Մայիսի 1–ի կապակցությամբ ————————— Հայաստանում գործազուրկների և վարձու աշխատողն…

Մայիսի 1–ի կապակցությամբ
—————————

Հայաստանում գործազուրկների և վարձու աշխատողների իրական խնդիրներն են՝

1․ արժանապատիվ աշխատանք և արժանապատիվ աշխատավարձ ունենալը,

2․ տանելի և մարդավայել աշխատանքային պայմաններ ու միջավայր ունենալը,

3․ գործատուի կողմից հարգանքի արժանանալը, այլ ոչ թե ստրկության ենթարկվելը,

4․ սեփական իրավունքների պաշտպանության հնարավորություն ունենալը, այդ թվում՝ իրական արհմիությունների ստեղծման միջոցով։

Կան նաև այլ խնդիրներ, բայց սրանք հիմնականներն են։ Դրանց գումարվում է նաև աշխատավորների (ու ոչ միայն նրանց) բանկային ռեկետի ենթարկվելու թեման և պատկերն ամբողջական է դառնում։

Գրառումը ոչ տոնական ստացվեց, բայց դե մայիսի 1–ն աշխատավորության իսկական տոնի վերածելու համար պետք է ոչ կենացային խնդիրների մասին խոսել։

«Թավշյա հեղափոխության» նվաճումների մասին. Փաշինյան Նիկոլի ակտիվն ու պասիվը —————…

«Թավշյա հեղափոխության» նվաճումների մասին. Փաշինյան Նիկոլի ակտիվն ու պասիվը
——————————

1. Նիկոլենք քաղաքացուն հազարներով սպանել են, բայց նշում են քաղաքացու օրը։ Հենց սա՛ է հեղափոխական պոպուլիզմը, դեմագոգիան, փարիսեցիությունը, ցինիզմը, լկտիությունը։

2. Քաղաքացու օրը նշվում է անմակարդակ գեղցու մշակույթի կրողներով։ Ճիշտ է, Երևանի Մաշտոցի պողոտայի վրա, փառք Աստծո, արդեն խորոված չի պատրաստվում, բայց միևնույն է Նիկոլ Փաշինյանի գեղցիության հոտը զգացվում է։

3. Նախընտրական կեղծիքներին փոխարինելու են եկել հետընտրական կեղծիքները, երբ վերանայվում են քաղաքացիների տված քվեի արդյունքները՝ ապօրինի հետապնդումների, «անասնագողության», ստվերային գործարքների և այլ մեթոդների օգնությամբ։

4․ Մականունավոր օլիգարխներին փոխարինելու են եկել «հեղափոխական» օլիգարխները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Ի դեպ, որոշ մականունավորների հետ լավ լեզու են գտել «հեղափոխականներն» ու փայ մտել հետները։ Աննա Հակոբյանը դարձել է «հեղափոխական» օլիգարխիայի խորհրդանիշը։ Նա իր մեջ խտացնում է Ռաիսա Գորբաչովայի և Չաուշեսկուի կնոջ կերպարները։

5․ Կոռուպցիան ու ընտրակաշառքը դարձել են «պետական»։ Գյումրիի ընտրությունները դրա վառ ապացույցն էին։

6․ Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին մահը երիտասարդացել է, Արցախը՝ հանձնվել, մեր պետության տարածքը՝ փոքրացել։

7․ «Հեղափոխությունը» բերել է գների աճ, հարկերի և տուրքերի ավելացում, տրանսպորտի թանկացում, արագաչափերի ու տեսախցիկների քանակային ավելացում, պետական պարտքի կրկնապատկում։ Աղքատացել են ՀՀ հպարտ որակված քաղաքացիները, բայց փոխարենը հարստացել են Նիկոլ Փաշինյանը, իր նեղ շրջապատն ու բանկերը։

8․ Նիկոլ Փաշինյանը հակադրության մեջ է դրել պետության ու քաղաքացու շահերը՝ վերջինիս ավելի բարձր դասելով։ Այս թեզի տակ կեղտոտ բան կա։ Թուրք–ադրբեջանական թելադրանքներով առաջնորդվող Նիկոլը քարոզչական նախապատրաստական աշխատանք է կատարում, որպեսզի հետագայում հայտարարի, որ հանուն քաղաքացու կարելի է զոհաբերել պետությունը։ Իրականում հա՛մ քաղաքացուն է զոհաբերում, հա՛մ պետությունը։ Ինչպես որ Արցախի դեպքում եղավ։ Այսինքն՝ նա ոչ թե ծայրահեղ ազատական թեզ է առաջ տանում, այլ այդ թեզի տակ սղացնում է իր պրոթուրքական քաղաքականությունը։

9. «Քաղաքացու օր» նշող «հեղափոխականները» կռիվ են տալիս ՀՀ անկախության հռչակագրի դեմ, որը ՀՀ–ի ու ՀՀ քաղաքացու ձևավորման հիմքում է ընկած։

10. Գալիս է թիվ մեկ գեղցուց քաղաքացու վրեժի պահը։

Նիկոլ Փաշինյանի բանկային ռեկետը __________________ Աղքատության, հարկերի, պետակա…

Նիկոլ Փաշինյանի բանկային ռեկետը
__________________

Աղքատության, հարկերի, պետական պարտքի, տեղական ծառայության վճարների (քաղաքային տրանսպորտ, ավտոկայանատեղի և այլն) ու գների աճի ֆոնին աչք է ծակում հայաստանյան բանկերի շահութաբերության կտրուկ աճը:

2024թ. ՀՀ բանկերի զուտ շահույթը կազմել է 363 միլիարդ դրամ: Դա 900 միլիոն դոլարի չափ է: 363 միլիարդն ավելի քան 60 տոկոսով գերազանցում է 2023թ. շահութաբերությանը:

2025թ. առաջին երեք ամսում Հայաստանի բանկերի զուտ շահույթը կազմել է 100,6 մլրդ դրամ կամ ավելի քան 250 միլիոն դոլար, որը 17,5 մլրդ դրամով կամ 21%-ով գերազանցում է 2024-ի առաջին եռամսյակի արդյունքներին:

Բանկային ոլորտում արձանագրված գերշահույթները պայմանավորված են մի շարք գործոններով: Դրանցից են՝ ռուս-ուկրաինական պատերազմը, Ռուսաստանի դեմ կիրառվող արևմտյան պատժամիջոցները, ռուս ռելոկանտների ֆինանսական շարժերը և այլն: Հայաստանի բանկերն ու գործարարների մի նեղ շրջանակ շահում է միջնորդական գործունեությունից:

Բանկերի շահույթների վրա բացի արտաքին գործոններից ազդում են նաև ներքին գործոնները: Բանն այն է, որ բանկային գործարքները Հայաստանում թանկացել են: Ամեն ինչից միջնորդավճար է վերցվում, ընդ որում՝ անտրամաբանական: Բարձր են նաև վարկային տոկոսադրույքները: Բանկը ոչ թե օժանդակում է բիզնեսին, այլ փաստացի փայ է մտնում՝ զրոյական ռիսկով:

Վարկերի տակ կքած քաղաքացիների օգտին ու շահումով խաղերի դեմ խոսող Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո խնդիրները խորացել են: ՀՀ քաղաքացիները ենթարկվում են վարկային ռեկետի, շահումով խաղերի կազմակերպիչները աստղաբաշխական եկամուտներ են ստանում:

Ստվերային տնտեսության դեմ պայքարի քողի տակ և անկանխիկ գործարքների լոզունգների ներքո Փաշինյանն ու իշխանական հովանավորությունը վայելող բանկային ոլորտը, շահումով խաղերի կազմակերպիչները դատարկում են ՀՀ քաղաքացիների գրպանները:

Փաշինյանն ուզում է տոտալ վերահսկողություն սահմանել դրամական շարժի վրա, ինչը նրա համար նաև քաղաքական վերահսկողության գործիք է: Ու եթե այս ամենին ավելացնում ենք այն, որ բանկային գաղտնիք կոչվածը վերացվել է, ապա ստանում ենք ֆինանսաքաղաքական բռնապետություն:

Փաշինյանն արագաչափերը և տեսախցիկները վերացնելու, քաղաքացիներին վարկային գերությունից ազատելու և նմանատիպ այլ խոստումների միջոցով խաբեց ՀՀ քաղաքացուն: Հիմա եկել է քաղաքացու վրեժի պահը: Նիկոլ Փաշինյանի ստերից ու ռեկետից տուժածների վրեժի ժամանակը:

Հ.Գ. Ի դեպ, հարևան Վրաստանի հետ մեր բանկային ծառայությունների գների համեմատությունն ի վնաս մեզ է: Այստեղ բառիս բուն իմաստով ֆինանսապես քերթում են քաղաքացուն:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը նախևառաջ մեր երկրի համար անվտանգությա…

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը նախևառաջ մեր երկրի համար անվտանգության հարց է և պետք է լինի ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում։

Մասնակցում ենք Ջահերով երթին։

Փախուստ «Շոուշենկից»` քաղաքապետարանից. «Քաղաքացիական պայմանագիրը» կրկին խուսափե…

Փախուստ «Շոուշենկից»` քաղաքապետարանից. «Քաղաքացիական պայմանագիրը» կրկին խուսափեց տրանսպորտի գնի թեմայով քննարկումից։

«Քաղաքացիական պայմանագրի» ապօրինությունների, այդ ուժի դատական պարտությունների և …

«Քաղաքացիական պայմանագրի» ապօրինությունների, այդ ուժի դատական պարտությունների և «Մայր Հայաստանի» հետագա քայլերի մասին։

«Մայր Հայաստանը» դատարանում կրկին հաղթեց «Քաղաքացիական պայմանագրին»: Մեր թիմակից…

«Մայր Հայաստանը» դատարանում կրկին հաղթեց «Քաղաքացիական պայմանագրին»: Մեր թիմակից Սոնա Աղեկյանին Երևանի ավագանու մանդատից զրկելը ճանաչվել է անվավեր:

Ընտրությունները՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու արդյունավետ գործիք. Երևանի, Գյումրի…

Ընտրությունները՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու արդյունավետ գործիք. Երևանի, Գյումրիի, Փարաքարի դասերը
__________________________

Գյումրիում և Փարաքարում, իսկ դրանից առաջ Երևանում տեղի ունեցած ընտրությունները ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանը, վարչական ռեսուրսը մաքսիմալ օգտագործելով, կարողանում է ստանալ 35 տոկոսի շրջանակներում քվե: Ոչ ավելին:

Նիկոլի իրական վարկանիշը տատանվում է 10 տոկոսի սահմաններում, ինչը շրիշակային է: Այսինքն՝ վարչական ու այլ կեղծիքային գործիքները հանած՝ «Քաղաքացիական պայմանագիրը» 10 տոկոսի կարող է հավակնել: Իսկ դա քաղաքական մահ է իրենց համար: Դրա համար էլ խառնվել են իրար:

2023-ին Երևանում տեղի ունեցած ընտրություններում ՔՊԿ-ն պարտվեց, բայց կարողացավ աթոռը պահել հետևյալ պատճառներով՝

1. Քաղաքացիների գերպասիվություն (ընտրություններին մասնակցեց իրավունք ունեցող երևանցիների ընդամենը 28,4 տոկոսը):

2. Հաճախորդացում («Հանրապետություն» կուսակցությանն օգնեցին անցնել ավագանի ու հետո կոալիցիա կազմեցին այդ ուժի հետ):

3.«Անասնագողություն» (ընդդիմադիր դիրքորոշմամբ հանդես եկող ուժերից մեկին բառացիորեն գնեցին և երևանցիների ընդամենը 9 տոկոսի աջակցությամբ պահեցին քաղաքապետի աթոռը):

Փարաքարում տեղի ունեցած ընտրությանը ՔՊԿ-ն պարտվեց: Չօգնեցին ո՛չ վարչական ռեսուրսը, ո՛չ դրածոների ինստիտուտը:

Գյումրիում Նիկոլ Փաշինյանն ուզում էր կրկնել Երևանի մոդելը, բայց գյումրեցիները խառնեցին ՔՊԿ-ի խաղաքարտերը, քանի որ Երևանի փորձը բոլորի աչքի առաջ էր: Արձանագրվեց ընտրողների բարձր մասնակցություն՝ ավելի քան 42 տոկոս:

«Մայր Հայաստանը» ինչպես Երևանում, այնպես էլ Գյումրիում գերքաղաքականացրեց ընտրությունները: Բացի ՔՊԿ-ից «Մայր Հայաստանը» միակ ուժն է, որը ներկայացված է հանրապետության առաջին երկու քաղաքներում, ինչը հիմնավոր է դարձնում մեր համապետական հավակնությունը:

Հանուն արդարության պետք է նշել, որ Գյումրիում ընտրությունները գերքաղաքականացնում ու մթնոլորը շիկացնում էին նաև ընդդիմադիր դաշտում հանդես եկող մյուս թեկնածուները: ՔՊԿ-ն ուզում էր ասֆալտի ու շիբինի ընտրության վերածել մեր երկրի երկրորդ քաղաքի ընտրությունը, բայց դա չհաջողվեց:

Գյումրիում «Քաղաքացիական պայմանագրի» իշխանազրկումը տեղի ունեցավ հետևյալ գործոնների ազդեցությամբ՝

1. Քաղաքացիների բարձր մասնակցություն, որի պայմաններում ՔՊԿ-ի «հավաքած» 17 հազար քվեն թույլ չտվեց «խփել» 50 տոկոսից ավելին:

2. Ընդդիմադիր բոլոր թեկնածուների կողմից ՔՊԿ-ի դեմ մթնոլորտի ձևավորում:

3. Ընդդիմադիր դաշտում (փոքրիկ շեղումներով) միմյանց դեմ չաշխատելու գործելաոճ:

4. Ընդդիմադիր սեգմենտի բազմազանության ապահովում, ինչը հնարավորություն չտվեց ՔՊԿ-ին մեկ ուղղությամբ հարձակվել, ինչն էլ իր հերթին հնարավորություն տվեց հականիկոլական ուժերին խուսափել պետական ռեպրեսիվ մեքենայի ամբողջական ճնշումից: Բացի այդ՝ ընդդիմադիր ընտրողն ուներ այլընտրանքային հնարավորություններ և գնաց ընտրատեղամաս: Եթե մեկին չէր հավանում, ապա այլ տարբերակներ կային:

5. Գյումրեցիների բարձր մասնակցությունը հնարավորություն չտվեց անցողիկ շեմը հաղթահարել ՔՊԿ-ի հաճախորդ «Հանրապետություն» կուսակցությանը, որն այս անգամ թաքնվել էր «Եվրադաշինքի» անվան տակ. գյումրեցիները ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանին չի հաջողվելու, պատկերավոր ասած, սատանի մայլում քյանդրբազություն անել: Եթե ընտրությանը մասնակցեր 35.000 ընտրող, ինչպես որ կանխատեսում էին իշխանական սոցիոլոգները, ապա «Եվրադաշինքը» կանցներ ավագանի, իսկ ՔՊԿ-ն անցողիկ շեմը չհաղթահարածներից իրեն բաժին հասնող տոկոսներով հնարավորություն կունենար նույնիսկ միանձնյա իշխանություն ձևավորել: Բայց Գյումրին շախ ու մատ արեց ՔՊԿ-ին:

6. Գյումրիում, ի տարբերություն Երևանի, ընդդիմադիր ներկայացող որևէ ուժ չծախվեց, «անասնագողություն» տեղի չունեցավ:

7. Ընտրությանը մասնակցող ուժերի, ընտրահանձնաժողովի անդամների, վստահված անձանց, դիտորդների, լրատվամիջոցների արդյունավետ աշխատանք:

Եվ այսպես, սխալ են այն «վերլուծաբանները» և քաղաքական ուժերը, որոնք առավոտից մինչև երեկո քարոզում են, որ ընտրություններով հնարավոր չէ Նիկոլին հեռացնել: Գյումրին ու Փարաքարը հակառակն ապացուցեցին: Ընտրության դեմ քարոզողները կա՛մ քաղաքականապես տգետ են, կա՛մ վախենում են ընտրություններից, քանզի գիտեն, որ իրենք վարկանիշ չունեն և հետևաբար պետք է քարոզեն ընտրությունների դեմ ու քաղաքական դեմագոգիայով զբաղվեն:

