Արդեն 5 տարի, ես ամեն օր ապացուցում եմ, որ մեդիան և սոց.հարթակները կարևորագույն դաշտ են տեղեկատվական պատերազմում առավելություն ստանալու համար:
Ուղղակի կա մի «փոքր» բան, որ պարտադիր է: Պետք է իմանաս ինչ անես, ինչպես անես ու երբ:
Միքայել Սրբազանի խոսքը դատարանի դահլիճից ներկայացրել եմ իմ դիտանկյունից և ընդամենը 1 օրում այն facebook-ի իմ հարթակում ունի 310.000 դիտում և 9.800 հավանում, իսկ instagram-ի իմ հարթակում 185.000 դիտում և 5.500 հավանում: Այսինքն կես միլիոն դիտում միայն իմ մոտ: Տեսել եմ իմ պատրաստած նյութը տասնյակ այլ էջերում ներբեռնած նույնպես տասնյակ հազարավոր դիտումներով:
Իսկ պատկերացրեք, որ այդ տեղեկատվական պայքարը լինի կենտրոնացված և ղեկավարեն այն ոչ թե «մտերիմները», այլ գործից հասկացող մարդիկ…
Ազատություն Բագրատ և Միքայել սրբազաններին, Սամվել Կարապետյանին և մնացած քաղբանտարկյալներին:
