Ինքնիշխանություն` ըստ Նիկոլի ___________ Երբ Մակրոնը կամ արևմտյան որևէ պաշոնյա …

Ինքնիշխանություն` ըստ Նիկոլի
___________

Երբ Մակրոնը կամ արևմտյան որևէ պաշոնյա սատարում և քաջալերում է Նիկոլ Փաշինյանի հակաօրինական և հակաժողովրդավարական գործողություններին և միջամտում է մեր ներքաղաքական կյանքին, օգտագործում է նրան` Հայաստանը վերածելով մանրադրամի, դա ՀՀ֊ի ինքնիշխանության մասին է վկայում։

Իսկ երբ Ռուսաստանից մտահոգվում են Եկեղեցու դեմ հարձակումներով, դա ներքին կյանքին միջամտություն է համարվում։

Սա՜ է Նիկոլի պատկերացումներն ինքնիշխանության մասին։

Մշտաժպիտ Մակրոնը և Նիկոլին պաշտպանելու մոտիվացիան _______ Ֆրանսիան ու ֆրանսիայի…

Մշտաժպիտ Մակրոնը և Նիկոլին պաշտպանելու մոտիվացիան
_______

Ֆրանսիան ու ֆրանսիայի ժողովուրդը Հայաստանի բարեկամն են, բայց Ֆրանսիայի նախագահ Մակրոնը` ոչ։

2022֊ի հոկտեմբերի 6֊ին Պրահայում նաև Մակրոնի ջանքերով է Արցախը հանձնվել Ադրբեջանին։ Մակրոնի մոտիվացիան այդ հարցում ընդդեմ Ռուսաստանի գործելն էր։ Իսկ թե ինչ կլիներ արցախցիների հետ հոկտեմբերի 6֊ից հետո, նրան քիչ էր հետաքրքրում։

Հիմա էլ Մակրոնն իր աջակցությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանին` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ հարձակվելու, ժողովրդավարությունը բռնաբարելու, մարդու իրավունքների վրա թքելու, հայ հոգևորականների դեմ յենիչերիություն անելու, Սամվել Կարապետյանին ապօրինաբար կալանավորելու, ՀԷՑ֊ը խլելու մտադրության, թուրք֊ադրբեջանական մյուս նախապայմանները բավարարելու հարցերում։

Մակրոնին Նիկոլը պետք է որպես գործիք` Ռուսաստանի դեմ աշխարհաքաղաքական խաղերում։ Եթե դրա արդյունքում նաև Հայաստանը վերանա, ապա նա կրկին մի թեթև ցավ կհայտնի իր միկրոբլոգում, կոկորդիլոսի արցունքներ կթափի և կմոռանա Հայաստանի մասին` դրական գնահատելով հերթական հակառուսական ակցիան։

Ահա այն ամենը ինչ պետք է իմանալ, այսպես կոչված, բարեկամ Մակրոնի մասին։

Փաշինյանը գնում է Սահակաշվիլու հետքերով։ Իմ մեկնաբանությունը ռուսական լրատվամիջ…

Փաշինյանը գնում է Սահակաշվիլու հետքերով։

Իմ մեկնաբանությունը ռուսական լրատվամիջոցին։

Նիկոլի հետ չի կարելի մատաղ ուտելու գնալ և բան պայմանավորվել ____________ Եթե Նի…

Նիկոլի հետ չի կարելի մատաղ ուտելու գնալ և բան պայմանավորվել
____________

Եթե Նիկոլ Փաշինյանն առաջարկում է մի քանի օրով հրաժարվել հայհոյախոսությունից, ապա դա նշանակում է, որ վախեցած է, կամ էլ` բան է պայմանավորվել։ Ամենայն հավանականությամբ` վերջին տարբերակն է։

Ի դեպ, Նիկոլի հետ բան պայմանավորվելը ոչ թե ապուշություն է կամ միամտություն, այլ` սխալ։ Պայմանավորվողը շուտով կհամոզվի։

Քննչականի մոտ։

Քննչականի մոտ։

Բոլորս դեպի Քննչական կոմիտե (Մամիկոնյանց 46/5)՝ ի աջակցություն և ի պաշտպանությու…

Բոլորս դեպի Քննչական կոմիտե (Մամիկոնյանց 46/5)՝ ի աջակցություն և ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Միքայել Սրբազանի։

Սա պետության խնդիր է։ Սա բոլորիս խնդիրն է։

ՀԱՍԵ֊ ի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի գրասենյակում և Շիրակի թեմի առաջնոր…

ՀԱՍԵ֊ ի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի գրասենյակում և Շիրակի թեմի առաջնորդարանում հոտոտում և քուջուջ են անում այն նույն շրջանակները, որոնք Գյումրու ընտրությունների ժամանակ քչփորում էին Մայր Հայաստանի գրասենյակը` ատոմային ռումբ գտնելու առաջադրանքով։

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը ձեռնասուն, այսպես կոչված, իրավապահների մի խումբ ունի։ Ըստ անհրաժեշտության դրանց ասում է ֆու՜ կամ ֆա՜ս։

Շոկից շոկ Հայասատան __________ Սա ոչ միայն ու ոչ այնքան Բագրատ Սրբազանի, որքան …

Շոկից շոկ Հայասատան
__________

Սա ոչ միայն ու ոչ այնքան Բագրատ Սրբազանի, որքան Եկեղեցու դեմ իրականացվող լկտի և հանցավոր արշավի շրջանակներում է արվում։

Թուրքիային ու Ադրբեջանին դա դուր կգա։ Իսկ այն ինչ դուր է գալիս այդ երկուսին, Նիկոլ Փաշինյանի համար կատարելիք է։

Հայաստանն ամենօրյա շոկային ռեժիմից դուրս չի գալիս։

Նիկոլին ու իր դրսի տերերին մեծ քաոս և մեծ ցնցումներ են պետք, իսկ մեզ` մեծ փոփոխություններ, մեծ կայունություն և մեծ համերաշխություն։ Կամ, կամ։

Նիկոլ Փաշինյանն Էրդողանից 3–րդ ժամկետ է մուրում, բայց գնալու է Սահակաշվիլու ճանա…

Նիկոլ Փաշինյանն Էրդողանից 3–րդ ժամկետ է մուրում, բայց գնալու է Սահակաշվիլու ճանապարհով։