Ի դեպ, «ՔՊԿ-ին ընտրություններով հնարավոր չէ հաղթել» կոդով քարոզն էր այն պատճառներից մեկը, որ Երևանի ընտրություններին ցածր մասնակցություն արձանագրվեց և ՔՊԿ-ին հաջողվեց պահել մայրաքաղաքային իշխանությունը: Այդ քարոզիչները, կամա թե ակամա, հանդես եկան «Քաղաքացիական պայմանագրի» օգտին:

Ցածր մասնակցությունը ձեռնտու է միայն իշխանությանը, քանզի ինքը կարողանում է մոբիլիզացնել վարչական ռեսուրսը և համամասնորեն բարձր տոկոս հավաքել: Միայն բարձր մասնակցությամբ է հնարավոր ջարդել վարչական ռեսուրսը: Գյումրիում հենց այդպես էլ եղավ:

Ընտրություններից հիմա վախենում են Նիկոլ Փաշինյանը և ընդդիմադիր դաշտի այն մարգինալ հատվածը, որը վարկանիշ չունի ու ստիպված «մուտիլովկաներով» է զբաղվում:

Նիկոլ Փաշինյանին հեռացնելու տարբեր ձևեր կան, բայց չի՛ կարելի բացառել ընտրությունները (արտահերթ կամ հերթական): Ընտրության դեմ քարոզը սխալ ուղերձ կլինի հանրությանը: Ճիշտ հակառակը՝ ընտրությունները Նիկոլին հեռացնելու արդյունավետ միջոցներից են: Եվ ամենալավն այդ մասին արդեն գիտի Նիկոլ Փաշինյանը:

Մի քանի բան էլ ընտրությունների մասով արձանագրենք և ամփոփենք:

Երևանի և Գյումրիի ընտրությունները ցույց տվեցին, որ մրցակցային ու գերքաղաքականացված ընտրությունների դեպքում ԱԺ ընտրություններում կարող ենք ունենալ հետևյալ պատկերը (ՏԻՄ և համապետական ընտրություններն իրարից որոշակիորեն տարբերվում են, քանի որ կան հստակ առանձնահատկություններ, բայց ամեն դեպքում որոշ դետալներ կարելի է ընդհանրացնել և նախնական եզրահանգումներ անել): Եվ այսպես՝

1. Առաջիկա խորհրդարանական ընտրություններում որևէ ուժի (եթե ֆորսմաժորային զարգացումներ և արտառոց քաղաքական իրավիճակներ չլինեն) չի հաջողվի հավաքել 50 և ավելի տոկոս,

2. Նիկոլ Փաշինյանին հեռացնելու արդյունավետ ձևն ընտրություններին ոչ թե մեկ, այլ մի քանի ընդդիմադիր ուժով մասնակցելն է, քանզի այդ դեպքում հնարավոր է լինում ընտրական գործընթացի բարձր մասնակցություն ապահովել և ջլատել իշխանությանը՝ թույլ չտալով վերջինիս կենտրոնանալ մեկ հակառակորդի ուղղությամբ: Բացի այդ՝ ընտրողն ընդդիմադիր դաշտում այլընտրանքային տարբերակներ է ունենում և որևէ ուժի հակավարկանիշը չի խանգարում ընդդիմադիր ընտրազանգվածին գնալ ընտրատեղամաս և իր ցանկությանը համապատասխանող ընտրություն կատարել:

3. Ընտրությունների ժամանակ պետք է հականիկոլական միասնական մթնոլորտ ձևավորել և խփել մեկ թիրախի՝ «Քաղաքացիական պայմանագրին»: Ինչպես որ Գյումրիում արեցինք և հաղթեցինք:

Նիկոլ Փաշինյանը կրկին մանրադրամ դարձրեց Հայաստանը. պոզով և պոչով դավաճանություն …

Նիկոլ Փաշինյանը կրկին մանրադրամ դարձրեց Հայաստանը. պոզով և պոչով դավաճանություն
____________________________

ԱՄՆ-ում Թրամփի հաղթանակից հետո արևմտյան գլոբալիստները չեն հանդարտվում: Վերջիններիս դուր չի գալիս այն, որ ԱՄՆ նախագահը փորձում է երկխոսել ՌԴ նախագահ Պուտինի հետ և խաղաղ լուծում գտնել Ուկրաինայի մասով:

Գլոբալիստների համար կարևորը Ռուսաստանին ցանկացած գնով վնասելն է: Ու թքած, թե դրա արդյունքում ինչ կլինի Ուկրաինայի հետ, Վրաստանի հետ, Արցախի հետ, Հայաստանի ու մյուսների հետ: Նիկոլ Փաշինյանն այս շրջանակների համար օգտագործվող գործիք է: Նրան օգտագործեցին 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում, որպեսզի ռուսներին վնասեին: Հետևանքը՝ 120 հազար արցախցիների էթնիկ զտումն էր: Մակրոններին, բայդեններին, միշելներին դա չհուզեց: Ձևական արցունքներ թափեցին ու անցան առաջ: Նիկոլն էլ նույնն արեց ու հիմա դրսի տերերի թելադրանքով Հայաստանն է դնում զոհասեղանին:

Գլոբալիստների համար Թուրքիան Ռուսաստանի դեմ աշխատելու բնական դաշնակից է: Նիկոլ Փաշինյանն իր կաշվի ու աթոռի փրկության հարցում ապավինում է հենց Թուրքիային: Զուգահեռաբար նա շարունակում է օգտագործվել գլոբալիստների կողմից՝ Հայաստանը դարձնելով մանրադրամ:

Ինչպես հայտնի է, ՄԱԿ-ում ընդդեմ Ռուսաստանի բանաձև է քվեարկվել, որին միացել է նաև Հայաստանը: Ըստ այդ բանաձևի՝ ՌԴ-ն Ուկրաինայի մասով ագրեսոր է ճանաչվել: Այսինքն՝

Հայաստանը, որը դե յուրե Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, ԵԱՏՄ անդամ է,

Հայաստանը, որտեղ կա ռուսական ռազմաբազա,

Հայաստանը, որի անվտանգային համակարգը մեծապես Ռուսաստանից է կախված, ագրեսոր է ճանաչում նույն Ռուսաստանին և հանդես գալիս Ուկրաինայի կողմից: Եվ դա այն դեպքում, երբ Ուկրաինան մշտապես գործել է հօգուտ Ադրբեջանի, ողջունել է ադրբեջանական ագրեսիան՝ ընդդեմ Արցախի, 44-օրյա պատերազմի արդյունքների մասով շնորհավորել է Ադրբեջանին:

Ուշագրավն այն է, որ ՄԱԿ-ում հակառուսական բանաձևին դեմ է քվեարկել ԱՄՆ-ը, իսկ Ադրբեջանը չի մասնակցել քվեարկությանը: Վերջինս հաստատ դիվիդենտներ է քաղելու այս ամենից: Բնականաբար՝ Հայաստանի հաշվին:

Սա Նիկոլ Փաշինյանի կողմից պրոթուրքական ու հակահայկական հերթական քայլն է, որից օգտվելու են Թուրքիան ու Ադրբեջանը: Քանի որ հայ-ռուսական հարաբերությունների վատացումից միայն այս երկու երկրները կարող են օգտվել: Սա պոզով ու պոչով դավաճանության վառ օրինակ է:

Նիկոլ Փաշինյանի թալանչիական քաղաքականության, ժողովրդին տուգանքի մատերիալ դարձնել…

Նիկոլ Փաշինյանի թալանչիական քաղաքականության, ժողովրդին տուգանքի մատերիալ դարձնելու, ընտրակաշառքը «պետական» մակարդակի բարձրացնելու, Գյումրիում ՔՊԿ–ի ստացած ապտակի, զռռացող էշի և այլ արդիական թեմաների մասին։