
📹#Ճեպազրույց

📹#Ճեպազրույց

🔴Այսպիսի մեդիատեռոր եղել է 1999թ.-ի հոկտեմբերի 27-ից առաջ…
Այսօր հանդիպեցի ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ։
Քննարկեցինք Հայաստանի արտաքին մարտահրավերները, խաղաղության գործընթացը, հարևանների հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը ու էլի մի շարք կարևոր հարցեր։
Տպավորված եմ ուսանողների հեռատեսությունից ու շրջահայացությունից և անչափ ուրախ՝ նրանց ճանաչելու համար։





#ՍԵՐԺԱՔՈՉԱՐՅԱՆԻ դիմագիծը…

Երբ զինվորի ներքնաշոր ու գուլպա կերածները որոշում են, որ պիտի լկտիանան՝ պետք է իրենց տեղը հիշեցնել։
Հրապարակ օրաթերթում տպագրված լուրը, թե ՔՊ-ն առաջարկել է Մարտուն Գրիգորյանին ընտրել Գյումրու համայնքապետ, իսկ Մարտուն Գրիգորյանն էլ մերժել է, բացարձակ սուտ է։
Նման առաջարկ ՔՊ-ին արել է Մարտուն Գրիգորյանի դաշինքի մաս կազմող կուսակցություններից մեկը նախագահը՝ Հանրային հեռուստաընկերության եթերում՝ հարյուր հազարավոր հեռուստադիտողների աչքի առաջ և նույնքան մարդու առաջ էլ ստացել պատասխան։
ՔՊ-ն Գյումրու ՏԻՄ-ում համամասնական ընտրությունների մեխանիզմի ներդրումից հետո միակ կուսակցությունն է, որ հավաքել է 17 000 քվե և մենք առավել քան պատասխանատու ենք մեզ վստահված յուրաքանչյուր քվեի համար։
Իհարկե, ընդդիմադիր մամուլը մեր օրերում դարձել է մի յուրատեսակ ստի կայսրություն, բայց, հարգելի գործընկերներ, սուտն էլ պիտի չափ ունենա, սահման ունենա։

Կարևոր նորություններ՝ անհուսալի վարկերի ծրագրում:
Քաղաքական տհասությունն ու հոգեխանգարմունքը՝ միաձուլված
Գյումրիում կա թաղ, որը կոչվում է «Թուրքի մայլա»։ Գյումրիում անխտիր բոլորը այդ թաղն անվանում են «Թուրքի մայլա», սկսած այդ թաղում բնակվող շինարարից՝ մինչև այդ թաղում բնակվող պատգամավոր։
Հիմա ընդդիմադիր լրատվականների մտքի հանճարները, սեփական արտադրության մաղձից կուրացած, ասում են, թե «Թուրքի մայլա» ասելով՝ ես փորձել եմ վիրավորել այնտեղ ապրող ինչ-որ մեկին։
Անկեղծորեն կարծում եմ, որ այդ պնդումն անող ցանկացած մեկը հոգեբանական աջակցության լրջագույն կարիք ունի։ Այս մարդիկ այնքան են տարվել իրենց քաղաքական հակառակորդներին, և առհասարակ ուղղակի իրենց դուր չեկող մարդկանց «թուրք» ասելու մոլուցքով, որ իրենց թվում է, կամ գոնե փորձում են ներկայացնել, թե Գյումրու թաղերից մեկի տասնամյակներով եկող անունը տալով՝ վիրավորում ես թաղի բնակիչներին ու իրենք էլ որպես իրական առյուծասիրտներ ի պատասխան դրան ասում են,- «թուրքը դու ես»։
Հատկանշանական է, որ սա անում են ընդդիմադիր այն թևի լրատվականների ներկայացուցիչները, որի առաջնորդը տարիներ շարունակ տարածվող դավադրապաշտական տեսության համաձայն՝ կիսով չափ ադրբեջանցի է ու նրա բոլոր մեղքերի պատճառը հենց դա է։ Ենթադրում եմ, որ այս մարդկանց մտածածով՝ ես էլ պիտի այս դավադրապաշտական տեսությունը նրանց երեսով տայի՝ ասելով,- «Էս չե՞ք, դե իմացեք իրական թուրքն ով է»։
Բնականաբար էդպես չեմ անի, որովհետև նախ դավադրապաշտական տեսությունները հիմարություն են ու կեղծ և հետո՝ նրանց առաջնորդի թուրք կամ ադրբեջանցի չլինելը բնավ չի ազատում նրան այն ամբողջ պատասխանատվությունից որը նա կրում է որպես Հայաստանում քրեաօլիգարխիայի հիմնադիրներից մեկը, որպես նախագահ, որի օրոք հոկտեմբերի 27 է եղել, որպես նախագահ, որի օրոք մարտի 1 է եղել, որպես նախագահ, որի ամբողջ ընտանիքն ու թիմն անցնում են ապօրինի գույքի գործերով, որպես նախագահ, որ մեր երկրի կարևորագույն ենթակառուցվածքը «պարտքի դիմաց» տվել է օտարին, ու հավատացեք ինձ, սրանք շատ ավելի ծանր մեղադրանքներ են, քան դավադրապաշտական կեղծ տեսությունը, թե Քոչարյանը ադրբեջանցի է, ոչ, նա ընդամենը թուլակամ, խեղված մեկն է, որի ոտքերը թուլացել են իշխանությունից ու փողից, ու այդ երկուսը պահելու համար նա գնացել է ամեն հնարավոր քայլի, ու նրա այդ քայլերի արդյունքում դիզած ունեցվածքի պաշտպանության շրջանակներում քաղաքական հակառակորդներին ու նրանց աջակիցներին «թուրք» ասելը ընդամենը վկայությունն է այն բանի, որ աշխարհի փողն անգամ չի կարող «բուժել» գաղափարական ու քաղաքական սնանկությունը։
Հետգրություն. Ապօրինի գույքի գործերով ամենօրյա դատական վճիռների հրապարակման ինտենսիվացմանը զուգընթաց սպասվում է «թուրք» բառի օգտագործման խիստ աճ ընդդիմադիր մեդիադաշտում։ Պետությունից թալանածները պիտի թալանը պետությանը վերադարձնողներին «թուրք» անվանեն։

#Հարցազրույց

#Գյումրի