Նիկոլ Փաշինյանն այնքան է խրվել հակառուսական քարոզ տանելու առաջադրանքի մեջ, որ դա…

Նիկոլ Փաշինյանն այնքան է խրվել հակառուսական քարոզ տանելու առաջադրանքի մեջ, որ դարձել է Հիտլերի փիառշիկը:

«Ավելի լավ է լինես թուրքի շուն»․ Նիկոլ Փաշինյանի «կրթական» նորաձևության բուն ուղ…

«Ավելի լավ է լինես թուրքի շուն»․ Նիկոլ Փաշինյանի «կրթական» նորաձևության բուն ուղերձը
————————————

2018–ի հայտնի իրադարձություններից հետո ԱՄՆ–ից Հայաստան ժամանած ոչ անհայտ պաշտոնյան, ով թուրքական ու իսրայելական շահերի առաջ մղման ու հակառուսականության մոլի ջատագով է, կոչ արեց ձերբազատվել հին կարծրատիպերից։ Նիկոլ Փաշինյանի համար դա ոչ թե կոչ էր, այլ աշխատանքային հրահանգ։

Ջոն Բոլթոնի այցից հետո Նիկոլ Փաշինյան–Աննա Հակոբյան արտաամուսնական զույգը ոչնչացնում է կարծրատիպերը՝ հարձակվելով հայկական ինքնության, կոդերի, ավանդական ինստիտուտների, լեզվամտածողության և ի վերջո Հայաստանի Հանրապետության վրա (այս ընթացքում նրանք հասցրեցին կատարել հիմնական առաջադրանքներից մեկը՝ Արցախի հանձնումն Ադրբեջանին)։

Նիկոլ Փաշինյանը, նրան կցված շրջանակները դրոշակ են դարձրել «Ավելի լավ է լինես թուրքի շուն, քան ռուսի ստրուկ» բանաձևն ու միացրել մեր պետության ոչնչացման մեխանիզմը։

Նիկոլենց բերանից «ինքնիշխանություն» բառն ամենաշատն է օգտագործվում։ Ու ինչքան շատ են օգտագործում այդ բառն ու, իբր, կռիվ, տալիս դրա համար, այնքան Հայաստանի ինքնիշխանությունից հալվող մոմի պես բան չի մնում։ Նրանց դրսի տերերի համար կարևորը Ռուսաստանին վնասելն է։ Մանրադրամ է դառնում Հայաստանը, ոչնչացվում է Արցախը, բայց դա բոլթոններին, մակրոններին, միշելներին չի հետաքրքրում։ Ինչպես որ չի հետաքրքրում ուկրաինացիների կյանքը։ Կարևորը Ռուսաստանին վնասեն։ Ու քանի որ մեր տարածաշրջանում Ռուսաստանի պարտության դեպքում վակումը լցվելու է Թուրքիայով, Նիկոլի ու իր կնոջ միջոցով ոչնչացնում են կարծրատիպերը և ձևավորվում բարեկամ Թուրքիայի մասին հեքիաթներ՝ խեղաթյուրելով պատմությունը, հարձակվելով մեր սրբությունների վրա, արժեզրկելով պետության գաղափարը՝ «Նրանք զոհվել են հանուն ոչնչի» ծրագրի շրջանակներում։

«Հանուն ոչնչի» գաղափարն էր մայիսի 9–ին քարոզում նաև նիկոլական ագիտպրոպի տխրահռչակ ներկայացուցիչը։ Այս անգամ թիրախը ոչ թե Արցախում զոհված մեր հայրերն ու եղբայրներն էին, այլ 2–րդ աշխարհամարտում հերոսացած ու ֆաշիզմի դեմ հաղթանակ տարած մեր պապերը։

44–օրյա պատերազմում մեր պարտության գլխավոր ճարտարապետներից ու խորհրդանիշներից մեկը՝ Արծրուն Հովհաննիսյանը, հակառուսական քարոզչության շրջանակներում այնքան հեռու գնաց, որ սկսեց Հիտլերի փիառով զբաղվել ու տարածել այն թեզն, ըստ որի՝ մեր պապերը Ստալինգրադում զոհվել են հանուն ոչնչի։

Ըստ Հիտլերի փաստաբան Արծրունի՝ եթե գերմանացիները հաղթեին Ստալինգրադում, ապա գալու էին Հայաստանն անկախացնեին, Թուրքիան գրավեին ու ստեղծեին միացյալ, պատմական Հայաստան։ Փաստորեն, Նիկոլ–Աննա արտաամուսնական զույգն այնքան «կրթված» ու «նորաձև» է դարձրել սրան, որ արդեն նման պրոդուկտ է ստանում։ Եվ այս մարդն իր հերթին ապագա զինվորականների է «կրթված» ու «նորաձև» դարձնում։

Նիկոլենց հաջորդ քայլը կանխատեսելի է։ Թուրք–ադրբեջանական պահանջով սահմանադրություն փոխելու ու ՀՀ անկախության հռչակագրից հրաժարվելու գործընթացն ուղեկցվելու է «Երիտթուրքերը ցեղասպանության չեն ենթարկել հայ ժողովրդին, այլ փորձել են ռուսներից փրկելու համար տեղափոխել հայերին, իսկ վերջիններս չեն պահպանել տեղափոխման կանոններն ու իրենց խելքից զոհվել են ճանապարհին» կամ «Հայերը ցեղասպանվել են ռուսների պատճառով» ոճի լկտի ու «նորաձև» քարոզով։ Դա ամբողջությամբ կտեղավորվի «Ավելի լավ է լինել թուրքի շուն» ծրագրի մեջ։

Նիկոլենց պատկերացրած ինքնիշխանությունը հենց թուրքի շուն լինելն է։ Ու այդ գաղափարին նրանք հակադրում են կեղծ թեզ, թե, իբր, հակառակ կողմում ռուսի ստրուկներն են։ Մինչդեռ հենց իրե՛նք են և՛ շուն, և՛ ստրուկ։ Աշխարհաքաղաքական թափառաշրջիկներից այլ որակ չի էլ պահանջվում։

Հ․Գ․ Մոսկվայի Կարմիր հրապարակում մայիսի 9–ին տեղի ունեցած զորահանդեսի ժամանակ հայկական զորախումբ ներկայացված չէր։ Եվ դա այն դեպքում, երբ հայ ժողովուրդը ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի հիմնական դերակատարներից է։ Մենք տոկոսային հարաբերակցությամբ ամենաշատ մասնակցություն ցուցաբերած ու նաև՝ ամենաշատ մարշալներ, ծովակալներ, գեներալներ տված ազգերից ենք։

Նիկոլ Փաշինյանը հայկական զորախումբ չէր տարել։ Փոխարենը հետևում էր, թե ինչպես է Կարմիր հրապարակով անցնում Ադրբեջանի զորախումբը։ Այն Ադրբեջանի, որի դերակատարումը ֆաշիզմին պարտության մատնելու հարցում, մեղմ ասած, շատ համեստ է։

Կարմիր հրապարակում, կարելի է ասել, որ Փաշինյանն Ալիևի փոխարեն էր գնացել։ Դրա համար էլ ռուս լրագրողը, ըստ Ֆրեյդի, նրան որպես Ադրբեջանի ղեկավար ներկայացրեց։ Ու դրա մեջ ճշմարտություն կա։ Հեյդարից ու Իլհամից շատ Ադրբեջանի համար Նիկոլն է արել։ Նրա հետ կարող է միայն Էլչիբեյը մրցել ու բնականաբար կպարտվի։

Մայիսի 9֊ի զորահանդեսի քաղաքական կողմի և Նիկոլ Փաշինյանի հակահայկական քաղաքականո…

Մայիսի 9֊ի զորահանդեսի քաղաքական կողմի և Նիկոլ Փաշինյանի հակահայկական քաղաքականության հետևանքների մասին։

Մայիսի 9 Մոսկվա Կարմիր հրապարակ։

Մայիսի 9
Մոսկվա
Կարմիր հրապարակ։

Ֆաշիզմի դեմ հաղթանակի 80–ամյակը և հայ ժողովրդից գողացված Եռատոնը –––––––––––––––…

Ֆաշիզմի դեմ հաղթանակի 80–ամյակը և հայ ժողովրդից գողացված Եռատոնը
––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––

Որպես «Մայր Հայաստան» շարժման ղեկավար պաշտոնապես հրավիրվել եմ և ներկա եմ գտնվելու Ֆաշիմի դեմ տարած հաղթանակի 80–ամյակին նվիրված Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի ունենալիք Հաղթական շքերթին։

Հայ ժողովուրդն իր զգալի ներդրումն է ունեցել այդ հաղթանակի կերտմանը և տվել բազում հերոսներ՝ մարշալների, գեներալների և շարքային զինվորականների տեսքով։

Ինձ համար Կարմիր հրապարակում անցկացվող զորահանդեսին մասնակցելը էմոցիոնալ առումով աննկարագրելի է, քանի որ երկու պապերս էլ՝ Անդրանիկ Թևանյանն ու Պերճ Նազարեթյանը, մասնակցել են Հայրենական Մեծ պատերազմին և փառահեղ ուղի անցել։ Պատերազմի մասին առաջին պատմությունները հենց նրանցից եմ լսել, երբ միասին հեռուստատեսությամբ դիտել ենք դեռևս սովետական տարիներին տեղի ունեցած զորահանդեսները։ Կարելի է ասել, որ նաև նրանց անունից եմ մասնակցում հաղթական այս միջոցառմանը։

Տոնական այս օրը նաև ցավով պետք է արձանագրեմ, որ ՀՀ «թավշյա» իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում մենք զրկվեցինք մայիսի 9–ին նշվող Եռատոնից, քանզի մեզանից գողացվեցին Արցախն ու մեր հաղթանակները։ Շուշին և ընդհանրապես ամբողջ Արցախը դավաճանաբար հանձնվեց թշնամուն։ Հենց դա է պատճառը, որ արդեն մի քանի տարի մայիսի 9-ին չենք կարողանում լիարժեքորեն տոնական տրամադրություն ունենալ։

80 տարի առաջ ֆաշիզմի դեմ հաղթանակ տարած հայ ժողովուրդն իր իսկ իշխանության օրոք բախվել է ներազգային ֆաշիզմի դրսևորման հետ։ Օրվա իշխանությունը ՀՀ քաղաքացիներին բաժանում է հայաստանցիների ու ղարաբաղցիների, ռուսամետների ու արևմտամետների, գյումրեցիների ու երևանցիների, նախկինների ու ներկաների։

20–րդ դարում ֆաշիզմի դեմ տարած պայքարում պանծալի զորավարներ տված արցախցիները 21–րդ դարում դարձան ադրբեջանական ֆաշիզմի զոհ՝ 2023–ին էթնիկ զտման ենթարկվելով և տեղահանվելով սեփական հայրենիքից։

Այս ամենը ցույց է տալիս, որ հայ ժողովրդի համար դեռ չի ավարտվել ֆաշիզմի դեմ պայքարը։

Արժանին մատուցելով մեր պապերի ու հայրերի տարած հաղթանակներին՝ մենք պետք է կարողանանք ձերբազատվել ներքին ֆաշիզմից, պայքարել արցախահայության վերադարձի իրավունքի համար, ապահովել խաղաղություն, անվտանգություն և բարեկեցություն Հայաստանի Հանրապետության համար։ Մեզ անհրաժեշտ է միասնականություն, կամք և վճռականություն՝ նոր հաղթանակների համար։

Օրվա իշխանության ներքին վախերն ու ոչ լեգիտիմությունը ———————————————— Քաղաքացու…

Օրվա իշխանության ներքին վախերն ու ոչ լեգիտիմությունը
————————————————

Քաղաքացուն ներքաղաքական մանր գզվռտոցները, «մուտիլովկաները» չեն հետաքրքրում։ Քաղաքացուն հետաքրքրում են մեր երկրի անվտանգության հարցն ու իր կյանքին վերաբերող հարցերը։ Իշխանությունն անվտանգություն չի ապահովում, կյանքն էլ թանկացրել է։

Նիկոլ Փաշինյանը զրկվել է լեգիտիմության բոլոր հիմքերից։ Բացառությամբ՝ ընտրականի․ գոնե հանրային ընկալման մեջ դա այդպես է։ Նրա լեգտիմության վերջին փշրանքները կվերանան արտահերթ կամ հերթական ընտրություններով։ Նա դա գիտի կամ առնվազն զգում է։ Դրա համար էլ վախենում է ընտրություններից։

Ընտրություններից վախենում են նաև նրանք, ովքեր գիտեն, որ վարկանիշ ու շանս չունեն։ Այդ շանսը ստանալու համար մարգինալ շրջանակները սկսել են պատրաստվել ընտրությունների։ Ու ինչքան էլ խոսեն, թե, իբր, իրենք ընտրություններով չեն տեսնում ներքաղաքական փոփոխության հարցի լուծումը և չեն ուզում Նիկոլի հետ ընտրության գնալ, միևնույն է 2018–ից հետո Նիկոլի հետ գնացել են ու գնալու են ընտրության։ Մնացածը դեմագոգիա է։

Ամենակարևոր հարցն այն է, թե ինչ լուծումներ են լինելու հետնիկոլական Հայաստանում։ Անվտանգության ու հացի խնդիրն ինչպես է լուծվելու։ Սա՛ է գլխավորը։ Սա՛ է հուզում քաղաքացուն։

Վերադարձ 90-ականներ Այրել են մեքենան


Վերադարձ 90-ականներ

Այրել են մեքենան

Վերադարձ 90-ականներ

Այրել են մեքենան

2018-ին Նիկոլ Փաշինյանը նախաձեռնեց արտահերթ ընտրություն՝ չվախենալով «կոալիցիոն» …

2018-ին Նիկոլ Փաշինյանը նախաձեռնեց արտահերթ ընտրություն՝ չվախենալով «կոալիցիոն» գործընկերներից, իսկ հիմա վախենում է արտահերթից: Դրա համար էլ Արամ Սարգսյանի շանտաժն աշխատում է և բռնությունը՝ «լեգիտիմացվում»:

Օրվա իշխանությունը պայքարում է իր թալանի իրավունքը պաշտպանելու համար: Վազգեն Սար…

Օրվա իշխանությունը պայքարում է իր թալանի իրավունքը պաշտպանելու համար: Վազգեն Սարգսյանին դարձրել են առևտրի առարկա:

Հարցազրույց «Եվրամեդիա 24-ին»:

Կոռուպցիա-բացահայտում-ծեծ-գավառական ֆաշիզմ- խուլիգանության պարտակում. ինչու՞ է Ն…

Կոռուպցիա-բացահայտում-ծեծ-գավառական ֆաշիզմ- խուլիգանության պարտակում. ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը վախենում Արամ Սարգսյանից