Մեծ ցնցումների ջատագովները` խաղաղության լոզունգներով __________ Նաթանյահուն, Զե…

Մեծ ցնցումների ջատագովները` խաղաղության լոզունգներով
__________

Նաթանյահուն, Զելենսկին և Փաշինյանը պատերազմի կուսակցությունն են ներկայացնում։ Վերջին երկուսը պատրատ են մինչև վերջին ուկրաինացին ու վերջին հայը զոհաբերել` հանուն սեփական կաշվի փրկության։

Նաթանյահուի մոտիվացիան քիչ այլ է։ Իրեն պատերազմ է պետք` աթոռը պահելու համար։

Թուրքիան և Ադրբեջանը սպասում են Ռուսաստանի ու Իրանի պարտությանը, որպեսզի առաջին հերթին հարձակվեն Հայաստանի վրա։ Նիկոլ Փաշինյանը դա գիտի և ներսից էստի համեցեք է կանչում։ Նրա համար կարևորն իր հարցն է։ Մնացածի վրա` թքած։ Խաղաղության լոզունգները միամիտներին խաբելու համար են։

Չարիքն` ընդդեմ Հայաստանի ___________ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ֊ի դեմ ար…

Չարիքն` ընդդեմ Հայաստանի
___________

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ֊ի դեմ արշավը Նիկոլ Փաշինյանն իրականացնում է Ալիևի հրահանգով։

Նիկոլի քայլերը պիղծ են, հակասահմանադրական ու հակապետական։

ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է կանգնի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Կաթողիկոսի կողքը։ Այստեղ միայն հավատքի հարց չէ։ Այստեղ առաջինը պետության հարց է։

Բորենիներին պետք է թույլ չտանք, որպեսզի հոշոտեն մեր Տունը։ Դրանց պետք է վռնդենք մեր պետությունից ու մեր եկեղեցուց։

Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման։

Նիկոլ Փաշինյանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին պատերազմ է հայտարարել` Ալիևին ու Փաշազ…

Նիկոլ Փաշինյանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին պատերազմ է հայտարարել` Ալիևին ու Փաշազադեին դուր գալու նպատակով։ Որպեսզի ապացուցի, որ կողմ է, այսպես կոչված, արևմտյան Ադրբեջանի ծրագրին առնվազն ադրբեջանցիների վերադարձի մասով։ Հետևաբար` Կաթողիկոսին պաշտպանելով` պաշտպանում ենք Հայաստանի Հանրապետությունը թուրք֊ադրբեջանական օրակարգի սպասարկումից։ Դա նշանակում է, որ ՀՀ բոլոր քաղաքացիների, այդ թվում` ոչ առաքելական հայերի, աթեիստների և այլ ազգերի ներկայացուցիչների խնդիրն է դառնում Նիկոլ Փաշինյանին միասնաբար հեռացնելը։

Վախի աչքերը մեծ են լինում, բերանը՝ գարշահոտ, սիրտը՝ թփրտացող ————————— Նիկոլի մ…

Վախի աչքերը մեծ են լինում, բերանը՝ գարշահոտ, սիրտը՝ թփրտացող
—————————

Նիկոլի մոտ ոչ թե Էդիպի կոմպլեքս է, ոչ թե «հայրասպանության» ակտ է, ոչ թե տիեզերական անբարոյականության դրսևորում է, այլ սարսափելի վախ և նեկրոֆիլիայի սուր նոպա։

Նրա մոտ Հերոստրատի սինդրոմ կամ Ներոնի դափնիներին արժանանալու մղում չէ։ Ինքը նույնիսկ Մարկեսի ստեղծագործության հակահերոսը չէ։ Ինքը փոքր մարդ է, որը մեծ դավաճանության է գնում՝ սեփական կաշին ու թալանը փրկելու համար։

Նիկոլն իր փրկությունը տեսնում է Հայաստանի կործանման մեջ։ Դրա համար էլ էնտուզիազմով կատարում է թուրք–ադրբեջանական հրահանգները։ Վերջիններս նրան կյանք են խոստացել միայն Հայաստանի լուծարման դեպքում։ Նրա վարքագիծը եթե այդ պրիզմայով դիտարկեք, մնացած ամեն ինչ պարզ կդառնա։

Հայաստանի լուծարման նիկոլական քաղաքականությունը բոլորիս, այդ թվում՝ ՔՊ–ի մեծ մասին դրել է մի նավակի մեջ։ Այնպես որ հանրային լայն երկխոսությունն ու Հայաստանի փրկությանը միտված ժողովրդական համերաշխությունն այլընտրանք չունեն։

Նիկոլ Փաշինյանի մոտիվացիան և մեր հակառակորդների ամբողջական ցանկը․ «Մայր Հայաստան…

Նիկոլ Փաշինյանի մոտիվացիան և մեր հակառակորդների ամբողջական ցանկը․ «Մայր Հայաստանի» անելիքների մասին
—————————————

Շատերը զարմանում կամ վրդովվում են, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը Կուրբան Բայրամ տոնի առիթով շնորհավորել Թուրքիայի նախագահ Էրդողանին և Ադրբեջանին։ Բա ի՞նչ աներ։ Ինքն իր տերերին է շնորհավորել և նրանցից ունի ակնկալիք, այլ ոչ թե հայ ժողովրդից, որի եկեղեցու դեմ թրքահաճո պայքար է սկսել։

Նիկոլ Փաշինյանն իր իշխանությամբ պարտական է Էրդողանին։ Առնվազն 2021–ի փետրվարից։

Նա նաև հույս ունի 3–րդ ժամկետի գնալ Էրդողանի ու Ալիևի օգնությամբ, քանզի նրանց առաջարկելու բան ունի, իսկ հայ ժողովրդին՝ չունի։

Նիկոլն Էրդողանին ու Ալիևին առաջարկում է Հայաստանը (Արցախն արդեն հանձնել է)։ Փոխարենն ակնկալում է իշխանության 3–րդ ժամկետի աջակցություն, իսկ եթե դա չստացվի, ապա անձնական անվտանգություն։ Նիկոլը չի ուզում Սահակաշվիլու օրն ընկնել։ Ինքը հույս ունի մնալ վարչապետի աթոռին կամ վատագույն դեպքում դառնալ Տիխանովսկայա։

Նիկոլը սեփական կաշին փրկելու խնդիր ունի։ Ինքը գիտի, թե ինչ է արել, ինչ է բերել հայ ժողովրդի գլխին և օբյեկտիվորեն վախենում է իշխանության կորստից։

Նիկոլը համաձայն կլինի, որ Հայաստանը վերանա, միայն թե ինքը պատասխան չտա։

Ահա այս ամենը պետք է հասկանալ, որպեսզի հստակ պատկերացնել Նիկոլ Փաշինյանի գործողությունների բուն մոտիվացիան։ Ինքը շատ լավ գիտի, որ խաբում է խաղաղության, բարիդրացիության ու տարատեսակ խաչմերուկների թեմաներով, ինչպես որ խաբում էր Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանության մասով ու առավելևս խաբում էր «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» գոռալով։ Բայց ուրիշ ճար չունի։ Պետք է խաբի, որ փրկի իրեն, իր ընտանիքը և թալանածը։ Մնացածի վրա՝ թքած (այդ թվում ու առաջին հերթին իր թիմակից և աջակից կոչվածների վրա)։

Ներքաղաքական պայքարում պետք է այս ամենը շատ լավ հասկանալ, որպեսզի ճիշտ հաշվարկել հակաքայլերը և լավ պատկերացնել հակառակորդների ամբողջական ցանկը։ Էրդողանին ու Ալիևին պետք է բալանսավորել համարժեք գործընկերոջ միջոցով։ Մնացած խոսակցությունները դատարկաբանության ու հիմարության ոլորտից են։

Պետք է երկխոսել հանրության լայն շերտերի, այդ թվում՝ «Քաղաքացիական պայմանագրի» տարբեր հատվածների, պետական ապարատի հետ, քանզի նրանց մոտիվացիան հաստատ տարբերվում է Նիկոլի մոտիվացիայից։ Նրանց արած սրիկայություններն առանց էնտուզիազմի են (բացառությամբ մի 10 հոգու), իսկ դա այս կեղտոտ մթնոլորտում արդեն իսկ հարաբերականորեն դրական երևույթ կարելի է գնահատել։

Էրդողանի ու Ալիևի համար Նիկոլը նվեր է և «ղազ», որին օգտագործելու են մինչև վերջ։ Մեր խնդիրը Հայաստանին ու Նիկոլին տարանջատելն է, Նիկոլին հեռացնելն է։

Ցանկացած պարագայում անհրաժեշտ է առաջնորդվել այն կոդով, որ Հայաստանի հանդեպ մեր սերն ավելի բարձր պետք է լինի, քան Նիկոլի հանդեպ ատելությունը։ Դա նշանակում է, որ Նիկոլին անցնցում հեռացնելու տարբերակի վրա պետք է կենտրոնանալ։ Ցնցումայինը միշտ էլ կա ու կա, բայց դա հեչ ցանկալի չէ։ Մեր անելիքն այս ուղղությամբ է։

Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշազադեի ու Հայաստանի վարչապետի աթոռին հայտնված Փաշին…

Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշազադեի ու Հայաստանի վարչապետի աթոռին հայտնված Փաշինյանի վերաբերմունքն ու բառամթերքը Հայաստանի Հանրապետության ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ նույնն են: Երկուսն էլ Հայաստանը դիտարկում են որպես «Արևմտյան Ադրբեջան» և ատում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին: Երկուսի նպատակներն էլ նույնն են: Պարզապես մեկը հանդես է գալիս որպես պատվիրատու, մյուսը՝ կատարող:

Ուշադրությո՛ւն Մի՛ վճարեք կարմիր և կապույտ կետագծերով ավտոկայանատեղիների համար․…

Ուշադրությո՛ւն

Մի՛ վճարեք կարմիր և կապույտ կետագծերով ավտոկայանատեղիների համար․ «Մայր Հայաստանի» խորհուրդը վարորդներին և դիմումը ՀՀ դատախազությանը։

«Քաղաքացիական պայմանագրի» ստի, թալանի ու ապիկարության մասին. քաղաքային տրանսպորտ…

«Քաղաքացիական պայմանագրի» ստի, թալանի ու ապիկարության մասին. քաղաքային տրանսպորտի «բարեփոխումը» և բոյկոտը։

Փաշազադեն և Փաշինյանն՝ ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ———————————— 1․ ՀԱՍ…

Փաշազադեն և Փաշինյանն՝ ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու
————————————

1․ ՀԱՍԵ–ի դեմ են Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշազադեն և Հայաստանի վարչապետի աթոռին հայտնված Փաշինյանը։

2․ Փաշազադեին ու Փաշինյանին դուր չեն եկել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ի գնահատականներն ադրբեջանական ագրեսիայի, արցախահայության իրավունքների, Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների ու պատանդների մասին։

3․ Փաշազադեն Հայաստանն ուզում է վերածել «Արևմտյան Ադրբեջանի»։ Փաշինյանի վարած քաղաքականության անունն «Իրական Հայաստան» է, բայց նա Փաշազադեի գծի վրա է։

Չմոռանանք, որ 2021–ին Փաշինյանը խոստանում էր պայքարել Արցախի ինքնորոշման իրավունքի համար, բայց 2022–ի հոկտեմբերի 6–ին Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում՝ դրանով իսկ նպաստելով արցախահայերի էթնիկ զտմանն ու հայրենազրկմանը։ Այնպես որ նրա «Իրական Հայաստանն» «Արևմտյան Ադրբեջանի» մասին է։

4․ Փաշազադեն անկեղծորեն ու հրապարակավ ցույց է տալիս իր հայատյացությունը։ Փաշինյանը դա անում է «խաղաղության» լոզունգների ներքո։

5․ Փաշինյանը Գարեգին Բ–ի դեմ հարձակվել է Փաշազադեի անուղղակի հրահանգով։ Նիկոլին բացարձակապես չի հետաքրքրում ՀԱՍԵ–ն և այդ կառույցի իմիջը։ Նա պարզապես Ալիևին է հաճոյանում դրանով։ Հետևաբար՝ ոչ մի, այսպես կոչված, կոմպրոմատ, ոչ մի տեղեկատվություն չի կարող ազդեցություն թողնել։ Նիկոլի բերած ավերածությունները նրան դնում են աշխարհիկ և հոգևոր տիրույթներից դուրս՝ լուսանցքում, ավելի ճիշտ՝ քաղաքական աղբանոցում։ Իսկ աղբանոցային մարդը չի կարող մեզ կարծիք պարտադրել կամ խոսել բարեվարքությունից։

Ինչու է գռեհկացման ագրեսիվ քարոզ տանում Նիկոլ–Աննա զույգը և ինչու են նրանք հարձա…

Ինչու է գռեհկացման ագրեսիվ քարոզ տանում Նիկոլ–Աննա զույգը և ինչու են նրանք հարձակվել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ․ «Մայր Հայաստանի» դիրքորոշումը։