Քոչարյանի ու Սարգսյանի թիմերի՝ գնդակը (իմպիչմենթի նախագիծը) անընդհատ իրար դաշտ փ…

Քոչարյանի ու Սարգսյանի թիմերի՝ գնդակը (իմպիչմենթի նախագիծը) անընդհատ իրար դաշտ փոխանցելը ու մեկը մյուսին պարտադրելը, որ վարչապետի թեկնածուի անունը մյուսը գրի մի բանի մասին է.

Թե Սարգսյանը, թե Քոչարյանը հասկանում են, որ եթե նույնիսկ մի հրաշքով կարողանան պակասող երկու ստորագրությունները հավաքել ու գալ կանգնել խորհրդարանի առաջ որպես վարչապետի թեկնածու, դա նրանց համար քաղաքական կարիերայի ավարտ է լինելու՝ պայմանավորված ՔՊ խմբակցությամբ։ Թե Քոչարյանը, թե Սարգսյանը և թե նրանց կողմից առաջադրված ցանկացած մեկը «Քաղաքացիական պայմանագրի» հետ խորհրդարանում առերեսվելուց հետո այլևս դժվար թե կարողանա զբաղվել քաղաքականությամբ։

Երկուսն էլ վախենում, կամ ավելի շուտ սարսափում են խորհրդարանում ՔՊ-ի առաջ հայտնվելուց ու դրա համար է, որ նրանց խմբակցությունների դիալոգը հիմա հնչում է այսպես.

— ՉԷ, դուք Քոչարյանին առաջադրեք։
— Չէ, դուք Սարգսյանին առաջադրեք։

Արձանագրեք՝ Քոչարյանի խմբակցությունը մեծագույն սիրով պատրաստ է առաջադրել Սարգսյանին, իսկ Սարգսյանի խմբակցությունը՝ Քոչարյանին։

Ամփոփելով՝ Սերժն ու Ռոբերտը վախենում են «Քաղաքացիական պայմանագրից», շատ են վախենում, բայց դեմ չեն մեկը մյուսին ուղարկել քաղաքական ինքնասպանության։

Այսօր մամուլի ազատության օրն է։ Իմ համեստ կարծիքով Հայաստանում մամուլն ազատ է …

Այսօր մամուլի ազատության օրն է։

Իմ համեստ կարծիքով Հայաստանում մամուլն ազատ է առավել, քան աշխարհի մեզ հայտնի որևէ կետում։ Չեմ ասում՝ ավելի լավն է, ասում եմ՝ ազատ է։ Առնվազն ազատ է իշխանությունից, ազատ է ընտրել թե ինչպես աշխատի, ում հետ աշխատի, աշխատի դրամաշնորհային կազմակերպությունների հետ, թե նախկին օլիգարխներից որևէ մեկի հետ, նախկին օլիգարխներից գումարը ստանա դոլարով, ռուբլով, թե՞ դրամով։

Հայաստանում մամուլի ազատությունը չլսված մակարդակի է, դե գոնե ընդդիմադիր մամուլի՝ հայհոյախառն վերնագրե՞ր՝ ինչքան ուզես, ակնհայտ կեղծ մեջբերումնե՞ր՝ քավ լիցի, օտար պետությունների շահերի բացահայտ սպասարկում՝ սեփականի հաշվին՝ էլի ոչ մի խնդիր։

Հայաստանում չկան մամուլի ինքնակարգավորման մեխանիզմներ։ Ես չեմ հիշում գեթ մի դեպք, որ լրագրողական կազմակերպությունները այս կամ այն կերպ դատապարտեն կամ գոնե քննեն որևէ լրագրողի կամ լրատվականի որևէ խնդրահարույց դրսևորում, իսկ նմանատիպ ուշադրության արժանի դեպքեր վստահաբար եղել են։

Ու սա բերել է մի վիճակի, երբ լրատվականներն ու լրագրողները կատարյալ ազատություն են վայելում, ինչը երևի նորմալ է նոր աշխարհում։

Նախկին անաչառ ու բազմակողմանի մեդիան ամբողջ աշխարհում է մեռնում ու դառնում բևեռացված, կարծիքային։ Լրատվականներն ու լրագրողները դադարում են լրատվության անկաշառ ու անկողմնակալ աղբյուր լինել ու դառնում են լավագույն դեպքում գաղափարախոսությունների, իսկ վատագույն դեպքում՝ անհատների «աշտարակներ» ու այս դեպքում թերևս տրամաբանական է, որ փոխվում է նաև մարդկանց ընկալումը մեդիայի նկատմամբ։ Բևեռացված մեդիան բերում է բևեռացված վերաբերմունքի՝ գաղափարական համախոհները սիրում են, ընդդիմախոսները՝ ատում, սա էլ է նորմալ, եթե ատելության ուղիղ դրսևորումների չի հասնում, այլ մնում է միայն վերաբերմունքի մակարդակում, բայց հենց էստեղ է դժվարությունը ու հենց էստեղ է մամուլի ինքնակարգավորման անհրաժեշտությունը։ Դատական վճիռները վիրավորանքի և զրպարտության համար շատ հաճախ էնպիսի փոխհատուցումներ են ներառում, որ ուղղակի ծիծաղ է առաջացնում, երբ շատ լավ գիտես թե ինչ ֆինանսական հնարավորություններ ունի տվյալ լրատվականի պատրոնաժն անող նախկին օլիգարխը ու հարց է ծագում՝ իսկ դա զսպելու՞ է այդ լրատվականին հետագա զրպարտություններն անելու հարցում, թե՞ հակառակը՝ խրախուսելու։ Ու սա ասում եմ որպես պաշտոնյա, ով երբեք ոչ մի լրատվականի դատի չի տվել, չնայած դրա լիուլի առիթների։

Մեր շատ հայրենակիցներ մամուլի ազատությունը խնդիր են համարում, ես՝ ոչ։ Ես խնդիր համարում եմ ինքնակարգավորման մեխանիզմների ի սպառ բացակայությունը, ես խնդիր համարում եմ վիրավորանքի և զրպարտության «մատչելիությունը», ես խնդիր համարում եմ թեկուզ բևեռացված մեդիայի պայմաններում խաղի հստակ կանոնների ու բացակայությունը։

Չմոռանամ նաև խոսել հայկական լրատվական դաշտի «Դոն Կիխոտների» մասին՝ հիմնականում անհատ լրագրողներ, որոնք ապահովում են բազմակողմանի ու անաչառ լրատվություն՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքային դիրքերից։ Ասեմ, որ մշտապես հիանում եմ նրանցով, նույնիսկ երբ անձամբ ես կամ մեր թիմն է հայտնվում նրանց թիրախում։

Շնորհավորում եմ։

Տերտերը՝ չէ, բայց տերտերի տերը իր պատասխանը կստանա. էդպես էլ չսովորեցիք, որ յու…

Տերտերը՝ չէ, բայց տերտերի տերը իր պատասխանը կստանա. էդպես էլ չսովորեցիք, որ յուրայիններին ընկած չեն թողնում։

Քոչարյանին գրպանային տերտերի լպիրշ զանգվածը երեկ գիշեր փաստորեն շարունակել է լկտիության արշավը իմ բնակության հասցեում և հարակից տարածքներում։

1. Փակցրել են իմ նկարով պաստառներ հարակից շենքերի և խանութների բակերին, բայց թե ինչու՞ են իմ նկարների կողքին պահել իրենց տերտերին շատ հիշեցնող ֆիգուրը՝ լավ չեմ հասկանում։ Եթե տերտերը շատ է նեղվում ավելորդ քաշից և էն փաստից, որ միջինացված 100 կիլոգրամով ինձնից ավել է կշռում, թող դիմի՝ մարզման պլան կտամ, կմարզվի, գուցե գոնե դրանում հաջողի։

2. Տանս դռան առաջ սատկած մուկ են թողել. հաշվի առնելով թողնողներին՝ կարելի է ասել, որ իրենցից մեկին ընկած են թողել «քաղաքական թշնամու» ոտքերի տակ, ինչը թերևս զարմանալի չէ, բայց ամոթ է՝ իրար հետ ակցիայի էիք գնացել, գոնե էսպես ընկած չթողնեիք, չէ՞ որ նա ձեզնից մեկն էր։

Մնում է միայն արձանագրել, որ այս բոլոր հատված կարմիր գծերն այլևս իրականություն են ու դրանք հատողները տեր ունեն, որի անունը երեկ հենց իրենք են տվել ու տիրոջը ես ոչ մի լավ բան խոստանալ չեմ կարող։


Միջադեպի մասին

Միջադեպի մասին

Փախած #ընդդիմությունը

Փախած #ընդդիմությունը

Կանադայի քաղաքացի նախկին հոգևորականին ի պատասխան. (Մատթեոս 12:36) Բայց ասում եմ…

Կանադայի քաղաքացի նախկին հոգևորականին ի պատասխան.

(Մատթեոս 12:36) Բայց ասում եմ ձեզ, որ ամեն դատարկ խոսքի համար, որ մարդիկ խոսում են, դատաստանի օրը հաշիվ պիտի տան։

(12:37) Որովհետև քո խոսքերից պիտի արդարացվես և քո խոսքերից պիտի դատապարտվես։

Սերժաքոչարյանականները ամիսներ առաջ մի ֆեյք էջ էին բացել Վանո Սիրադեղյանի անունով…

Սերժաքոչարյանականները ամիսներ առաջ մի ֆեյք էջ էին բացել Վանո Սիրադեղյանի անունով, որը պնդում էր, թե ինքը Վանոն է, ողջ է, ու տարատեսակ մառազմ էր տարածում։ Հետո էջը անվանափոխվեց, բայց շարունակեց նույն ոճի մառազմատիկ պնդումները։ Անգամ մակերեսային վերլուծությունը ցույց է տալիս, որ էջը վարում են նույն անձինք, որ վարում էին տելեգրամյան տխրահռչակ Mediaport ալիքը։

Հիմա այս մտքի տիտանները Վանոյի անունով բացած, հետո անվանափոխված ֆեյք էջում տեղադրված մառազմին հղում անելով մեղադրանքներ են ներկայացնում ՔՊ-ի հասցեին։

ՀՀ գլխավոր դատախազից պահանջում եմ այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորի հնչեցրած մեղադրանքը, թե ՔՊ-ն ընտրակաշառք է բաժանել՝ ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում, ավելի ճիշտ՝ չեմ պատկերացնում, թե ինչու՞ դա պիտի չընդունվի որպես ուղիղ հաղորդում հանցագործության մասին։

Այդ սուտը բնականաբար կհերքվի, բայց հաղորդում տվողը պիտի կրի սուտ մատնության բոլորը քրեաիրավական հետևանքները։

#Ճեպազրույց #Ցեղասպանություն

#Ճեպազրույց #Ցեղասպանություն

«Դաշնակցականները Թուրքիայում միացան երիտասարդ թուրք կոմիտեի հետ և այսուհետ Օսման…

«Դաշնակցականները Թուրքիայում միացան երիտասարդ թուրք կոմիտեի հետ և այսուհետ Օսման-Դաշնակցական պիտ կոչվին».- 1909 թվականին Թիֆլիսում լույս տեսնող «Խաթաբալա» շաբաթաթերթը այս ծաղրանկարով էր արձագանքել Դաշնակցության և երիտթուրքերի համագործակցությանը։

#իմացիրպատմությունդ

Բայդենը նշել է, որ Սերժ Սարգսյանն իրեն խնդրել է, որպեսզի չթեժացնի Հայոց #Ցեղասպա…


\u2757\ufe0f\u0532\u0561\u0575\u0564\u0565\u0576\u0568 \u0576\u0577\u0565\u056c \u0567, \u0578\u0580 \u054d\u0565\u0580\u056a \u054d\u0561\u0580\u0563\u057d\u0575\u0561\u0576\u0576 \u056b\u0580\u0565\u0576 \u056d\u0576\u0564\u0580\u0565\u056c \u0567, \u0578\u0580\u057a\u0565\u057d\u0566\u056b \u0579\u0569\u0565\u056a\u0561\u0581\u0576\u056b \u0540\u0561\u0575\u0578\u0581 #\u0551\u0565\u0572\u0561\u057d\u057a\u0561\u0576\u0578\u0582\u0569\u0575\u0561\u0576 \u0573\u0561\u0576\u0561\u0579\u0574\u0561\u0576 \u0570\u0561\u0580\u0581\u0568\u2757\ufe0f \n\n\u0548\u0582\u0580\u0561\u0581\u0578\u0572 \u0574\u0561\u0576 \u0565\u056f\u0565\u0584 \u0571\u0565\u0580 \u0584\u0561\u0572\u0561\u0584\u0561\u056f\u0561\u0576 \u0561\u057c\u0561\u057b\u0576\u0578\u0580\u0564 \u054d\u0565\u0580\u056a \u054d\u0561\u0580\u0563\u057d\u0575\u0561\u0576\u056b \u0564\u056b\u0574\u0561\u057a\u0561\u057f\u056f\u0565\u0580\u056b \u0574\u0565\u057b \u056f\u0561\u0574 \u0571\u0565\u0580 \u056f\u0578\u0582\u057d\u0561\u056f\u0581\u0561\u056f\u0561\u0576 \u0577\u0561\u0580\u0584\u0565\u0580\u0578\u0582\u0574″,”delight_ranges”:[],”image_ranges”:[],”inline_style_ranges”:[],”aggregated_ranges”:[],”ranges”:[{“entity”:{“__typename”:”Hashtag”,”__isEntity”:”Hashtag”,”url”:”https:\/\/www.facebook.com\/hashtag\/\u0025D6\u002581\u0025D5\u0025A5\u0025D5\u0025B2\u0025D5\u0025A1\u0025D5\u0025BD\u0025D5\u0025BA\u0025D5\u0025A1\u0025D5\u0025B6\u0025D5\u0025B8\u0025D6\u002582\u0025D5\u0025A9\u0025D5\u0025B5\u0025D5\u0025A1\u0025D5\u0025B6?__eep__=6″,”mobileUrl”:”https:\/\/m.facebook.com\/hashtag\/\u0025D6\u002581\u0025D5\u0025A5\u0025D5\u0025B2\u0025D5\u0025A1\u0025D5\u0025BD\u0025D5\u0025BA\u0025D5\u0025A1\u0025D5\u0025B6\u0025D5\u0025B8\u0025D6\u002582\u0025D5\u0025A9\u0025D5\u0025B5\u0025D5\u0025A1\u0025D5\u0025B6″,”__isNode”:”Hashtag”,”id”:”665567803457153

❗️Բայդենը նշել է, որ Սերժ Սարգսյանն իրեն խնդրել է, որպեսզի չթեժացնի Հայոց #Ցեղասպանության ճանաչման հարցը❗️

Ուրացող ման եկեք ձեր քաղաքական առաջնորդ Սերժ Սարգսյանի դիմապատկերի մեջ կամ ձեր կուսակցական շարքերում