Լուսաբացին բարձրացա Գոշավանք, տեսնեմ՝ մի տարիքով զույգ Սբ.Աստվածածին եկեղեցու դռ…

Լուսաբացին բարձրացա Գոշավանք, տեսնեմ՝ մի տարիքով զույգ Սբ.Աստվածածին եկեղեցու դռան դիմաց կանգնած բողոքում է, թե ինչու է դուռը փակ։ «Բա եկեղեցու դուռը կփակե՞ն», – կիսաթատերական ձևով դիմում է ինձ ամուսինը։ «Ես հեսա կգնամ՝ նիկոլի՛ն կբողոքեմ», – կեսկատակ հավելում է նա։

Էդ պահին ես բարեբախտաբար հիշում եմ, որ գտնվում եմ Եկեղեցու դիմաց ու որ մի քանի ժամ առաջ «Հրաժարիմք»-ն եմ ասել, ու մի կերպ պահում եմ ինքնատիրապետումս։ Ժպտալով բացատրում եմ, որ Եկեղեցու դռները փակ են, որովհետև այնտեղ արժեքավոր շատ իրեր կան, սրբություններ կան, իսկ վստահ լինել, որ դիմացինդ գողացող կամ սրբապիղծ չէ՝ այլևս ոչ ոք չի կարող։ Վերջում էլ հավելում եմ՝ «Բայց որ շատ ես ուզում՝ գնա դրան բողոքի։ Թող գա՝ մի հարամություն էլ ստեղ անի»։ «Տո չէ, ա՛յ ախպեր ջան, կատակ էի անում»։

Կարճ ասած՝ որոշում եմ մի 5-10 րոպեում էդ մարդկանց կարճ տուր անել Գոշավանքի ու Մխիթար վարդապետի մասին, հրաժեշտ եմ տալիս, ու գնում եմ գործերովս։

Հեռվից լսում եմ շշուկով՝ «այ մարդ, էս էն քպ-ի դեպուտատը չէ՞ր»։ «Հա՞ որ, ա՛յ կնիկ»։ Մի կերպ պահում եմ ինքնատիրապետումս ու առանց շրջվելու հեռանում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *