2018-ի սեպտեմբերին դպրոցները դիմավորել են մոտ 39 հազար առաջին դասարանցու, 2024-ի…

2018-ի սեպտեմբերին դպրոցները դիմավորել են մոտ 39 հազար առաջին դասարանցու, 2024-ին թիվը իջել է՝ 34–35 հազարի. ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյան

Ու այս անկումային ցուցանիշը հաշվի առնելով այն, որ այս թվի մեջ կան նաև Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների երեխաները: Իսկ հիմա փակեք մի պահ աչքերդ, հիշեք էն 5000 զոհված ջահել տղերքին ու մոտավոր հաշվարկով, թե երբ կամուսնանային ու երբ կունենային երեխա, պատկերացրեք, թե որքան առաջին դասարանցիներ չեն գնալու դպրոց մոտակա տասնամյակում:

Առաջին դասարանցիների թվաքանակի անկումը շարունակվելու է: Դա էլ է Նիկոլի այն զիջումներից, առանց որոնց մենք չէինք լինի հիմա «ավելի ինքնիշխան» քան երբևէ:

ՀՀ «կրթված» վարչապետից պահանջվել է մոտ 1 ժամ և 3 «պԱպիտկա», որ իմանա, որ Անկախու…

ՀՀ «կրթված» վարչապետից պահանջվել է մոտ 1 ժամ և 3 «պԱպիտկա», որ իմանա, որ Անկախության հռչակագիրը ոչ թե 1991-ին է ընդունվել, այլ 1990-ին:

Հ.Գ. Բայց «զատո» զգու՞մ եք, որ խաղաղ պետության մեջ ենք արդեն ապրում:)))

ՆԻԿՈԼԻ ՕՐԸ ՕՐ ՉԻ ԱՌԱՆՑ ՍՏԻ Այսօր Նիկոլը գրում է, որ մայիս-հունիս-հուլիս ամիսներ…

ՆԻԿՈԼԻ ՕՐԸ ՕՐ ՉԻ ԱՌԱՆՑ ՍՏԻ

Այսօր Նիկոլը գրում է, որ մայիս-հունիս-հուլիս ամիսներին Հայաստան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այցելել է «ռեկորդային» թվով զբոսաշրջիկ (տես նկար 1): Ենթադրենք, որ դա այդպես է, բայց հարց է առաջանում.
Իսկ ինչու՞ մեծն վիճակագիրը չի անդրադառնում հունվար-փետրվար-մարտ-ապրիլ ամիսներին: Դա հասկանալու համար այցելում ենք armstat.am կայքը և տեսնում, որ այ հենց դա Նիկոլին ոչ ձեռնատու տվյալներ են (տես նկար 2):

2024 թվականի հունվար հունիսին ՀՀ այցելել է
946 162 զբոսաշրջիկ, իսկ 2025 թվականի հունվար հունիսին 907 135 զբոսաշրջիկ, այսինքն 39 027 այցելուով պակաս:

Եթե նույնիսկ սրան գումարենք հուլիսի թվերը նույնպես (2024 թ. 237 603 !!!! 2025 թ. 263 592), ապա դարձյալ 2025 թվականին հունվար հուլիս ամիսներին ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս կլինի 13 038-ով:

Նիկոլական «մաթեմատիկա»: Կիսաճշմարտությունների թվաբանություն:

Երեկ Դումիկյանը ցույց է տվել ամենակարևորը: Որ առանց պետությունից 6.000.000$ վերց…

Երեկ Դումիկյանը ցույց է տվել ամենակարևորը: Որ առանց պետությունից 6.000.000$ վերցնելու հնարավոր է ունենալ և ավելի շատ հանդիսատես և ավելի շատ եկամուտ:
Հաջողություն:

Արդեն 5 տարի, ես ամեն օր ապացուցում եմ, որ մեդիան և սոց.հարթակները կարևորագույն …

Արդեն 5 տարի, ես ամեն օր ապացուցում եմ, որ մեդիան և սոց.հարթակները կարևորագույն դաշտ են տեղեկատվական պատերազմում առավելություն ստանալու համար:
Ուղղակի կա մի «փոքր» բան, որ պարտադիր է: Պետք է իմանաս ինչ անես, ինչպես անես ու երբ:

Միքայել Սրբազանի խոսքը դատարանի դահլիճից ներկայացրել եմ իմ դիտանկյունից և ընդամենը 1 օրում այն facebook-ի իմ հարթակում ունի 310.000 դիտում և 9.800 հավանում, իսկ instagram-ի իմ հարթակում 185.000 դիտում և 5.500 հավանում: Այսինքն կես միլիոն դիտում միայն իմ մոտ: Տեսել եմ իմ պատրաստած նյութը տասնյակ այլ էջերում ներբեռնած նույնպես տասնյակ հազարավոր դիտումներով:
Իսկ պատկերացրեք, որ այդ տեղեկատվական պայքարը լինի կենտրոնացված և ղեկավարեն այն ոչ թե «մտերիմները», այլ գործից հասկացող մարդիկ…

Ազատություն Բագրատ և Միքայել սրբազաններին, Սամվել Կարապետյանին և մնացած քաղբանտարկյալներին:

Այսօր կայացած Գյումրու ավագանու արտահերթ նիստի առաջին ու ամենածավալուն հարցը՝ Գ…

Այսօր կայացած Գյումրու ավագանու արտահերթ նիստի առաջին ու ամենածավալուն հարցը՝ Գյումրի համայնքի 2025–2029 թվականների զարգացման հնգամյա ծրագիրն էր։

Իհարկե, մենք միշտ կողմ ենք լինելու Գյումրիի զարգացմանը նպաստող ցանկացած ծրագրի, բայց հնգամյա զարգացման ծրագիրը առաջիկա տարիներին մեր քաղաքի զարգացումն ապահովող գլխավոր փաստաթղթերից է և պետք է լինի առավելագույնս ընդգրկուն, փաստարկված և իրատեսական։

«Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը առաջարկեց հաշվի առնել մեր դիտարկումները և ծրագիրը լրամշակել, ինչից հետո կրկին ներկայացնել ավագանու քննարկմանը։
Հարցը հանվեց նիստի օրակարգից և տասնօրյա ժամկետում խմբակցությունները կներկայացնեն իրենց առաջարկները Գյումրու քաղաքապետին։

Ռուբեն Մխիթարյանի կողմից առաջարկվեց․

✅ Ծրագրում ներառել 2021 թվականից հետո ունեցած տուրիզմի վիճակագրությունը, մանրամասնել տուրիզմի զարգացման համար նախատեսվող մարտավարությունն ու ռազմավարությունը։
✅ Նախատեսվող մշակութային միջոցառումների համար սահմանել արդյունավետության որոշման ցուցանիշներ, որպեսզի չափելի լինեն այդ մասով քաղաքի բյուջեից կատարվող ծախսերի նպատակահարմարությունը և ստեղծած արդյունքները։
✅ Սևյանի անվան երկաթուղայինների մշակույթի պալատի վերականգնման հաստատված ծրագրի մանրամասները ներկայացնել ծրագրում, պարզաբանել ընթացքին խանգարող խնդիրները և հստակեցնել վերջնաժամկետները։

«Իմ հզոր համայնք» խմբակցության ավագանու անդամներից Սուսաննա Մոսոյանի կողմից ևս արվել են առաջարկներ․
✅ Հնգամյա զարգացման ծրագրում ընդգրկվել են ծրագրեր, որոնց իրականացման համար հիմնական ռիսկը համարվում է ֆինանսական միջոցների հայթայթումը, իսկ արդեն փաստացի ֆինանսավորում ունեցող՝ Գյումրիի հին շուկայի վերակառուցման, միջազգային խոհարարական դպրոցի հիմնադրման և տնտեսական զարգացման խթանմանն ուղղված երկարաժամկետ ծրագիրը ներառված չէ քաղաքի զարգացման ծրագրում։ Առաջարկվել է ընդգրկել այս ծրագիրը և մանրամասնել մեկնարկի ժամկետները ու իրականացման խնդիրները։
✅ Հնգամյա զարգացման ծրագրում ընդգրկված էին միայն երկու թանգարանների փոքր վերանորոգման աշխատանքներ։ Առաջարկվել է ուշադրություն դարձնել նաև մյուս թանգարաններին, ներառել տեխնոլոգիական լուծումներ թանգարաններում տոմսերի վաճառքը կազմակերպելու հարցում, ինչը գործընթացը կդարձնի ավելի թափանցիկ, վերահսկելի ու ժամանակակից։ Արդյունքում բյուջեում գոյացած ավելի մեծ մուտքերը թույլ կտան լուծել թանգարանների առաջ ծառացած մի շարք խնդիրներ։

Բոլոր առաջարկները գրավոր տարբերակով ևս մեկ անգամ կներկայացնենք Գյումրու համայնքապետին և հետևողական կլինենք, որ ունենանք Գյումրիին ու գյումրեցուն արժանի հնգամյա զարգացման ծրագիր։