Վեհափառ Տեր, որդիական խոնարհությամբ շնորհավորում եմ Ձերդ Սրբության ծննդյան տարեդ…

Վեհափառ Տեր, որդիական խոնարհությամբ շնորհավորում եմ Ձերդ Սրբության ծննդյան տարեդարձը։ Աղոթում եմ ամենակալ Տիրոջը պահապան և զորակից լինել Ձեզ։ Մաղթում եմ քաջառողջություն, ամուր կամք, հոգու արիություն և երկար տարիների պայծառ ու արդյունաշատ գահակալություն՝ ի շահ աստվածասեր մեր ժողովրդի և խնկաբույր Հայրենիքի։

«Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ո՜վ Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *