
Դաշնակիցների ու թշնամիների մասին

Դաշնակիցների ու թշնամիների մասին

1–ին Հանրապետության 10 դասերը․ ինչ անել և ինչ չանել
—————————
1․ Մեր օրերի Սարդարապատը Արցախյան ազատագրական պատերազմն էր։ Ո՛չ Սարդարապատի էությունն է լայնորեն բացատրվել մեր ժողովրդին, ո՛չ Արցախյանի։ Դրա համար էլ մեր հաղթանակը մսխվեց ու հասանք այն օրին, որ ստահակները հիմա աճուրդի են հանել Հայաստանը։
2․ Եթե դաշնակից չունես, ապա դա ոչ թե քո ինքնիշխանության ու լավ որակների մասին է խոսում, այլ քո հիմարության, անմեղսունակության և ի վերջո պետական դավաճանության։
3․ Ռուսաստանն ու Իրանը մեր բնական դաշնակիցներն են, բայց որպեսզի քո ուզած ձևով դաշնակից լինեն, պետք է նախ ինքդ քեզանից բան ներկայացնես ու առաջին հերթին ինքդ կռիվ տաս քո պետության համար, այլ ոչ թե Արցախը ճանաչես Ադրբեջանի մաս, հետո էժանագին ձևով տարածես, թե բա՝ դաշնակիցն է մեղավոր, որ Արցախում հայ չմնաց։
4․ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները չեն նշանակում վատ հարաբերություններ Արևմուտքի հետ։ Վերջինս մեր բնական գործընկերն է։ Արևմտյան/համամարդկային արժեքները և կոնսերվատիվ ժողովրդավարությունը Հայաստանի համար ամենաընդունելի տարբերակն է։
5․ Վրաստանի հետ պետք է խորացնել կոոպերացիան։ Մենք ամենալավ հարևան–բարեկամ երկրների օրինակ կարող ենք ծառայել։
6․ Ադրբեջանը մինչև ուժ չտեսնի, չի հանգստանալու և անընդհատ պահանջներ է դնելու։ Իրական խաղաղության համար անվտանգության միջնորդ–երաշխավոր է պետք՝ ի դեմս Ռուսաստանի։
Ով չի ցավում Արցախի կորստի համար, նա սիրտ ու հոգի չունի, նա հայ չէ։ Բայց ով մտածում է կամ խոստանում, որ հենց վաղը կարելի է Արցախը հետ բերել, նա կա՛մ խելք չունի, կա՛մ արկածախնդիր է։
Արցախահայության վերադարձի հարցը պետք է բերել օրակարգ, բայց առանց միջնորդ դա հնարավոր չէ։ Ուրեմն՝ պետք է ուժերի բալանս ձևավորել, հետո սկսել բանակցությունը, այլ ոչ թե Ալիևի պահանջների առաջ չոքել ու խաղաղություն մուրալ՝ թղթի կտորի տեսքով։
7․ Ով ուզում է հավերժ պատերազմ Թուրքիայի հետ, քյալլագյոզ է ու պետք է հեռու մնա մեր պետությունից։ Բայց ով կարծում է, թե Թուրքիայի առաջ սողալով, բոլոր նախապայմանները բարելավելով կարելի է հասնել բարիդրացիության ու խաղաղության, նա կա՛մ հիմար է, կա՛մ դավաճան։
8․ Հայաստանի փրկության կարևոր նախապայմանը իշխանափոխությունն է։
9․ Մեր երկրի անվտանգության գլխավոր երաշխավորները մեր բանակը, մեր տնտեսությունը և մեր արժանապատիվ քաղաքացին են։ Դրանից հետո դաշնակիցները բնականորեն իրենց ճիշտ են պահում։
10․ Պետությունը ռազմի դաշտում կարող է հաղթել, կարող է պարտվել թշնամուն։ Բայց իրավունք չունի պարտվել ինքն իրեն, երկրի ներսում։ Դա նշանակում է, որ մեր ներսում առաջին հերթին պետք է կարևորվի կրթությունը, իրավունքը, տնտեսությունը, սոցիալական արդարությունը, դիվանագիտությունը, որպեսզի այս ուղղություններով ձախողումների բեռն իր վրա չկրի սահմանին կանգնած զինվորը՝ իր կյանքի կամ առողջության գնով։
Հ․Գ․ Այսօր նաև «Մայր Հայաստան» շարժման ծնունդն է։ Շնորհավորում եմ մեր թիմակիցներին ու գաղափարակիցներին։
Թմրամոլություն և խաղամոլություն․ ինչպես ստրկացնել հպարտ քաղաքացուն
————————————
Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ՀՀ քաղաքացիների մի հսկայական հատված երկու բանից մեծ կախվածության մեջ է դրվել՝
1. թմրամոլություն,
2. խաղամոլություն։
Թմրամոլության և խաղամոլության տարածումն ունի երկու նպատակ՝
1. Շատ մեծ փող աշխատել (վիվառոներն ու թմրանյութեր տարածողները միլիարդավոր դոլարներ են աշխատում ու երկրից դուրս տանում այդ գումարները․ ԱՆԻՖ–ի թալանը մանր չարաճճիություն է դրանց համեմատ),
2. Ստրկացնել ու ապուշացնել հանրությանը (հատկապես՝ երիտասարդներին)։
Այս երկու նպատակն էլ իրենց հերթին ծառայում են մեկ այլ նպատակի՝ իշխանություն պահելուն, որն էլ պետք է ծառայի այս իշխանությունների դրսի տերերի աշխարհաքաղաքական նպատակներին։
Խաղամոլ ու թմրամոլ հանրությանը հեշտ է կառավարելը, ստրկացնելը, անհայրենիք դարձնելը, անտարբեր սարքելը։ Դրա համար էլ պետականորեն հովանավորվում է թմրամոլությունն ու խաղամոլությունը։ Իսկ դուք զարմանում եք, թե ինչու են խաղամոլության հովանավորները Մարզահամերգային համալիրը վարձակալել։ Դատելով ամենից՝ ցանկության դեպքում նրանք կարող էին նույնիսկ կառավարության կամ խորհրդարանի շենքում խրախճանք կազմակերպել։ Չէ՞ որ այս իշխանության հովանավորներն իրենք են։ Իրականում համեստություն են արել։ Թե չէ կարող էին կառավարության շենքի վրա գրել «Վիվառո», խորհրդարանի շենքի վրա՝ Միկոնոս, կառավարական «դաչեքի» վրա՝ «Շնորհավոր նորապսակներին» և միջոցառումն այս երեք տարածքներում անել։
Հ․Գ․ «Անասնաֆերմայի» եզրափակիչ հատվածում նկարագրված է, թե ինչպես են ճոխության, ալկոհոլիկության, թալանի դեմ հեղափոխություն արած խոզերը խրախճանք կազմակերպում։ Օրուելի ստեղծագործությունը բոլոր ժամանակների համար է գրված։
Էդուարդ Սպերցյանը, որպես «Կրասնոդարի» ավագ, Ռուսաստանում դարձավ ֆուտբոլի առաջնության չեմպիոն։ Մնում է Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» կազմում դառնա Չեմպիոնների լիգայի հաղթող և կարելի է ֆուտբոլային 2024–2025 սեզոնը համարել հայկական՝ ի հեճուկս մեր ֆուտբոլը նիկոլաբար ոչնչացնող Հայաստանի ֆուտբոլային չինովնիկների։

Իշխանությունների հարկային տեռորը և ՓՄՁ խնդիրները․ քննարկում

Նիկոլ Փաշինյանի քաղաքական հետագիծը՝ 2018–2025
Իշխանափոխությունը ճիշտ էր, Նիկոլը՝ սխալ․ ինչպես փոխել իշխանությունը
——————————
1․ Նիկոլ Փաշինյանն ուզում է գնալ 3–րդ ժամկետի, բայց պարտվելու է։
2․ Ապագա խորհրդարանում ոչ մի ուժ 50 և ավելի տոկոս չի ստանա։
3․ Ընտրություններին մասնակցելը քննադատողները 2018–ից մասնակցել են ընտրություններին ու առաջիկայում էլ մասնակցելու են։ Մնացածը՝ բանսարկություն է։
4․ «Շախմատիստը» միշտ մնում է իր կիրառած «պրյոմի» տակ. «Лошадью ходи, век воли не видать!»
5. Ովքեր կլինեն ապագա խորհրդարանում։
6․ Ապուշից մինչև դավաճան էվոլյուցիան։
7․ «Մայր Հայաստանի» քաղաքական հավակնությունները։
Հայաստանի անվտանգային խնդիրների, ներքաղաքական զարգացումների մասին եմ զրուցել հայտնի լրագրող Ազա Բաբայանի հետ։

Երբ ձախողվում է «խիտռի» պլանը։
Ներքաղաքականացնե՛լ։

Հայաստանի ներքաղաքական վիճակի նկարագրությունը՝ 6 րոպե 23 վայրկյանում։

Կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների թանկացման դեմ Մայր Հայաստանի դատական կռիվը շարունակվում է․ ՔՊ–ն մերժվեց վճռաբեկում։