
Արժանապատվություն, ազնվություն, անկեղծություն, թասիբ:

Արժանապատվություն, ազնվություն, անկեղծություն, թասիբ:
Մարտուն Գրիգորյանը հայտարարեց, որ կմիանա Վարդան Ղուկասյանին
Գյումրիում ՏԱՌԱՑԻՈՐԵՆ կատարվեց այն, ինչի մասին մենք զգուշացնում էինք. Ռուբեն Մխիթարյանը, Կարեն Սիմոնյանը և իհարկե Մարտուն Գրիգորյանը մարդկանց խաբելով ձայներ հավաքեցին և դրանք տվին Վարդան Ղուկասյանին։
Ու սա այն դեպքում, երբ Մարտուն Գրիգորյանը առանց ամաչելու կանգնում ու այս սցենարը նկարագրողներիս ստախոսության մեջ էր մեղադրում, իրեն էլ ներկայացնում որպես քաղաքը «Վարդան Ղուկասյան-ՔՊ տանդեմից» պաշտպանող մի սամուրայ։
Ինչևէ, արձանագրենք.
1. Չկա Սերժ-Քոչարյան հակամարտություն. կա մեկ ընդհանուր Սերժաքոչարյան։
2. Լավագույնը, ինչ կարող է Հայաստանին առաջարկել Սերժաքոչարյանը դա Վարդան Ղուկասյանն է։
3. ՔՊ-ն ինչպես միշտ ազնիվ էր ու անկեղծ իր ընտրողի հետ՝ ի տարբերություն Սերժաքոչարյանի ներկայացուցիչների (հատկապես Վարդան Ղուկասյան ընտրող Մարտուն Գրիգորյանի)։ Մենք ու նաև անձամբ ես տառացի ներկայացրել էի այս սցենարը։

Սերժիստները աթոռի համար թիրախավորել են ամենախոցելի խավին՝ անօգնական ծերերին: Ծերանոցից ուղղորդած տանում են քվեարկելու:
էս չե՞ք:
Լռության օրվա հետ կապված խախտումները և ՔՊ-ի դեմ հակաքարոզչությունը ուղղակի ահռելի ծավալի են հասել ընդդիմադիր լրատվամիջոցներում։
Այս պահին իրավաբանների հետ գրություններ ենք կազմում՝ բոլոր այս կարգազանցներին վարչական պատասխանատվության ենթարկելու համար, բայց շեշտում եմ՝ սա չտեսնված ու չլսված բան է այս ծավալի ընտրախախտումներ, այն էլ՝ լրատվամիջոցների կողմից։

Ակնհայտ կեղծ դիտորդություն իրականացնող «Հայաքվեն» այս տեսանյութը վերնագրել է .- «Գյումրիի 31/70 տեղամասի հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Ալլա Գևորգյանն ուղղորդում է ընտրողին և մտնում քվեախցիկ»։
Այնինչ տեսանյութում հստակ երևում է, որ ընտրողը խնդիր է տեսել քվեախցիկի հետ և ինքն է խնդրում, որ հանձնաժողովականները ստուգեն/ուղղեն այն, ինչն էլ անում է հանձնաժողովի նախագահը։
Այս կեղծ դիտորդների մասին դեռ էլի կխոսենք։

Ընտրական կարգի բազմակի խախտումներ և մեդիատեռոր ընդդիմադիր լրատվականների կողմից: