Պատերազմից հետո մի պատմությամբ արձանագրեցի մեր ժողովրդի կատարյալ միամտությունը և…

Պատերազմից հետո մի պատմությամբ արձանագրեցի մեր ժողովրդի կատարյալ միամտությունը և էդ միամտությունից օգտվող մի եզակի սրիկա ֆիքսեցի։ Ուրեմն մեկը մի կազմակերպություն էր բացել, որով իբր բանակի համար բաներ էր արտադրելու, հետո ինտերնետից մի ռոբոտի նկար էր քաշել, թե զինվորներին փոխարինող ռոբոտ է սարքելու։ Այդ ամենի համար մարդկանցից փող էր հավաքում, անհրաժեշտ պարագաները անվճար ստանում էր տարբեր մարդկանցից, աշխատանքը անում էին կամավորները, անգամ իր իբր ձեռնարկության հոսանքի փողն էին մարդիկ տալիս։ Վերջում գիտեք ինչ պարզվեց, որ մարդկանց փողերով, կամավորների կարած վրաններն ու քնապարկերը վաճառել էր ՊՆ-ի վրա, իսկ ռոբոտ իհարկե այդպես էլ չկառուցեց, քանի որ նման նպատակ չկար էլ։

Հիշում եմ դրա ակտիվ փողհավաքման փուլում գրեցի ժողովրուրդ ջան էդ ռոբոտի նկարը քաշած է ինտերնետից, այդ մարդը ձեզ մոլորեցնում է։ Մոլորվողները գիտեք ոնց պորտես տեղը դրեցին։ Հետո պարզվեց, որ մի քանի հարյուր հազար դոլար փող է հավաքել ու իրենով արել։ 2023-ից դրա էջը չի էլ գործում։

Նույն բանն է քաղաքական դաշտում, երբ փորձում ես մարդկանց աչքերը բացել, թե ժողովուրդ ջան էս ինչ փրԳիչը կոնկրետ ձեզ քցում է։ Ասում են մի կողմ քաշվիր, թող մենք հավատանք, կարող է էս անգամ չմոլորեցնի մեզ։

«Կրթվելը նորաձև է» շարժման հերթական կանգառը՝ Արմավիր։Հաջորդ հանդիպումների մանրամ…

«Կրթվելը նորաձև է» շարժման հերթական կանգառը՝ Արմավիր։Հաջորդ հանդիպումների մանրամասները և մասնակցելու կարգը` «Իմ քայլը» հիմնադրամի էջերում ❤️💙🧡

«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի մեր տավուշցի 40 փոքրիկները, այսօ…

🫶🏻«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի մեր տավուշցի 40 փոքրիկները, այսօր ծանոթացան չինական հարուստ մշակույթի հետ:
🇦🇲 🇨🇳 Հայաստանն ու Չինաստանը բարեկամ ժողովուրդներ են, և «Իմ քայլը» հիմնադրամը մեծ գոհունակությամբ է արձանագրում, որ ևս մեկ հնարավորություն է ստեղծվել մեր ծրագրի շահառու փոքրիկներին ծանոթացնելու Չինաստանի մշակութային հսկայական ժառանգությանը:




«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի մեր այս փուլի շահառուները` տավու…

💙«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի մեր այս փուլի շահառուները` տավուշցի 40 փոքրիկները, այսօր Երևանում էին` Գ. Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցում, որտեղ Միջազգային Գիտամշակութային Կենտրոնը կազմակերպել էր չինական մշակույթի հետ ծանոթացման միջոցառում։

💙Ավելին` շուտով տեսանյությում:

ՔՊ-ի ստեղծման օրվանից սկսած Գյումրին ԵՐԲԵՔ չի ունեցել ՔՊ-ն ներկայացնող քաղաքապետ…

ՔՊ-ի ստեղծման օրվանից սկսած Գյումրին ԵՐԲԵՔ չի ունեցել ՔՊ-ն ներկայացնող քաղաքապետ: Լոկ պաշտոնակատար, այն էլ մի քանի ամիս:
Գյումրին իր խոսքը ասեց: Հստակ, առանց այլևայլությունների:
Բարևներ մայրաքաղաքին: Հայրաքաղաքը ժպտաԳը:

#եսքոԳյումրինեմ
#եսքոՎանաձորնեմ
#եսքոԵղեգնաձորնեմ
#եսքոԱշտարակնեմ
#եսքոՀրազդաննեմ
#եսքոԱրտաշատնեմ
#եսքոԻջևաննեմ
#եսքոԱրմավիրնեմ
#եսքոԿապաննեմ
#եսքոԳավառնեմ
#դուիմԵրևանը

Մասնակիցները տպավորված էին դասընթացի ինտերակտիվ բնույթից, և ակտիվորեն մասնակցու…

🧠 Մասնակիցները տպավորված էին դասընթացի ինտերակտիվ բնույթից, և ակտիվորեն մասնակցում էին, հայտնում իրենց կարծիքները, կիսում տարբեր մտքեր:
Հիշեցնենք, որ դասընթացը բաղկացած է 5 բաղադրիչներից: Հաշվի առնելով մասնակցել ցանկացողների մեծ թիվը դասընթացի բոլոր բաղադրիչները խտացվել են վեցժամյա ինտենսիվ ծրագրում, որը ակտիվ քննարկումների, ոչ ֆորմալ միջավայրի և անմիջականության շնորհիվ արդեն հասցրել է սիրվել մեր մասնակիցների կողմից:💙

#Հարցազրույց

#Հարցազրույց

Մեր հանրությանը քաջ հայտնի է, որ ես մշտապես դեմ եմ եղել Ադրբեջանի հետ առանց միջն…

Մեր հանրությանը քաջ հայտնի է, որ ես մշտապես դեմ եմ եղել Ադրբեջանի հետ առանց միջնորդների բանակցություններին։ Սակայն, ցավոք, հաղթեց ադրբեջանա-թուրքական նարատիվը, թե իբր միջնորդները «փայ» են մտնում և միայն խանգարում են գործընթացին։ Նույնը պնդում էր նաև հայ փորձանքագիտական համայնքը, և արդյունքում իշխանությունները փուլ առ փուլ հրաժարվեցին ՌԴ, ապա՝ ԵՄ և վերջում՝ ԱՄՆ միջնորդությունից՝ ապավինելով Էրդողանի միջնորդությանը և մնալով թուրք-ադրբեջանական տանդեմի առջև՝ շվարած կանգնած։

Այսօր տեսնում ենք, թե ինչպես է հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունը հրաժարվում ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններից՝ պահանջելով միջնորդավորված բանակցություններ։

Առանց միջնորդների բանակցությունները բերեցին նրան, որ Հայաստանը գնաց աննախադեպ զիջումների՝ հանուն Խաղաղության տեքստի համաձայնեցման, ըստ էության բավարարելով Ադրբեջանի գրեթե բոլոր պահանջները, սակայն այդպես էլ ստորագրված փաստաթուղթ չստացավ։

Իսկ Իրանի իշխանությունները շատ ավելի հեռատես են և գործում են՝ առաջնորդվելով իրենց ժողովրդի շահերով։

Տեղի ունեցածի, տեղի ունեցողի և դրանց հետևանքների մասին շատ ենք խոսել, իսկ այս անդրադարձը միտված է զուտ Իրանի թարմ օրինակի միջոցով վերարժևորել առանց միջնորդների բանակցելու մոտեցման խոցելիությունը։