Այսօր հեռուստաեթերային օր է ստացվում: Ժամը 20:45-ին կհյուրընկալվեմ Շավարշ Գևորգյանին՝ Հ2, իսկ 22:15-ին՝ Մարիաննա Ղահրամանյանին՝ «5-րդ ալիք»:

Category: Andranik Tevanyan
Սրիկաները մշտաժպիտ են լինում ———————— Ֆրանսիայի նախագահ Մակրոնը փաթաթվում է Նիկ…
Սրիկաները մշտաժպիտ են լինում
————————
Ֆրանսիայի նախագահ Մակրոնը փաթաթվում է Նիկոլ Փաշինյանին ու հերթական «Հուդայի համբույրը» տալիս Հայաստանին։
2022թ․ հոկտեմբերի 6–ին այս զույգը հանձնեց Արցախն Ադրբեջանին։ Մակրոնը դա արեց աշխարհաքաղաքական, իսկ Նիկոլն իր անձնական–աթոռային շահերից ելնելով։
«Մայր Հայաստանի» գլխավոր թիրախը Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունն է. մենք …
«Մայր Հայաստանի» գլխավոր թիրախը Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունն է. մենք իրական այլընտրանք ենք ներկայացնում: Մեր մարտավարական նպատակը իշխանափոխությունն է: Այլ օրակարգերն արհեստական են:
Ի դեպ, եթե Փաշինյանը մտնում է ինտիմ դաշտ, ապա պետք է բացատրություն տա, թե ի՞նչ կարգավիճակում է Աննա Հակոբյանը ծախսում պետական բյուջեի փողերը:
Նիկոլական ստեր՝ հայ–ադրբեջանական և հայ–թուրքական թեմաներով ————————— 1․ Հայ–թու…
Նիկոլական ստեր՝ հայ–ադրբեջանական և հայ–թուրքական թեմաներով
—————————
1․ Հայ–թուրքական հարաբերությունները կարգավորվելու են առանց նախապայմանների։
Սո՛ւտ է։
Թուրքիան բազմաթիվ նախապայմաններ է առաջ քաշել ու քաշում։ Դրանց մի մասը կատարվել ու գերակատարվել են (Արցախի ամբողջական հանձնում Ադրբեջանին), մյուս մասը կատարման փուլում են։
2․ Փաշինյանն ու Ալիևը ուղիղ բանակցություններ վարում՝ առանց միջնորդների։
Սո՛ւտ է։
Հայաստանի ու Ադրբեջանի բանակցություններն ունի գաղափարական և գլոբալ միջնորդ ի դեմս ԱՄՆ–ի։ Կա նաև «գետնի վրա» միջնորդ, որն ԱՄՆ–ի տարածաշրջանային դաշնակիցն է՝ Թուրքիան։
3․ Փաշինյանը դեմ է «Զանգեզուրի միջանցքին» և փոխարենն առաջարկում է «Խաղաղության խաչմերուկ» ու պայքարում ՀՀ ինքնիշխանության համար։
Սո՛ւտ է։
Փաշինյանը Թուրքիայում կողմ արտահայտվեց թուրանական նախագծին, իսկ նրա չինովնիկը Փաշինյան–Ալիև բանակցությունների հետո խոսեց Թուրքիան Նախիջևանով Ադրբեջանին կապող ճանապարհի վերահսկողության արտապատվիրակման մասին։ Դա «թարգմաանաբար» նշանակում է, որ Հայաստանն այս ամենի կյանքի կոչման դեպքում կկորցնի ինքնիշխանությունն այդ տարածում և այն գործնականում կվերահսկվի Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից։
Ըստ ԱՄՆ նախագահ Թրամփի նախագծի՝ այդ ճանապարհի 30 տոկոս վերահսկողությունը կմնա ՀՀ–ին, իսկ 70 տոկոսը կվերահսկեն ամերիկացիները, որոնք կհանձնեն այն «անկախ» կառույցի։ Այդ «անկախների» դերին հավակնում են Թուրքիան ու Ադրբեջանը։ Փաշինյանը Թուրքիայում ու Աբու Դաբիում հենց այդ թեմաներն էր բանակցում։
2022թ․ հոկտեմբերի 6–ին Պրահայում թուրանական նախագիծն է քննարկվել։ Այդ նախագծի իրագործման և ՌԴ–ին մեր տարածաշրջանից դուրս մղման համար էլ Արցախը Նիկոլը, Բայդենի, Մակրոնի, Միշելի, քավորոությամբ հանձնեց Ադրբեջանին։ Հիմա էլ աշխարհաքաղաքական զոհասեղանին ամբողջ Հայաստանն է դրված։ «Խաղաղության խաչմերուկ» կոչվածը մեծագույն բլեֆ է։
․․․․․․․․․․․․․
Նիկոլական ստերին և պատերազմաբեր ծրագրերին պետք է հակադրել իրական խաղաղության մոտեցումը, որի անկյունաքարային կետերից պետք է լինեն՝
1. հայ–ադրբեջանական հարաբերությունները պետք է կարգավորվեն ռուսական միջնորդությամբ․ առանց միջնորդի ու երաշխավորի Հայաստանը մշտական զիջողի դերում է լինելու,
2. հայ–թուրքական հարաբերությունները պետք է առավելագույնս տարանջատել հայ–ադրբեջանականից, հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման օպտիմալ հարթակը 3+3 ձևաչափի շրջանակներում կարող է լինել, որտեղ թուրք–ադրբեջանական տանդեմը հնարավոր է բալանսավորել Իրանով և Ռուսաստանով։
Մնացած դետալների մասին բազմիցս ենք խոսել։ Սրանք բազայիններն են։
Ժողովրդավարական ֆաշիզմ _________ Իվանիշվիլին հրաժարվեց Վրաստանը մանրադրամ դարձ…
Ժողովրդավարական ֆաշիզմ
_________
Իվանիշվիլին հրաժարվեց Վրաստանը մանրադրամ դարձնել և դրա համար ԵՄ֊ից հարձակման է ենթարկվում։
Փաշինյանը համաձայնել է Հայաստանը մանրադրամ դարձնել` այն վերածելով թուրանական միջանցքի։ Դրա համար էլ ԵՄ֊ից ստանում է աջակցություն։
Սա ԵՄ֊ի կողմից ֆաշիզմ է` ժողովրդավարության քողի տակ։
Հայաստանում պատերազմ է․ Իվանիշվիլի՞, թե՞ Պատարկացիշվիլի ———— Պատերազմը տեղափոխվ…
Հայաստանում պատերազմ է․ Իվանիշվիլի՞, թե՞ Պատարկացիշվիլի
————
Պատերազմը տեղափոխվել է Հայաստան, բայց այլ մեթոդներով։ Թուրքիան ու Ադրբեջանը մտել են Հայաստանի խորհրդարան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ռազմավարական նշանակություն ունեցող էլ․ ցանցեր։
Հայաստանը թուրանական միջանցք սարքելու համար բոլոր ստոր մեթոդները կիրառվում են։ Թիրախավորվել է հայկական ինքնությունը, պետականությունը, Եկեղեցին։ Վերջում կհասնեն Գյումրիում տեղակայված ռուսական 102–րդ ռազմաբազային։ Ամենավերջում՝ պլանավորել են կրկնել Արցախի մոդելը։
Իրանաիսրայելական և ուկրաինական պատերազմներից Հայաստանում տեղի ունեցող պատերազմի տարբերությունն այն է, որ վարվում է 5–րդ շարասյան միջոցով։ Ներսից։ Դրա համար էլ մենք Երևանում կամ այլ քաղաքներում չենք տեսնում կամ դեռ չենք տեսնում արկեր, ԱԹՍ–ներ։ Փոխարենը տեսնում ենք ներքին ահաբեկչություն՝ ապօրինի կալանքներ, խուզարկություններ, խլոցիներ, տեղեկատվական գրոհներ ․․․
Նիկոլն է դրսի ուժերի գործիքը։ Խնդիրը Ռուսաստանի դեմ 2–րդ ճակատ բացելն է։ Վրաստանով չկարողացան, Հայաստանով են անում։
Եթե մեր քաղաքական բոլոր ուժերը և հանրությունը չգիտակցեն, որ մենք ռազմական գործողությունների թատերաբեմ ենք դարձել և պետք է դիմադրության համար լայն համախմբում ապահովել, եթե ընդդիմության մի մասը շարունակի զբաղվել մանր բանսարկություններով ու ներտեսակային ճղճիմ պայքար մղի, մյուս մասը խելքը գլուխը չհավաքի, երրորդները չգիտակցեն պահի լրջությունը, ապա ամեն ինչ շատ վատ է ավարտվելու։
Վրացական մոդելը հիշելուց էլ պետք է հիշել, որ կա Իվանիշվիլու դրական փորձը, բայց կա նաև Բադրի Պատարկացիշվիլու բացասական փորձը։
Իվանիշվիլու՞, թե՞ Պատարկացիշվիլու մոդելով կգնա Հայաստանը։ Սա՛ է խնդիրը։
Ինչու են Էրդողանն ու Ալիևը «դուխով» —————————— Ալիևն ու Էրդողանն ատամ են ցույց …
Ինչու են Էրդողանն ու Ալիևը «դուխով»
——————————
Ալիևն ու Էրդողանն ատամ են ցույց տալիս Ռուսաստանին։ Հատկապես լկտիացել է Ալիևը։
Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարների «դուխը» պայմանավորված է ․․․ Նիկոլով։ Այո՛, այո՛, Նիկոլով։
Բանն այն է, որ Թուրքիան ու Ադրբեջանը Նիկոլի միջոցով Հայաստանը դարձնում են թուրանական միջանցքի «պռախադնոյ դվոռ»։ Էրդողանը հայտարարում է, որ չնայած սկզբում Հայաստանը դեմ էր «Զանգեզուրի միջանցքին», բայց այժմ այն ավելի ճկուն է այս հարցում։ Թե ինչքան է ճկվել Նիկոլ Փաշինյանը, դժվար չէ կռահել։
Էրդողանը խոսում է «Զանգեզուրի միջանցքից» ու ոչ մի ծպտուն ինքնիշխանիստ Նիկոլից։ Պատկերացնու՞մ եք, թե ինչ վայնասուն կբարձրանար, եթե հանկարծ Ռուսաստանը խոսեր ոչ թե միջանցքից, այլ ճանապարհից։ Միանգամից կոռնային ինքնիշխանիստները։ Իսկ ահա Էրդողանի ասածները լավ են ընդունվում, քանզի ոռնալու հրահանգ ու պատվեր չկա։
Էրդողանին արձագանք չկա։ Փոխարենը բարձր խոսվում է այն մասին, որ Հայաստանը պատրաստ է թուրանական միջանցքի մաս կազմել։ Նիկոլն է ասում։ Դա նշանակում է, որ ամբողջ Հայաստանն է կլանվելու Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից։ Ու քանի որ Նիկոլը սեփական կաշվի փրկության դիմաց աճուրդի է հանել Հայաստանը, Էրդողանն ու Ալիևը «դուխովացել» են այնպես, ինչպես 2022–ի հոկտեմբերի 6–ից հետո «դուխով» շրջափակեցին Արցախը՝ հղում անելով Նիկոլի համաձայնությանը։
Ալիևը հակառուսական գիծ է վերցրել բրիտանաթուրքական, ամերիկյան, իսրայելական և մակրոնական շրջանակների ուղղորդմամբ, բայց եթե չլիներ Նիկոլի դավաճանությունը, ապա շղթան ամբողջական չէր դառնա ու նա ռիսկ չէր անի «արջի» ամորձիների հետ խաղալ։ Հիմա խաղում է, քանզի Նիկոլին, պատկերավոր ասած, «ամորձիներից» կախել է՝ վերջինիս աղմկոտ համաձայնությամբ։
Ալիևին «դուխ» է տվել Արցախի կլանումը։ Մինչև այդ նա Ռուսաստանին էր քծնում։ Հիմա դրա կարիքը չունի, քանզի Արցախը գրավել է, իսկ Նիկոլին՝ գնել։ Արդյունքում ստացվում է, որ Ռուսաստանը Հարավային Կովկասում մնացել է Վրաստանի իշխանությունների ողջամտության հույսին։
Ռուսաստանն առաջ է գնում ուկրաինական ճակատում, բայց նրա դեմ երկրորդ ճակատ են բացում Հարավային Կովկասում։ Հիմա այդ ճակատում արկեր չեն պայթում, փամփուշտներ չեն արձակվում, բայց պատերազմը գնում է այլ մեթոդներով։ Հիբրիդային պատերազմը հենց սա է։
Թուրք–ադրբեջանական խամաճիկ Նիկոլի հարձակումները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա, մեր հարգարժան սրբազանների ազատազրկումը, գործարար Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքն ու ՀԷՑ–ի խլումն այդ հիբրիդային պատերազմի դրսևորումներից են, որոնք ուղղված են ոչ միայն հայկական ինքնության, Հայաստանի Հանրապետության գոյության, այլ նաև Ռուսաստանի դեմ։ Վերջինիս ուզում են ամբողջությամբ դուրս մղել տարածաշրջանից, ինչից հետո կենտրոնանալու են Չինաստանի վրա։ Հայաստանին այդ մեծ խաղում հատկացված է մանրադրամի դերը, ինչը Նիկոլն էնտուզիազմով կյանքի է կոչում։
Այս մեծ խաղի զոհ չդառնալու կարևորագույն նախապայմանն իշխանափոությունն է։ Դա, իհարկե, անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է, բայց առանց դրա մյուս հարցերի լուծումն անհնար է։
Ալիևն ու Փաշինյանն՝ ընդդեմ ՀՀ սահմանադրության․ կանխել 3–րդ ժամկետը —————————————…
Ալիևն ու Փաշինյանն՝ ընդդեմ ՀՀ սահմանադրության․ կանխել 3–րդ ժամկետը
—————————————
Հայաստանի սահմանադրությունը ծնված օրվանից խնդիրներ է ունեցել։ Նախ ընդունման, ապա կիրառման առումներով։
Սահմանադրությունը 1995–ի հուլիսի 5–ին ընդունվեց, որպեսզի ամրագրի այդ պահին առկա ներիշխանական բալանսը և ամրապնդի գործող նախագահի դիրքերը։
Հետագայում Սահմանադրությունը փոխվեց երկու անգամ՝ 2005–ին և 2015–ին։ Այսինքն՝ 10 տարին մեկ Սահմանադրություն է փոխվել։
Բոլոր փոփոխություններն էլ ներքին պատվիրատու են ունեցել՝ օրվա իշխանությունը։ Մեկն ընդունել էր, որ պահի, մյուսը՝ որ հեռանա, երրորդը՝ որ գնա 3–րդ ժամկետի։
Տարբեր իրավիճակներում և տարբեր մոտիվացիոն նրբություններով են Սահմանադրությունն ընդունել ու փոխել ՀՀ երեք նախագահները։ Բայց դա եղել է ներքաղաքական օրակարգով և չի վիճարկել ՀՀ անկախության հռչակագիրը։
Նիկոլ Փաշինյանն էլ է ուզում փոխել Սահմանադրությունը, բայց դրան գնում է արտաքին ճնշման տակ՝ Ալիևի պահանջով։ Նա դա անում է, որպեսզի հրաժարվի ՀՀ անկախության հռչակագրից։ Նա դա անում է, որպեսզի Թուրքիայի ու Ադրբեջանի աջակցությամբ գնա 3–րդ ժամկետի՝ նախապես բավարարելով նրանց նախապայմանները։
