#կրթվելընորաձևէ #կրթարշավիհաջորդհանդիպումները ապրիլի 12 – Մեղրի ապրիլի 19 – Թալ…

#կրթվելընորաձևէ #կրթարշավիհաջորդհանդիպումները

📌ապրիլի 12 – Մեղրի
📌ապրիլի 19 – Թալին
📌մայիսի 3 – Բերդավան
📌մայիսի 4 – Բերդ
📌մայիսի 10 – Կապան
📌մայիսի 11 – Քաջարան
📌մայիսի 17 – Աշտարակ
📌մայիսի 31 – Վանաձոր

💙Շարժմանը մասնակցել ցանկացողները կարող են լրացնել այս հայտը և ստանալ հնարավորություն մասնակցելու «Կրթվելը նորաձև է» հանդիպումներին, բանախոսությունների շարքին և Շարժման շրջանակում կազմակերպվող այլ միջոցառումներին։

✅Հայտը լրացնելիս պարտադիր է նշել, թե որ հանդիպմանն եք ցանկանում ներկա գտնվել, որից հետո կստանաք հրավեր «Իմ քայլը» հիմնադրամի կողմից👇🏻




Ի պատասխան «տատիկների գործի» մասին Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած մանիպուլատի…

Ի պատասխան «տատիկների գործի» մասին Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած մանիպուլատիվ տեսանյութի։ Ինչու՞ մանիպուլատիվ։ Որովհետև.

(1) չեն ասում, որ հսկայածավալ ապացուցողական գործողություններ են կատարել, բայց փող բաժանելու գեթ մեկ դեպք չեն բացահայտել

(2) «ընտրակաշառք» բառը հանրությունը հասկանում է հենց փող բաժանելու իմաստով, մինչդեռ Կիմա տատիկի մեղադրանքը վերաբերում է բացառապես «խոստում ընդունելուն», ընդ որում՝ նա չի ընդունում մեղադրանքը

(3) կրիմինալ են տեսնում հեռախոսով ծածկանշաններով խոսելու մեջ։ Մինչդեռ ընդդիմադիր հայացքներ ունեցողների միջև ծածկագրով խոսելը կայուն սովորույթ է – մենք լավ գիտենք, որ մեզ գաղտնալսում եք, մենք էլ խոսում ենք ծածկանշաններով, օրինակ՝ «էն թրաշված պինգվինը էսօր էլ ասում էր, որ էլ ոչ մեկ իրա հետ չի ուզում բլոտ խաղա» (էսօր եմ ասել՝ Կառավարության նիստում «կադրային սովի» մասին մարդամեկի ճառերի մասին)

(4) հեղինակության, «խաթրի» ուժով ընտրողներ ներգրավելն ու նրանց ցուցակներ կազմելը, իմ իմանալով, հանցանք չի։

#հատիկառհատիկ Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված…

#հատիկառհատիկ Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք, Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 25/4 հասցեում գտնվող 237,9 քմ մակերեսով հասարակական տարածքի և 0,16879 հա մակերեսով բնակավայրերի նշանակության հողամասի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 99 միլիոն դրամ:




Երկրում կադրային ճգնաժամ է

Երկրում կադրային ճգնաժամ է

Էսօր շատ տարօրինակ երազ եմ տեսել։ Հայկ Նահապետը հավաքել էր մեզ ու ասում էր՝ տղե…

Էսօր շատ տարօրինակ երազ եմ տեսել։

Հայկ Նահապետը հավաքել էր մեզ ու ասում էր՝ տղերք, Բելը զորք ա վերցրել՝ գալիս ա մեր վրա։ Ի՞նչ անենք։

Առաջինը խոսեց Աննան։ Ասեց՝ «ես էս հարցի միակ լուծումը տեսնում եմ կրթվելու մեջ։ Պիտի կրթվենք»։ Ըտեղ մի անդուր կենդանի ոտքի կանգնեց ու սկսեց ծափ տալ – «Ճիշտ է ասում տիկին Աննան։ Դա՛ է միակ ճանապարհը։ Հաղդելու՛ ենք»։ Միջամտեց Խզմալյան Տիկոն՝ խորհրդավոր ձայնով – «Իսկ ե՛ս կարծում եմ, որ մենք պետք է ձիով քայլ անենք։ Պիտի առաջին շարքում կանգնեցնենք կանանց բատալյոնը ու հե՛նց Բաբելոնի զորքը մոտենա…»։ «Տիգրա՛ն, քո ասածը ձիով քայլ չի – էշով քայլ է, – չդիմացավ Վանոն, – էդ քո ելույթը Յութուբով եմ լսել։ Կյանքումս նման էշություն չէի լսել։ Դու բացառիկ դ……ոբ ես, Տիգրա՛ն»։ «Պարո՛ն Սիրադեղյան, ես Ձեզ կոչ եմ անում հարգել միմյանց, – լսվեց մի ճղճղան ձայն, – իմ ա՛յս ձեռքերով գրված Մեծ Հայքի Սահմանադրության համաձայն՝ չի՛ կարելի ատելության խոսք հնչեցնել։ Փոխարենը ես առաջարկում եմ դիմել Ամերիկայի դեսպանատուն ու խնդրել գրանտ՝ խաղաղություն հաստատելու մասին սեմինարներ կազմակերպելու համար»։ «Դանիե՛լ, Ամերիկան դեռ չի հայտնաբերվել։ Ինչե՞ր ես խոսում», – նորից չդիմացավ Վանոն։ «Ո՛չ մի Ամերիկա, – լսվեց զրնգուն մի ձայն, – մենք պիտի դիմենք Սպարտային։ Սպառտա, Առմե՛նիա…»։ «Տղերք, Սպարտան հեռու է։ Կարողա՞ Ասորեստանին դիմենք։ Ես էնտեղ լավ գործընկերներ ունեմ», – բազմանշանակ ժպիտով ասաց Արա Գեղեցիկը։ «Արա՛, Գեղեցի՛կ, – նորից չդիմացավ Վանոն, – քո գործընկերը Շամիրամը չի՞։ Քեզ հազա՛ր եմ ասել, դրա հետ զգույշ էղի, ա՛յ տղա։ Դա վերջը գլուխդ ուտելույա»։ «Մի վայրկյան, մի վայրկյան։ Արա ջան, կարո՞ղ եմ խնդրել տիկին Շամիրամի հեռախոսահամարը։ Նրան ուզում եմ հրավիրել մեր կրթական արշավին»։ «Ճի՛շտ եք ասում։ Բռավո։ Պարտադիր պետք է հրավիրել տիկին Շամիրամին։ Հաղդելու՛ ենք»։

Էդ թեժ պահին նկատեցի, որ Հայկ Նահապետը նետ ու աղեղը վերցրել է ու շարժվել Բելին ընդառաջ։

Ամոթից զարթնեցի։

Ալավերդու Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը հիմնանորոգված է #ինչպեսխոստացել…

Ալավերդու Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը հիմնանորոգված է #ինչպեսխոստացելէի

Ադրբեջանն իր ամենավառ երազներում անգամ չէր կարող պատկերացնել, որ Հայաստանն ընդու…


Explore more in Video

Ադրբեջանն իր ամենավառ երազներում անգամ չէր կարող պատկերացնել, որ Հայաստանն ընդունակ է նման զիջումների

Այս զարմանահրաշ պարզաբանումը թարգմանաբար նշանակում է հետևյալը. «Թանկագի՛ն բարեկ…

Այս զարմանահրաշ պարզաբանումը թարգմանաբար նշանակում է հետևյալը.

«Թանկագի՛ն բարեկամներ,
Մենք ոչ թե Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն ենք, այլ նիկոլ փաշինյանի հաստատած հակահայ ու հակաիրավական ռեժիմի զինված պահակախումբ։ Ուստի երբ որ պետք է՝ պատրաստ ենք օրենքի խախտմամբ ուժ կիրառել, նվաստացնել, ստորացնել, խոշտանգել ռեժիմի խաթրին կպնող մարդկանց նկատմամբ։ Մենք անպատժելի ենք ու ինչ անում ենք՝ լավ ենք անում։ Ձեզ էլ մաղթում ենք հանգիստ սպասել 2026 թվին ու հուսալ, որ կկարողանաք մեզ հաղթել արդար ու ցիվիլ պայքարում։ Խելոքներ։»

նիկոլերենից թարգմանությունը՝ Ռ.Մելիքյանի