թուրքական ներխուժման դեմ, այլապես ի՞նչն էր խանգարելու Թուրքիային Սիրիայի և Իրաքի տարբերակով մտնել Հայաստան։

Չհասկանալ այս ամենը, նշանակում է գործել ՀՀ շահերի դեմ։

Նիկոլ Փաշինյանն, իր անձնական շահերից ելնելով, գործում է թուրք–ադրբեջական օրակարգով։ Նրա գիծը պաշտպանողները կամ միամիտ են կամ վարձկան սրիկաներ։

Հայաստանի այսօրվա անվտանգությունն ու գոյությունը պայմանավորված է Իրանով ու Ռուսաստանով։ Կա փխրուն բալանս նրանց և տարածաշրջանի մեր ոխերիմ հարևաններ Ադրբեջանի ու Թուրքիայի միջև։ Մենք առայժմ կանք այդ փխրուն բալանսի հաշվին։ Ու նաև այն բանի հաշվին, որ Իրանն ու Ռուսաստանը աշխարհաքաղաքական խաղացող են։

Նախկինում այդ բալանսի մեջ կարևոր դեր էր խաղում հայկական բանակն ու հայկական Արցախը։ Բայց Նիկոլը փլեց դրանք։ Ու հիմա մենք մնացել ենք այլոց հույսին։

Այնպես որ մեր հույսն այն է, որ Իրանն ու Ռուսաստանը կհաղթեն կամ առնվազն չեն պարտվի իրենց պատերազմները։ Մեր անելիքը ներսում փոփոխության հասնելն է, այլ ոչ թե ներքին գզվռտոց հրահրելը կամ մուտիլովկաներ անելը։ Պետք է կենտրոնանալ Նիկոլ Փաշինյանի հեռացման վրա։ Կատաստրոֆան մեր դռան շեմին է։ Այն բազմապատկվում է Նիկոլի վարչապետության պարագայում։