Բոլորիս խնդիրն է Նիկոլ Փաշինյանի 3–րդ ժամկետ գնալու ծրագիրը խափանելը։ Ու թեև գործող Սահմանադրությունը պատուհաս դարձավ Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի համար (դա կանխատեսվել էր մեր կողմից մինչև դրա ընդունումը և մենք պայքարում էինք դրա դեմ՝ նաև այսօրվա պատկերը թույլ չտալու համար), այդուհանդերձ մարտավարական առումով պետք է Նիկոլին թույլ չտալ Սահմանադրության փոփոխություն, ինչն ավտոմատ նշանակելու է Ալիևի պահանջով Անկախության հռչակագրից հրաժարում։
Այս Սահմանադրությունը պետք է փոխվի, բայց իշխանափոխությունից հետո։ Այն կփոխվի ներքին օրակարգով՝ ներքին հաղթանակից հետո։
Գողն ամենաբարձրն է գոռում «Բռնե՛ք գողին» ————————————— Նիկոլ Փաշինյանի կազմակեր…

Գողն ամենաբարձրն է գոռում «Բռնե՛ք գողին»
—————————————
Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ահաբեկչությունը, իշխանության բռնի զավթման փորձը 2008թ․ մարտի 1–ին էր։ Այն դարձավ 10 զոհի և հարյուրավոր վիրավորների (մեծ մասը ոստիկան էին) պատճառ։
Նիկոլը զոհեր տվեց ու թռավ դեպքի վայրից։ Հետո գործարքով դուրս եկավ ընդհատակից, գործարքով բանտարկվեց, գործարքով դուրս եկավ բանտից։
Հիմա Նիկոլի դատախազը ահաբեկչության ու ապօրինի հեղաշրջման մեջ է մեղադրում սրբազաններին (որոնց «մեղքը» Նիկոլին քննադատելն է), ուզում է սրբազանների ու «ահաբեկչության» գործի հետ կապել գործարար Սամվել Կարապետյանին (որի «մեղքը» մեր Եկեղեցուն պաշտպանելն է) ու կալանքի տանել ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանին (որի «մեղքը» հականիկոլական բոլոր շարժումներին ակտիվ մասնակցությունն է)։
Եթե Նիկոլն իրեն հասանելիք պատիժը կրեր ամբողջ ժամկետով, ապա ․․․ Բայց դե պատմությունը «եթե»–ներ չի սիրում։ Ունենք այսօրվա պատկերը, որը պետք է փոխենք։
«Մայր Հայաստանը» կոչ է անում մասնակցել ի աջակցություն Սամվել Կարապետյանի հրավիրվ…
«Մայր Հայաստանը» կոչ է անում մասնակցել ի աջակցություն Սամվել Կարապետյանի հրավիրված երթին
———-
Հարգելի՛ հայրենակիցներ,
Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգով կալանավորվել է հայտնի գործարար և բարերար Սամվել Կարապետյանը: Աբսուրդի ժանրին պատկանող կալանքի առիթը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն պաշտպանելու նրա հայտարարությունն էր, բուն պատճառներն ավելի խորքային են և ունեն նաև աշխարհաքաղաքական, սեփականության վերաբաշխման, թուրք-ադրբեջանական օրակարգի սպասարկման հետքեր: Պատահական չէ, որ կալանքին զուգահեռ ու «ազգայնացման» անվան տակ տեղի է ունենում ՀԷՑ-ը խլելու գործընթաց:
«Մայր Հայաստանը» կոչ է անում, հակառակ Նիկոլ Փաշինյանի հակասահմանադրական սպառնալիքների, մասնակցել հուլիսի 4-ին, ժամը 18:00-ին Մաշտոցի պողոտային կից «Սիզընս» պուրակից մեկնարկող երթին, որն ընդդեմ անարդարության է և, մեծ հաշվով, ի աջակցություն բոլոր քաղբանտարկյալների:

