Նիկոլ Փաշինյանը Թուրքիային ասում է «այո», Հայաստանին՝ «ոչ» ________________ Նիկ…

Նիկոլ Փաշինյանը Թուրքիային ասում է «այո», Հայաստանին՝ «ոչ»
________________

Նիկոլ Փաշինյանի թուրքական վոյաժները հակապետական օրակարգով էին: Նրա առաջ նախապայմաններ են դրել, ինչին ինքն ասում է «այո» և իր գործողություններով ցույց է տալիս, որ պատրաստ է ամեն ինչի: Ու որպես ապացույց Թուրքիա գնալուց առաջ արեց քայլեր, որոնք պետք է դուր գային Էրդողանին ու Ալիևին:

Ահա այդ քայլերից երեքը:

Լկտիաբար հարձակվել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա և քծնել Էրդողանին՝ թուրքական մզկիթ այցելելով:

Զանգվածաբար և ապօրինաբար հարձակվել ՀՅԴ ներկայացուցիչների, ընդդիմադիր հայացքներ ունեցող ակտիվիստների դեմ, բայց խոսել ժողովրդավարությունից:

Խոսել, իբր, խաղաղության խաչմերուկից, բիզնեսի զարգացումից, Հայաստանի տնտեսական հեռանկարից, բայց ապօրինաբար կալանավորել հայտնի գործարար Սամվել Կարապետյանին ու փորձել սեփականության վերաբաշխում իրականացնել: Ավելի մեծ վնաս Հայաստանի տնտեսությանն ու մեր երկրի ներդրումային իմիջին դժվար է պատկերացնել:

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանն ուզում է, որ Սամվել Կարապետյանը Հայաստանից հեռանա, իսկ թուրքերը՝ գան:

Մեր անելիքը ճիշտ հակառակ վեկտորն ունի:

Հ.Գ. Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած միջազգային տնտեսական ֆորումում հնչեցված մտքերը, մեր տարածաշրջանում առկա զարգացումները ևս մեկ անգամ հաստատում են, որ ցնցումներով լի այս ժամանակահատվածում Հայաստանը կարող է կայունություն և անվտանգություն ապահովել միայն ազգային շահերի համար կռիվ տալով:

Մեր երկրի գոյության ու անվտանգության թիվ մեկ սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *